fbpx

Մեջբերումներ Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպից

Օսկար Ուայլդը համաշխարհային գրականության ակնառու ներկայացուցիչներից է, իսկ նրա ստեղծագործությունները եղել և մնում են համաշխարհային գրականության գլուխգործոցների շարքում։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեջբերումներ նրա միակ՝ բայց համաշխարհային գրականության մեջ իր արժանի տեղը գտած վեպից։

Եթե տհաճ է, երբ մարդու մասին շատ են խոսում, ապա ավելի վատ է, երբ բոլորովին չեն խոսում։

Գեղեցկությունը, իսկական գեղեցկությունը անհետանում է այնտեղ, որտեղ հայտնվում է ոգեշնչվածությունը։

Շատ ավելի անվտանգ է ոչնչով ուրիշներից չտարբերվելը։ Այս աշխարհում միշտ շահում են այլանդակներն ու հիմարները։ Նրանք կարող են նստել հանգիստ ու դիտել ուրիշների պայքարը։ Նրանց վիճակված չէ զգալ հաղթության բերկրանքը, բայց դրա փոխարեն զերծ են նաև պարտության դառնությունից։

Երբ ես մեկին չափազանց սիրում եմ, երբեք չեմ տալիս նրա անունը։ Դա նույնն է, թե ուրիշներին տաս քեզ համար շատ թանկ մարդու ինչ-որ մասնիկը։

– Բնական լինելը, գիտեմ, պարզապես կեցվածք է, և մարդկանց համար՝ ամենաանտանելի կեցվածքը։

Ես կարող եմ հավատալ ամեն ինչի, եթե հատկապես երևույթն անհավանական է։

Խիղճն ու վախը փաստորեն նույն բաներն են։ «Խիղճը» վախկոտության պաշտոնական անվանումն է։

Այդ կինը կամ բացում է նրանց նվիրական գաղտնիքները, կամ պատմում ամեն ինչ, բայց ոչ երբեք այն, ինչ կուզեիք իմանալ։

– Վատ չէ, երբ ծիծաղով է սկսվում ընկերությունը, իսկ ավելի լավ է, երբ այդպես էլ վերջանում է։

Դու բոլորին սիրում ես, իսկ սիրել բոլորին նշանակում է անտարբեր լինել ամենքի նկատմամբ։

Որպես բարեկամ՝ ես ընտրում եմ գեղեցիկ մարդկանց, որպես ընկեր՝ լավ համբավ ունեցողներին և որպես թշնամի՝ խելացիներին։ Ամենից բծախնդիր պետք է լինել թշնամիների ընտրության մեջ․․․

Վիճում են միայն բթամիտները։

Որքան էլ ցավալի լինի հանճարն ավելի հարատև է քան գեղեցկությունը։ Այդ պատճառով էլ մենք ձգտում ենք անսահմանորեն զարգացնել մեր միտքը։

Սեփական հոգին և ընկերների կրքերը․ ահա թե ինչն է կյանքում ամենագրավիչը։

Լավ ազդեցություն գոյություն չունի, ազդեցությունն ինքնին արդեն բարոյազուրկ է, բարոյազուրկ՝ գիտական տեսակետից։ Որովհետև ազդել մեկի վրա, նշանակում է նրան տալ սեփական հոգին։ Նա ոչ իր մտքերով է խորհում և ոչ էլ այրվում սեփական կրքերով։ Նրա և՛ առաքինությունները, և՛ մեղքերը իրենը չեն, այլ փոխ են առնված։

Կյանքի նպատակը ինքնաարտահայտումն է։

Հասարակական կարծիքի հանդեպ ունեցած սարսափը բարոյականության հիմքն է, իսկ սարսափն Աստծու առաջ այն սարսափն է, որի վրա հիմնվում է կրոնը։

Յուրաքանչյուր ցանկություն, որ մենք փորձում ենք խեղդել, թափառում է մեր հոգում և թունավորում մեզ։

Աշխարհի ամենախոշոր իրադարձությունները տեղի են ունենում ուղեղում․․․

Միայն խոսքեր․․․բայց կա՞ արդյոք մի բան, որ ավելի իրական է քան խոսքերը․․․

Գեղեցկությունը հանճարի ձևերից մեկն է, նույնիսկ ավելի բարձր քան հանճարը, որովհետև բացատրման կարիք չունի։

Գեղեցկությունն անհերքելի է։

Աշխարհի ամենաիսկական գաղտնիքը տեսանելին է, ոչ թե անտեսանելին․․․

Քմահաճույքի և հարատև սիրո միակ տարբերությունն այն է, որ քմահաճույքը փոքր-ինչ երկար է տևում։

Շատ բաներ մենք դեն կնետեինք, եթե չվախենայինք, որ ուրիշները կվերցնեն։

Ամեն մի նոր, անծանոթ զգացումի համար արժե վճարել ամեն ինչ։

Հոգու անջատումը մարմնից նույնքան անհասկանալի հանելուկ է, որքան հոգու և մարմնի միաձուլումը։

Փորձ անունը մարդիկ տվել են իրենց սխալներին։

Կանայք միշտ պաշտպանվում են հարձակումով։ Եվ նրանց այդ հարձակումները հաճախ ավարտվում են հանկարծակի ու անհասկանալի հանձնվելով։

Արդի բարոյագիտությունը պահանջում է մեզանից, որ մենք ընդունենք մեր դարաշրջանի բոլորի կողմից ընդունված հասկացությունները, իսկ երբ կրթված մարդը խոնարհաբար ընդունում է իր ժամանակի չափանիշները ես դա համարում եմ անբարոյականության ամենակոպիտ ձևը։

Վեպերում պետք է գալիս այն, ինչը կյանքում արդեն դուրս է եկել գործածությունից․․․

Հրապարակման ներկայացրեց՝ Անուշ Հարությունյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Մեջբերումներ Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպից
Հրապարակվել է ամենավատ համակարգչային ծածկագրերի ցուցակը