Շատերն արդենիսկ սկսել են վախենալ, որ շատ շուտով արհեստական ինտելեկտը կգրավի աշխարհը: Գիտնականները դեռևս չգիտեն թե երբ դա տեղի կունենա և տեղի կունենա՞ ընդհանրապես: Բայց արդեն այսօր կարելի է ասել, թե որ մասնագիտություններից ռոբոտները դուրս կմղեն մարդկանց:
1. «Գանձապահի համախտանիշը»
Օքսֆորդի համալսարանի գիտնականների կարծիքով շատ շուտով մեքենաները կփոխարինեն մարդկանց այնպիսի աշխատանքներում, որը պահանջում է նույն գործողությունների մեքենայական կրկնողություն: Առաջին հերթին դա կլինեն փոստատարները, առաքիչները, վաճառող-խորհրդատուները և գանձապահները:
2. Վարորդներ
Արդեն այսօր ավտոմեքենաների մեծ մասը կիսով չափ են կառավարվում մարդու կողմից: Արդեն այսօր մեքենաները ճանաչում են ճանապարհին հայտնված խոչընդոտը, թուլացնում կամ մեծացնում են արագությունը, արձագանքում են ճանապարհային նշաններին և լուսաֆորներին:
3. Լրագրողներ
Զարմանալի է, սակայն արդեն այսօր արհեստական ինտելեկտը շատ ավելի լավ է գլուխ հանում նորություններ գրելուց, քան մարդը: Խոսքը գնում է հենց ինֆորմատիվ այլ ոչ թե գեղարվեստական տեքստերի մասին: Ռոբոտներն ավելի շատ ինֆորմացիա են տալիս, կազմում են «իդեալական» տեքստեր և աշխատում են անշահախնդիր:
4. Իրավաբաններ
Ռոբոտները դժվար թե փոխարինեն դատավորներին, իսկ ահա փաստաբաններն, առավել ևս նրանց օգնականները վտանգված են կորցնել աշխատանքը։
5. Ոստիկան
Հետաքրքիր է, բայց հատկապես ռոբոտ-ոստիկանն ու ռոբոտ-զինվորը՝ ժամանակակից արտադրողների ամենացանկալի նպատակն է։ Արդեն այսօր, Դուբայում կարելի է հանդիպել ոստիկանների ռոբո-օգնականների, որոնք խիզախորեն տուգանքներ են դուրս գրում։