Երբ բանը ոչ թե քանակի, այլ թղթադրամների մեջ է…
$500
Այս թղթադրամի վրա պատկերված է ԱՄՆ 25-րդ նախագահ Ուիլյամ Մակ Քինլին։ Այս փողերը շրջանառության մեջ են եղել 1934-ից 45թթ.։ Դրանք մինչ այժմ կարող են ընդունվել փոխանակման, ինչպես մնացած շրջանառության մեջ գտնվող փողերը։ Իհարկե դրանց մեծ մասը գտնվում է կոլեկցիոներների ձեռքում։
$1000
Այս նմուշի վրա պատկերված է Սթիվեն Գրովեր Կլիվլենդը, ով ԱՄՆ միակ նախագահն էր, որ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2 անգամ, սակայն 1 տարի ընդմիջումով։ Այս փողերը շրջանառությունից սկսել են հանել 1969թ.։
$5000
ԱՄՆ 4-րդ նախագահ Ջեյմս Մեդիսոնի պատկերով։ Այսօր այս թղթադրամները կարելի է բանկում որպես ավանդ դնել։ Գործնականում, իհարկե, դրանով ոչ ոք չի զբաղվում, քանի որ թղթադրամի գինը ավելի բարձր է, քան նոմինալը և իրենից կոլեկցիոն հետաքրքրություն է ներկայացնում։
$10000
Սեմոն Պորտլենդ Չեյզի պատկերով, ով ԱՄՆ քաղաքացիական պատերազմի ժամանակ քաղաքական գործիչ էր։ Օհայոի նահանգապետ, հետագայում սենատոր ներկայացված Օհայոից, ԱՄՆ բարձրագույն դատավոր։ Նախագահ Լինկոլնի ժամանակաշրջանում զբաղեցրել է ԱՄՆ ֆինանսների նախարարի պաշտոնը։ Ստրկության համոզված հակառակորդ։ Ակտիվորեն պայքարում էր հարավային նահանգներից հարուստ հողատերերի քաղաքական ազդեցության դեմ։
$100000
Այս թղթադրամները երբեք չեն եղել հասարակական շրջանառության մեջ։ Դրանք օգտագործվել են միայն ֆեդերալ պահուստային համակարգի բանկերի միջև գործարքների ժամանակ։ Էլեկտրոնային գումարային համակարգերի հայտնվելուց հետո, կանխիկով խոշոր դրամական գործարքներն այլևս անպիտան էին։