fbpx

5 փոքր բան, որոնք կարևոր են առաջին տպավորություն թողնելու համար

Առաջին տպավորությունը շատ կարևոր է մարդու հետ հետագա հաջող շփումների համար: Ներկայացնում ենք 5 բան, որոնք կարևոր են առաջին տպավորություն թողնելու համար:

1. Ձեր ձեռքսեղմումը

Տղամարդկանց համար ամուր ձեռքսեղմումը միշտ ուժի և ինքնավստահության նշան է: մենք ուղղակի գենետիկորեն այնպես ենք ծրագրավորված, որ ամեն ինչ հենց այդպես ընկալենք: Թույլ ձեռքսեղմումը բնավորության մեղմության առաջին նշանն է: Նույնիսկ եթե ձեր դեպքում այդպես չէ, հաշվի առեք. մարդիկ անգիտակցաբար ձեզ գնահատականներ են տալիս` դրանից ելնելով:

2. Ձեր ճշտապահությունը

Կարելի է ուզածին չափ բողոքել հանգամանքներից և նրանից, որ «որոշ մարդիկ ձեզ չեն հասկանում», բայց ճշտապահությունը կարևոր է: Եթե ոչ ձեզ համար, ծայրահեղ դեպքում` ուրիշների: Այն մարդիկ, որոնք միշտ ժամանակին են գալիս, կազմակերպված, ակտիվ և եռանդուն են թվում (նույնիսկ եթե իրականում այդպես չէ): Իսկ նրանք, ովքեր ուշանում են առաջին ժամադրություններին և առաջին հանդիպումներին, ալարկոտ և անկամ մարդկանց տպավորություն են թողնում: Ընդ որում, դուք ևս հավանաբար ալարկոտ կհամարեք բոլոր նրանց, ովքեր նույնքան հաճախ են ուշանում, որքան դուք:

3. Ձեր ձեռագիրը

Ձեռագրաբան Քեթի ՄակՆայթն ասում է, որ մեծ տառերը ուրիշների մոտ միշտ ասոցացվում են էքստրավերտության, բացության, շփվողականության հետ: Իհարկե, դա ոչ միշտ է ճիշտ, բայց մարդիկ այդպես են կարծում: Միաժամանակ, եթե դուք նախընտրում եք փոքր տառերով գրել, մարդիկ կմտածեն, որ դուք ամաչկոտ եք:

4. Ձեր սիրելի գույնը

Արդյունաբերական հոգեբան Բեռնարդո Տիրադոն խորհուրդ է տալիս ժամադրության կամ հրավերքի գնալ դեղին և կարմիր զգեստով: Դեղինը շրջապատողներին ստիպում է հավատալ, որ այնտեղ, որտեղ դուք եք, միշտ երջանկություն կա: Իսկ կարմիրը սիրո և կրքի գույնն է: Այն իդեալականորեն համապատասխանում է ռոմանտիկ ժամադրություններին նրանց հետ, ում դուք ուզում եք սիրահարեցնել այժմ և հիմա:

5. Տեսողական շփում

Դուք խուսափում եք մարդկանց աչքերին նայելուց կամ էլ, ընդհակառակը, ինքնուրույն փնտրում եք նրանց հայացքը: Հոգեբան Ադրիան Ֆերնհամն ասում է, որ տեսողական շփում սիրում են էքստրավերտները և ատում են ինտրովերտները: Ավելին, նույնիսկ երբ մարդիկ վաղուց ճանաչում են քեզ և սիրում են իրար, միևնույն է` ինտրովերտները չեն համարձակվում սեփական նախաձեռնությամբ ուղիղ նայել զուգընկերոջ աչքերի մեջ:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
5 փոքր բան, որոնք կարևոր են առաջին տպավորություն թողնելու համար
IQ որոշող ԹԵՍՏ