fbpx

Իսկ Դուք գիտե՞ք որ…

Փորձենք ցրվել երկուշաբթյան ծանր մթնոլորտից ու տրամադրությունից: Ձեզ եմ ներկայացնում հետաքրքրաշարժ փաստեր, որոնք երբեմն ծիծաղ են առաջացնում, երբեմն զարմանք, իսկ երբեմն էլ տարակուսանք:

Եվ այսպես, իսկ դուք գիտե՞ք որ.

  • Խխունջի աչքը ավելի մեծ է, քան ուղեղը:
  • մարդկանց 97%-ին երբ նոր գրիչ ես նվիրում, առաջինը գրում են իրենց անունը:
  • Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Նյու Յորքյան հեռախոսային գրքում կարելի էր գտնել 22 Հիտլեր, իսկ պատերազմից հետո ոչ մի:
  • Ձեր ստամոքսը ամեն երկու շաբաթը մեկ արտադրում է նոր լեղային թաղանթ, այլապես նա կմարսի ինքը իրեն:
  • Եթե ձիավորի հուշարձանում ձիու առջևի երկու ոտքերը բարձրացված են, նշանակում է, որ այդ մարդը մահացել է կռվում, եթե մեկ ոտքն է բարձրացված, նշանակում է նա վիրավորվել է կռվում, իսկ եթե ձիու չորս ոտքերն էլ գտնվում են գետնի վրա, նշանակում է, որ մարդը մահացել է իր մահով:
  • Ինչպես հայտնի է մարդը նույնպես կենդանի է: Սակայն մենք միակ կենդանիներն ենք, որ կարող ենք սեքսով զբաղվել դեմ դիմաց:
  • Աշխարհի ամենատարածված անունը Մուհամեդն է:
  • Երկրորդ համաշխարհայինի ժամանակ Բեռլինի վրա գցված առաջին ռումբը սպանել է միայն Բեռլինի կենդանաբանական այգու փղին:
  • Որպեսզի մարդ քնի, նրան միջինում հարկավոր է 7 րոպե:
  • Մրջյունները երբեք չեն քնում:

Հետաքրքի՞ր էր: Հետևեք բլոգի գրառումներին և Դուք կիմանաք էլ ավելի հետաքրքիր տեղեկություններ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag