Գաղտնիք չէ, որ Բոլիվուդը վերջին տաս տարիների ընթացքում փոխել է իր մարտավարությունը: Նրանք սկսել են ավելի շատ շեշտը դնել որակյալ ֆիլմերի արտադրության վրա, այլ ոչ ինչպես նախկինում՝ վերցնել քանակի շնորհիվ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հնդկական ֆիլմերի ցուցակ, որոնք ամենայն հավանականությամբ դուր կգան նույնիսկ հնդկական արվեստից բավական հեռու գտնվող մարդկանց:
«Ինգլիշ-վինգլիշ», կատակերգություն, 2012թ.
Այս լամպային, բարի և կենսահաստատ ֆիլմը կօգնի ձեզ մոռանալ նույնիսկ ամենաանհաջող օրը: Պատմություն մի խիզախ աղջկա մասին, ով որոշել է գնալ դեպի իր երազանքը՝ հաշվի չառնելով ոչ մի խանգարող հանգամանք: Ֆիլմը Ձեզ կպարգևի ուրախություն և անմոռանալի էմոցիաներ:
«Ինձ կոչում են Քխան», դրամա, 2010թ.
Մուսուլման Ռիզվան Քխանը գալիս է Սան Ֆրանցիսկո եղբոր ընտանիքի մոտ: Նա տառապում է Ասպերհերի համախտանիշով, բայց դա նրան չի խանգարում հանդիպել մի կնոջ, ում կսիրի ամբողջ սրտով: Ամուսնանալով, նրանք սկսում են դաստիարակել կնոջ առաջին ամուսնությունից ծնված որդուն: Եվ թվում էր՝ երջանկությունը հավերժ ապահովված է: Բայց տեղի է ունենում դժբախտություն, որն ամբողջովին շուռ է տալիս կերպարների կյանքը: Սա պատմություն է մի ուժեղ անձնավորության, իրական և սահմաններ չունեցող սիրո, մարդու համար կործանարար սոցիալական կարծրատիպերի դաժան իրականության մասին:
«Բաջիրաո և Մաստանի», դրամա, 2015թ.
Պատմական կինոժապավենը պատմում է հնդիկ մարտիկ՝ Բաջի Րաոի և մուսուլման արքայադուստր, գեղեցկուհի Մաստանիի դժբախտ սիրո մասին: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 18-րդ դարում: Ինքը ֆիլմը չափազանց գեղեցիկ է դիտվում ոչ միայն օպերատորական աշխատանքի և զգեստների տեսանկյունից: Դերասանական կազմն ու ռեժիսորական աշխատանքը նույնպես ձեզ չեն հիասթափեցնի:
«Չարագործը», տրիլլեր, 2014թ.
Գուրուն՝ դաժան և անխիղճ մի տղա է: նա աշխատում է քաղաքական գործչի մոտ և սարսափելի չարագործություններ է կատարում նրա պատվերով: Բայց մի օր նա հանդիպում է Աիշային: Այս հանդիպումը պետք է փոխեր նրա ամբողջ կյանքը: Բայց արդյո՞ք հնարավոր է ջնջել այդքան սև անցյալը:
«2 նահանգ», մելոդրամա, 2014թ.
Այս զվարճալի, գեղեցիկ պատմությունը երկու ուսանողների մասին է, որոնք ճակատագրի բերումով հայտնվել են տարբեր սոցիալական մշակույթների ներկայացուցիչների դերում: Կրիշը Դելիից է, իսկ Անանիան՝ Չեննայից, իսկ նրանց միությունը, համաձայն ավանդույթների, անհնար է: Ինչի՞ են պատրաստ գնալ երկու սիրահարված մարդիկ հանուն երջանկության: