fbpx

Ի՞նչ կարող է այժմ ձեր մարմնի հետ անել պլաստիկ վիրաբույժը. 5 անհավանական նոր վիրահատություններ

Պլաստիկ վիրաբուժությունը դա միայն կրծքերի և շուրթերի մեծացումը չէ։ Բժշկության այս ոլորտը վերջին տարիներին մեծ զարգացում է ապրում։ Եվ այսօր մենք կպատմենք Ձեզ 5 անհավանական վիրահատությունների մասին, որ վերջերս սկսել են կատարել պլաստիկ վիրաբույժները։

Բիկինիի գծի հավասարեցում

Եթե ուշադիր դիտեք փայլուն ամսագրերի մոդել աղջիկների լուսանկարները, կարելի է այս կանանց մոտ տեսնել հետաքրքիր անատոմիական յուրահատկություն։ Նրանց մոտ փաստացի բացակայում է կոնքոսկրի դիմային ելուստները, ինչը դարձնում է բիկինիի շրջանը հավասար և գայթակղիչ։

plastic-news-2

Իհարկե, մեծ մասամբ, նմանօրինակ արդյունքը ստացվում է ֆոտոշոփով լուսանկարների հետագա մշակման արդյունքում։

Ամեն դեպքում, աշխարհում, որտեղ կանացի գեղեցկություն թելադրողը պսպղուն ամսագրերն են, շատ կանայք գտնվեցին, որոնք ցանկացան հենց այդպիսի մարմին։ Եվ պլաստիկ վիրաբույժները ուրախությամբ սկսեցին կատարել այդպիսի տրանսֆորմացիաներ։

Body of woman with petal of red roses

Վերջին ժամանակներս, պլաստիկ վիրավբույժները սկսել են աղջիկների մարմնից հեռացնել կոնքոսկրի դիմային մասը, հարթեցնելով այն և դարձնելով բիկինիի շրջանը անսովոր հարթ։

Հավերժ ժպիտ

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ժպտացող մարդիկ շատ ավելի վստահություն են ներշնչում, քան նրանք, ովքեր անընդհատ խոժոռ հայացք և տխուր դեմք ունեն։ Սակայն, նույնիսկ աշխարհի ամենալուսավոր մարդիկ չեն կարող անընդհատ ժպտալ։ Մանավանդ, որ ոչ բոլոր լուսավոր մարդկանց է հաջողվում ճիշտ ժպտալ։

plastic-news-4

Հարավային Կորեայում, վերջին շրջանում, աղջիկների մոտ անչափ մեծ տարածում է գտել սպեցիֆիկ պլաստիկ վիրահատություն, որը վերածում է նրանց Գուինպլենի՝ մարդու, ով անընդհատ ժպտում է։

plastic-news-5

Հիշեցնենք, որ Վիկտոր Հյուգոյի ստեղծագործության հերոսի բերանը մանուկ ժամանակ պատռում են ականջից ականջ և հետո գումար աշխատելու համար ցուցադրում նրան տոնավաճառներում։ Սակայն կորեուհիները այդ քայլին դիմում են սեփական կամքով։ Պլաստիկ վիրաբույժները, հատուկ ձևով կտրում են բերանի անկյունները՝ երկու կողմից, այնպես, որ տպավորություն ստեղծվի, որ տվյալ աղջիկը անընդհատ ժպտում է։

Նիհարելու համար կարկատան լեզվի վրա

Որոշ մարդիկ, միայն նրա համար, որպեսզի նիհարեն՝ պատրաստ են գնալ յուրաքանչյուր զոհողությունների։

Լոս Անջելոսից պլաստիկ վիրաբույժ Նիկոլաս Չուգայը այդ նպատակով տարօրինակ մեթոդ է հորինել։ Նա առաջարկում է լեզվի վրա տեղադրել յուրահատուկ կարկատան, որը դարձնում է սովորական սնունդի ընդունումը սարսափելի ցավալի պրոցես։ Արդյունքում մարդը ստիպված է հրաժարվել կալորիական սնունդից՝ վախենալով ոչ դուրեկան այդ զգացումից։

plastic-news-6

Դրա փոխարեն լեզվի վրա կարկատանով մարդը ստիպված է սնվել բժիշկ Չուգայի ստեղծած հատուկ դիետիկ հեղուկ սնունդով։ Արդյունքում մարդը օրական ընդունում է մոտ 800 կալորիա, որը դրական է ազդում ավելորդ քաշի դեմ պայքարում։

plastic-news-7

Իհարկե չի կարելի հավերժ գտնվել լեզվի վրա կարկատանով, այլապես այն կներծծվի լեզվի մեջ։ Այս մեթոդի տևողությունը մեկ ամիս է, որը բավարար ժամանակահատված է դրական արդյունքների համար։

Քթի շտկում դեռևս չծնված երեխայի մոտ

Սովորաբար պլաստիկ վիրաբույժները ժառանգական արատների դեմ պայքարում են, երբ մարդը գիտակցական տարիքում է գտնվում, սակայն պատահում են նաև հետաքրքիր բացառություններ։

plastic-news-8

Օրինակ կարելի է բերել մի դեպք, որը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ Բեվերլի Հիլզում։ Հղի մայրը դիմում է պլաստիկ վիրաբույժին, խնդրելով վիրահատել դեռևս չծնված իր տղային, քանի որ ուլտրաձայնային հետազոտությունը ցույց էր տվել, որ տղան իր ծնողից ժառանգել է սարսափելի երկար քիթ։

Հետաքրքիր է, որ բժիշկները մի փոքր մտածելուց հետո տալիս են իրենց համաձայնությունը կատարել վիրահատություն։ Նրանք գտան, որ արգանդի սամնահեղուկը դրական կազդի վիրահատական միջամտության արդյունքում ստացված սպիերի վրա և ծնվելու ժամանակ դրանք իսպառ վերացած կլինեն։

plastic-news-9

Վիրահատությունն անցավ բարեհաջող։

Ձայնի փոփոխություն

Հարավային Կորեայում ևս մեկ հանրաճանաչ պլաստիկ վիրահատություն։ Գնալով շատանում է այն մարդկանց թիվը, ովքեր ցանկանում են դարձնել իրենց ձայնը ավելի տղամարդկային, կամ հակառակը՝ ավելի կանացի։

plastic-news-10

Ժամանակակից պլաստիկ վիրաբուժությունը թույլ է տալիս կատարել ձայնի հետ բազմաթիվ մանիպուլյացիաներ՝ դարձնել այն բարձր կամ ցածր, ավելացնել բասեր կամ հակառակը, ավելացնել հնչեղություն, դարձնել ավելի տղամարդկային, կամ ավելի կանացի։

plastic-news-11

Ահա, այսպիսի զարգացում է ապրել պլաստիկ վիրաբուժությունը և ընդհանուր բժշկությունը։ Բայց զարգացումը կանգ չի առել, այն շարունակում է անընդհատ զարգանալ և զարմացնել իր նորանոր հնարավորություններով։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ի՞նչ կարող է այժմ ձեր մարմնի հետ անել պլաստիկ վիրաբույժը. 5 անհավանական նոր վիրահատություններ
8 նշան, որ ձեր տղամարդը ձեր հոգու կեսն է