fbpx
Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ՄԱՐԴԻԿ Հախվերդյանական խորիմաստ մտքեր

Հախվերդյանական խորիմաստ մտքեր

Հախվերդյանական երգը առանձնանում է նրանով որ, լսելուց ցանկություն և գուցե ափսոսանք է առաջանում, որ դու չես գրել այդ տողերը։

Ներկայացնում ենք վարպետի մտքերից, որոնք երբեք չեն հնանում և ինչ-որ տեղ դարձել են նաև թևավոր խոսքեր․

Պատերազմը խաղ է որ խաղում են մեծ մարդիկ․․․

Երջանկություն անցիր կողքովս դու հարատև չես․․․

Իսկ դրսում նոր կոփված տականքները թալանում ու գռփում են մարդկանց․․․

Սա քո փողոցն է կյանքիդ դպրոցն է․․․

Փոխվեցին կարծես թե հին տերերը, նորերը խաղում են հին դերեր․․․

Ժամանակն անտես, անկոչ հյուրի պես, այցելում է քեզ, ու հիշեցնում ասես որ ինքդ քեզնից շուտով կազատվես․․․

Եղիր հեզ, բանող եզ, և վարիր էս անվերջ սևահողը․․․

Ես գիտեմ թե ովքեր են տերերը, ում ձեռքից են ուտում էս շները․․․

Մտավորական քրեականեր, կիսագողական ոստիկաններ, գումարի նստած դասախոսներ ու նստած ելած շատախասներ․․․

Կյանքը լուռ վշտերի խենթանոց, կյանքն իրար ուտելու փակ դպրոց․․․

Հայացքի մեջ քո անհույս, արցունքներդ քարացել են․․․

Իսկ մանկությունը մի թռչուն է թելով կապված մեր սրտերից, թելը պոկվում է նա թռչում ու հեռանում է մեզանից․․․

Աստղազարդ այն երկինքը ու փոքրիկ այն տղան, ինձանից հեռացել են և արդեն էլ չկան․․․

Ժամանակի հետ բթանում է այն ցավը, որ նրանք չկան, այն ցավը որ այդպես եղել է և լինելու է անպայման։ Օրացույցից հերթով պոկվում ընկնում էն ցած՝ օրերը անգլուխ, օրերը անգլուխ, օրերը գլխատված․․․

Հրապարակման ներկայացրեց՝ Բյուզանդ Զաքոյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

կարդացեք նաև

Կենդանակերպի 5 նշան, որոնց սիրո ուժը կարող է վտանգավոր լինել

Սերը կարող է բերել ոչ միայն երջանկություն և հաճույք, այլ նաև լինել բավական վտանգավոր, որն իր ճանապարհին քարուքանդ է անում ամեն ինչ: Այսօր մենք...

Բազմագիտակության դժվարին ԹԵՍՏ: Կկարողանա՞ք հաղթահարել այն

Մեր հերթական գիտելիքների թեստը: Այս անգամ հարցերը մի փոքր ավելի բարդ են: Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ք հաղթահարել թեստը: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել Ձեր...

Կիանո Ռիվզ․ «Ես ատում եմ աշխարհը, որտեղ ամուսինը հագցնում է իր կնոջը, ինչպես թեթև վարքի տեր կնոջ»

Սա ուղղակի հոգու ճիչ է, խոստովանություն, որից տխրությունն է պատում մարդուն։ Ես չեմ կարող լինել այնպիսի աշխարհի մի մասնիկ, որտեղ ամուսինը հագցնում է իր կնոջը,...
video

Մաշա Մնջոյանը հայտնի երգը սկսել է հայերենով ու կրկին հաղթել մրցակցին ավստրալական «Ձայնը» նախագծում (տեսանյութ)

Ավստրալական «Ձայնը» նախագծի հերթական` Playoffs փուլում Մաշա Մնջոյանը կրկին գերել է ժյուրիի անդամերին և իր մարզչի` Բոյ Ջորջի կողմից ստացել ուղեգիր դեպի հաջորդ փուլ:...

Կենդանակերպի նշաններ, որոնց համար դժվար է գտնել երկրորդ կես

Ոչ բոլորն են շտապում դասավորել իրենց անձնական կյանքը, նույնիսկ եթե տարիքն անցնում է, և ծնողները վաղուց թոռներ են պահանջում: Եվ դրա համար կարող են լինել...