fbpx

5 ազդանշան, որոնցով մարմինը զգուշացնում է ձեզ հուզական այրման մասին

Հավանաբար, գոնե մեկ անգամ ասել եք. «Ուժերս սպառվել են»։ Սովորաբար դա տեղի է ունենում երկարատև լարվածությունից, անքուն գիշերներից և անվերջ աշխատանքից հետո։ Մարմինը մեզ կարծես ասում է «կա՛նգ առ»՝ խլելով ուժն ու մոտիվացիան, և մենք ստիպված ենք լինում դանդաղեցնել ընթացքը։ Սակայն հաճախ ամեն ինչ սկսվում է այդ պահից շատ ավելի վաղ՝ աննշան ազդանշաններով, որոնք մենք սովոր ենք անտեսել։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Մարմինն ավելի լավ գիտի, քան ուղեղը

Հետաքրքիր փաստ. կենդանիները, օրինակ՝ շները, զգում են ամպրոպի մոտենալը շատ ավելի շուտ, քան մենք տեսնում ենք դրա առաջին նշանները։ Մեր մարմինը գործում է նույն սկզբունքով։ Այն առաջինն է նկատում սթրեսը, նույնիսկ եթե ուղեղը դեռ չի գիտակցում դրա առկայությունը։

Սա էզոթերիկա չէ, այլ գիտականորեն ապացուցված երևույթ. մարմինը կայծակնային արագությամբ է արձագանքում միջավայրի փոփոխություններին։ Հույզերը ծնվում են հենց մարմնում, և միայն հետո ուղեղն է սկսում դրանք մեկնաբանել։

Ինչու մարմինը չի ստում

Ի տարբերություն ուղեղի՝ մարմինը չի կարողանում շահարկել և արդարացումներ հորինել։ Նրա ազդանշանները միշտ ազնիվ են և ուղղակի։ Մարմինն արագ է արձագանքում, հիշում է ամեն ինչ և չի փորձում համապատասխանել շրջապատի սպասելիքներին։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Եթե սովորեք հասկանալ այս ազդանշանները, կկարողանաք խուսափել սթրեսի լուրջ հետևանքներից, ինչպիսիք են քրոնիկական հոգնածությունը, հուզական այրումը և նույնիսկ հիվանդությունները։

Սթրեսի 5 վաղ ազդանշան, որոնց արժե ուշադրություն դարձնել

  1. Քրոնիկական հոգնածություն

    Սա պարզապես արդյունավետ օրվանից հետո առաջացած հոգնածություն չէ, այլ ծանր, կպչուն զգացողություն է, որը չի անցնում նույնիսկ հանգստից հետո։ Օրգանիզմն անցնում է խնայողության ռեժիմի՝ փորձելով գոյատևել գերծանրաբեռնվածության պայմաններում։

  2. Մկանային լարվածություն

    Հաճախ մենք չենք էլ նկատում, թե ինչպես են լարվում ուսերն ու ծնոտը։ Մկանների մշտական լարվածությունը տագնապի վաղ ազդանշան է։ Այս դեպքում օգնում են յոգան, ձգումները, մերսումը։

  3. Փախուստի ցանկություն

    Պրոկրաստինացիան (գործերը հետաձգելը), հեռախոսով ժամանակ անցկացնելը կամ ամեն ինչ թողնելու և հեռանալու մոլուցքային ցանկությունը ծուլություն չէ, այլ սթրեսի նկատմամբ մարմնի բնական պաշտպանական ռեակցիա։

  4. Մարսողական համակարգի տագնապալի ախտանշաններ

    Ստամոքսը պատահական չեն անվանում «երկրորդ ուղեղ»։ Սթրեսն ու հույզերն առաջին հերթին անդրադառնում են հենց մարսողության վրա՝ սպազմներ, ծանրության զգացում, ախորժակի կորուստ։ Այս ամենն ազդանշան է, որ սթրեսը չափազանց խորացել է։

  5. Էներգիայի տատանումներ

    Եթե ձեզ մոտ հաճախ հերթագայում են ակտիվության և ուժերի կտրուկ անկման շրջանները, հնարավոր է՝ ձեր օրգանիզմը գտնվում է քրոնիկական սթրեսի վիճակում և աշխատում է իր հնարավորությունների սահմանագծին։

Կարդացեք նաև՝ Քրոնիկ սթրեսը և կորտիզոլը. հորմոնի մակարդակը բնական ճանապարհով իջեցնելու 7 եղանակ

Ինչպե՞ս սովորել լսել սեփական մարմնին

Սկսեք պարզ քայլերից.

  • Օրվա ընթացքում մի քանի անգամ արեք «գիտակցված դադարներ»՝ ինքներդ ձեզ պարզ հարցեր տալով մարմնի վիճակի մասին։
  • Վարեք մարմնական ռեակցիաների օրագիր՝ կրկնվող ազդանշանները նկատելու համար։
  • Կիրառեք մարմնական տեխնիկաներ՝ շնչառական վարժություններ, մարմնի սկանավորում, գիտակցված շարժումներ։

Ի՞նչ անել, եթե սթրեսն արդեն իշխում է ձեզ

Ճգնաժամային իրավիճակում կօգնեն պարզ մեթոդները.

  • «Հողանցում»՝ կայունության զգացումը վերականգնելու համար (օրինակ՝ զգալով հատակը ոտքերի տակ)։
  • 4-7-8 շնչառական վարժությունը։
  • Դեմքը զով ջրով լվանալը կամ սառույցի կտոր դնելը՝ արագ հանգստանալու համար։
  • Պարզ շարժումներ՝ թափահարվել, քայլել։

Ճգնաժամից հետո կարևոր է վերականգնվել՝ ժամանակ հատկացնելով հանգստին և նվազագույնի հասցնելով գրգռիչները։

Հիշե՛ք, մարմինը ձեր լավագույն դաշնակիցն է սթրեսի դեմ պայքարում։ Որքան շուտ սկսեք լսել նրան, այնքան ավելի լավ կկարողանաք հոգ տանել ձեր մասին և խուսափել լուրջ հետևանքներից։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
5 ազդանշան, որոնցով մարմինը զգուշացնում է ձեզ հուզական այրման մասին
Ինտելեկտուալ թեստ. Որքա՞ն լավ գիտեք համաշխարհային գրականությունը