fbpx

5 զբաղմունք, որոնք էապես կօգնեն ձեզ ավելի խելացի դառնալ

Մարդիկ սովորաբար կարծում են, որ ինտելեկտը զարգացնել պետք չէ, որ այն ի ծնե է տրվում: Նորագույն հետազոտությունները սակայն ապացուցում են, որ մենք կարող ենք մեծացնել մեր ներուժն ու ընդհանուր ինտելեկտը:

Ահա 5 օգտակար զբաղմունք, որոնք կօգնեն ձեզ ավելի խելացի դառնալ:

1. Մեդիտացիա

Մարդիկ զբաղվում են մեդիտացիայով, որպեսզի վերահսկեն իրենց բանականությունը, ազատվեն սթրեսից և հանգստանան: Դրա շնորհից վանականները լիովին տիրապետում են իրենց մտքերին և հույզերին: Դա ապացուցել են գիտնականները, որոնք հետազոտել են Դալա լամային և նրա հետևորդներին: Պատկերացրեք, որ դուք դադարում ենք վախենալ կամ տխրել բարդ իրավիճակներում, իսկ դրա փոխարեն ինքնավստահ եք դառնում և լավատես: Այս ամենը հնարավոր է մեդիտացիայի շնորհիվ:

2. Օտար լեզուներ սովորելը

Հետազոտությունները ցույց են տվել, որ երկու լեզուների տիրապետող մարդիկ ավելի լավ են գլուխկոտրուկներ լուծում, քան նրանք, որ միայն մեկ լեզու գիտեն: Յուրաքանչյուր լեզու իր սեփական կառուցվածքն ու մտածելակերպն ունի: Եվ ձեր ուղեղի վրա այդ այլ մտածողության ազդեցությունը ընդլայնում է նրա հնարավորությունները:

3. Գրքեր կարդալը

Կապ չունի, թե ինչ եք կարդում, դա, միևնույն է, օգուտ է տալիս:

  • Նվազեցնում է սթրեսը,
  • Բարելավում է ինքնընկալումը,
  • Ընդլայնում է աշխարհայացքը,
  • Օգնում է առօրյա կյանքում ճիշտ լուծումներ գտնել։

4. Ֆիզիկական ակտիվություն

Շատերը մտածում են, որ սպորտը օգնում է միայն մարմնին: Իրականում մարզումների ժամանակ ուղեղի բջիջները ենթարկվում են սպիտակուցի ազդեցությանը, ինչն ուժեղացնում է կենտրոնացումը, հիշողությունն ու ընկալունակությունը:

5. Երաժշտական գործիք նվագելը

Դա ձեր ուղեղը ամրապնդելու լավագույն միջոցներից մեկն է: Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ երաժիշտների մոտ ավելի զարգացած են ստեղծագործական և կոգնիտիվ ունակությունները: Անկախ նրանից, թե դուք քանի տարեկան եք, դուք կարող եք ավելի խելացի դառնալ, եթե որևէ երաժշտական գործիք նվագել սովորեք:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
5 զբաղմունք, որոնք էապես կօգնեն ձեզ ավելի խելացի դառնալ
Ինչպիսի՞ կին եք: Իմացեք՝ ընտրելով իդեալական հարսանեկան զգեստը