fbpx

Կետը, որը դատապարտված է միայնության

Նկարում 52 հերցանոց կետն է: Իր անունը նա ստացել է այն պատճառով, որ նա ձայն է արձակում 51,75 հերց ձայնային հաճախականությամբ: Ամբողջ պրոբլեմը նրանում է, որ մնացած կետերը իրար հետ շփվում են 15-25 հերց ձայնային հաճախության տիրույթում, այսինքն նրան երբեք ոչ մեկ չի կարող լսել:

Առաջին անգամ այս կետին նկատել են 1992թ. լոկատորների օգնությամբ: Այդ ժամանակվանից գիտնականները հետևում են նրա տխուր ու միայնակ ճանապարհորդությանը: Գիտնականները ասում են, որ կետը անընդհատ կանչում է դատարկության մեջ՝ հույսով որ վերջապես որևէ մեկը կլսի իրեն և վերջապես նա կգտնի իր նմանին:

Նրա անելանելիությունը նաև կայանում է նրանում, որ նա չի շարժվում կետերի միգրացիոն ճանապարհներով, այսինքն նա նույնիսկ հնարավորություն չունի հանդիպելու այլ կետերի:

Գիտնականները չգիտեն այս դեֆեկտի պատճառը:

Ոմանք պնդում են որ նա երկու տարբեր տեսակի կետերի խառնուրդ է, իսկ ոմանք էլ, որ այս կետը մեզ անհայտ տեսակի կետերի վերջին ներկայացուցիչն է:

Ինչևէ նա դատապարտված է ամբողջ կյանքը միայնակ թափառել օվկիանոսի անծայրածիր ջրերում:

Ահա դուք կարող եք լսել 52 Հերցի աղիողորմ կանչը.

Իսկ սա համեմատության համար կապույտ կետի ձայնը.

Հ.Գ. Այս կետի մասին լսելուց ես այնքան ընդհանրություններ գտա կետի և իմ միջև, որ այս տխուր պատմությունը մինչև հոգուս խորքը հուզեց ինձ և որոշեցի կիսվել Ձեզ հետ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կետը, որը դատապարտված է միայնության
Աջարաբեթը հանձնեց High-Speed Spins ակցիայի շահողների 4 Renault Koleos ավտոմեքենաները