fbpx

5 պատճառ, թե ինչու տղամարդը չի խոսում զգացմունքների մասին (և ինչ է դա իրականում նշանակում)

Լռությունը միշտ չէ, որ հեռացում է։

Տղամարդու լռությունը կարող է ավելի ուժեղ ցավեցնել, քան սառնությունը։ Կինը հեռացում է զգում, կորցնում է վստահությունը, սկսում պատճառները փնտրել իր մեջ։ Բայց հաճախ այդ լռության հետևում անտարբերություն չկա. ընդհակառակը, այնտեղ այնքան շատ զգացմունքներ կան, որոնցից նա պարզապես չի կարողանում գլուխ հանել։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Տղամարդուն հասկանալու համար պետք է լսել ոչ միայն բառերը, այլև դրանց միջև ընկած լռությունը։

Ահա 5 պատճառ, թե ինչու տղամարդը կարող է լռել, և ինչ է իրականում թաքնված դրա հետևում։

1. Նա զգում է, բայց չգիտի՝ ինչպես արտահայտել

Շատ տղամարդիկ մեծացել են այն համոզմամբ, որ զգացմունքները թուլություն են։ Մանկուց նրանց ասել են. «Մի՛ լացիր», «Մի՛ նվնվա», «Հավաքի՛ր քեզ»։

Եվ երբ նա սիրահարվում է, նրա ներսում զգացմունքների մի ամբողջ ծով է արթնանում, բայց դրանք արտահայտելու համար նա բառեր չի գտնում։ Նա կարող է լռել ոչ թե այն պատճառով, որ ոչինչ չի զգում, այլ որովհետև վախենում է խոցելի թվալ։ Նրա լռությունը սառնություն չէ, այլ պաշտպանություն։

2. Նա վախենում է, որ իրեն սխալ կհասկանան

Տղամարդը հաճախ լռություն է ընտրում, եթե վստահ չէ, որ իր խոսքերը ճիշտ կընկալվեն։ Նա վախենում է, որ ցանկացած խոստովանություն կդիտվի որպես թուլություն կամ, ավելի վատ, դրամայի առիթ կդառնա։

Այդ պատճառով նա նախընտրում է գործել, քան խոսել։ Նա կօգնի, կգա, կաջակցի, բայց չի ասի՝ «կարոտում եմ»։ Որովհետև նրա համար ավելի կարևոր է լինել հուսալի, քան պերճախոս։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

3. Նա ինքն էլ գլուխ չի հանում իր զգացմունքներից

Երբ զգացմունքները չափազանց ուժեղ են՝ սիրահարվածություն, կորստի վախ, խանդ, մտերմության ցանկություն, տղամարդը կարող է իր մեջ փակվել։ Դա օտարում չէ, այլ կատարվածն իմաստավորելու միջոց։ Այդպիսի պահերին նա հեռանում է ոչ թե քեզնից, այլ «գնում է իր մեջ», որպեսզի վերականգնի ներքին կարգուկանոնը։

Եվ եթե նրան տարածք տաս՝ առանց բացատրություններ պահանջելու, նա գրեթե միշտ վերադառնում է՝ հանգստացած և խաղաղ։

4. Նա վախենում է մերժումից

Լռությունը հաճախ ինքնապաշտպանության ձև է։ Հատկապես, եթե տղամարդու թիկունքում ցավոտ փորձ կա՝ դավաճանություն, մերժում, ծաղր։ Նա չի ուզում նորից խոցելի դառնալ։ Այդ պատճառով նա կարող է սիրել, բայց ձևացնել, թե դա պարզապես համակրանք է։ Կամ զգացմունքներն արտահայտել «անվտանգ» ձևով՝ կատակով, օգնությամբ, ուշադրությամբ, բայց առանց խոստովանությունների։

Սա խաղ չէ։ Սա վախ է։ Եվ որքան խորն են զգացմունքները, այնքան ուժեղ է վախը։

Կարդացեք նաև՝ Ինչպես հասկանալ, որ տղամարդը ձեր մեջ տեսնում է իր ճակատագրին․ 5 հստակ նշան

5. Նա սերն արտահայտում է այլ կերպ

Տղամարդու սերը հաճախ լուռ է։ Այն դրսևորվում է գործողություններով, հոգատարությամբ, նրանով, որ նա ինչ-որ բան է նորոգում, բերում, խնդիրներ է լուծում, հոգում է կարիքները։ Նա կարող է չասել «սիրում եմ», բայց դու դա զգում ես նրանից, թե ինչպես է նայում, ինչպես է քեզ պաշտպանում քամուց, ինչպես է լսում՝ չընդհատելով։

Նրա համար բառերը գլխավորը չեն։ Գլխավորը հուսալիությունն է։ Նրա սերը լուռ է, բայց մշտական, ինչպես սրտի բաբախյունը։

Տղամարդու լռությունը միշտ չէ, որ հեռացում է նշանակում։

Երբեմն դա փխրուն հավասարակշռությունը պահպանելու միջոց է, որպեսզի չկործանի այն, ինչն իր համար արժեքավոր է։ Եվ եթե անգամ այդ լռության մեջ զգացվում է հոգատարություն, ուշադրություն, մասնակցություն, նշանակում է՝ զգացմունքներ կան։ Պարզապես դրանք խոսում են ոչ թե բառերի, այլ ներկայության լեզվով։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
5 պատճառ, թե ինչու տղամարդը չի խոսում զգացմունքների մասին (և ինչ է դա իրականում նշանակում)
Համո Սահյանի ծննդյան օրն է