fbpx

Մինչև 30 տարեկան 50% երիտասարդներ վստահ են, որ դառնալու են միլիոնատեր: Գիտնականներ․ դա, իհարկե, զառանցանք է

Երիտասարդների մեծամասնությունը չեն անհանգստանում իրենց ապագա ֆինանսների մասին: Եվ վստահ են, որ միլիոնատեր են դառնալու: Բայց դա անհնար է:

2018թ․ TD Ameritrade ընկերության կողմից անցկացված հարցումը ցույց է տվել, որ երիտասարդների 53%-ը սպասում է, որ դառնալու է միլիոնատեր և թոշակի է անցնելու 56 տարեկանում:

Բայց իրականությունն այնպիսին է, որ երիտասարդները այժմ ավելի քիչ են վաստակում, քան նախկին սերունդները:

Իսկ ուսանողական վարկերի կոլեկտիվ պարտքը կազմում է 1 տրիլիոն դոլար:

Երիտասարդները նաև ավելի քիչ են ունակ թոշակի համար խնայողություններ անելու, քան նախկին սերունդները: Ըստ TD Ameritrade-ի հարցման տվյալների, երիտասարդները մտադիր չեն խնայողություններ անել թոշակի համար մինչ 36 տարեկանը:

Ամեն դեպքում ոչ բոլոր երիտասարդներն են լցված կույր լավատեսությամբ:

28%-ը նշել են, որ մտադրված չեն անցնել թոշակի, իսկ մոտ 20%-ը ասում են, որ երբեք չեն կարողանա մարել ուսանողական վարկերը:

Երիտասարդները կարող են լինել բավական լավատես այն փաստի առումով, որ կյանքի տևողությունը գնալով ավելանում է: Իսկ դա նշանակում է, որ թոշակի էլ մարդիկ կարող են դուրս գալ ավելի ուշ:

Իսկ ի՞նչ եք այդ առումով մտածում դուք:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Մինչև 30 տարեկան 50% երիտասարդներ վստահ են, որ դառնալու են միլիոնատեր: Գիտնականներ․ դա, իհարկե, զառանցանք է
Նկարազարդումներով չափազանց ռոմանտիկ փոքրիկ պատմություն սիրո մասին