«Ալքիմիկոսը» ուղղորդում է մեզ դեպի ինքնաճանաչման ճանապարհ՝ բացահայտելով աշխարհի 5 ամենախորը հոգևոր սկզբունքները:
1. Լսեք Ձեր սրտին և հետևեք Ձեր երազանքներին
Մեզանից յուրաքանչյուրն ինչ-որ մի մարդու կամ վայրի հանդեպ լցված է կանչով, կարոտով և կրքով և հատուկ ցանկություն ունի կյանքում ապրել յուրահատուկ բաներ: Լսել սրտին՝ նշանակում է լսել նրա կանչը, այլ ոչ թե արգելափակել խելքով:
2. Ապրիր ներկայով
Կանգ առնելով անցած իրադարձությունների վրա, որոնք հնարավոր չէ փոխել և անհանգստանալ ապագա իրադարձությունների համար, որոնք դեռ տեղի չեն ունեցել՝ կարող են Ձեզանից խլել Ձեր ողջ ուժը: Ներկա պահը՝ այն ամենն է, ինչ իրոք նշանակություն ունի:
3. Հետևեք նշաններին, որ Ձեզ է ուղարկում Տիեզերքը
Տիեզերքը միշտ փորձում է օգնել մեզ մեր ճանապարհորդության մեջ՝ փոքրիկ նշաններով (իսկ երբեմն էլ մեծ), որպեսզի օգնի մեզ ընտրել լավագույն ճանապարհը կամ հաստատել որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ: Այդ նշաններին հետևելն ու սպասելը՝ անտեսանելի ուժերի հետ համագործակցության միջոց է և պատրաստակամություն՝ վստահել Ձեր հոգևոր ուսուցիչներին:
4. Կյանքի իրական գանձերը ոչ միշտ են լինում նյութական
Նյութական հարստության հասնելը կարող է լինել կամ չլինել Ձեր կյանքի նպատակ, բայց անկախ վերջնական արդյունքից, ճանապարհորդությունը ավելի իսկական արժեք է:
5. Բոլորն էլ կյանքում ունեն նպատակ
Յուրաքանչյուր մարդ այս աշխարհ է եկել որոշակի նպատակով, որին մենք հույս ունենք հասնել: Դա այն նպատակը չէ, որ մենք դրել ենք մեր առաջ մեկ ամիս կամ մեկ տարի առաջ, այլ ավելի շուտ այն, ինչը ծնվել է մեր մեջ, որպես շրջանակի մի մաս, որում մենք գոյություն ունենք: Դա մեր գոյության պատճառն է, մեր իրական առաքելությունը:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև Մեջբերումներ Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսը» գրքից