fbpx

4 կետ յուրաքանչյուր Կենդանակերպի նշանի մասին։ Ինչ են նրանք սիրում և ինչ չեն սիրում

Կենդանակերպի նշանը շատ բան կարող է պատմել մարդու մասին. ի՞նչն է նրան դուր գալիս և ի՞նչ տանել չի կարողանում, ո՞ր զուգընկերն է նրան համապատասխանում և ո՞րը միայն կքայքայի նյարդերը։

Մենք ամեն Կենդանակերպի համար հավաքել ենք ինֆորմացիա և ներկայացնում ենք Ձեզ 4 կետ, որոնք կպատմեն հիմնական ինֆորմացիան յուրաքանչյուր Կենդանակերպի նշանի ներկայացուցչի մասին։

Խոյ

1. Խոյը սիրում է, երբ նա շատ փող ունի։ Իսկ ավելի լավ է, որ փողը լեփլեցուն լինի, այդժամ Խոյը կսավառնի բարեկեցության թևերին։

2. Խոյը չի սիրում դանդաղաշարժ մարդկանց, որոնք ժամանակն անիմաստ են ծախսում, երբ կան ավելի կարևոր գործեր։ Բացի դրանից, նրան հունից հանում են մարդիկ, որոնք «փայտ են մտցնում անիվի մեջ»։

3. Խառնվածքը՝ խոլերիկ։

4. Երջանիկ թիվը՝

Ցուլ

1. Ցուլը սիրում է, երբ նա մի փոքր ավելի հաջողակ է, քան ծանոթները։ Մի փոքր ավելի խելացի է, մի կաթիլ ավելի հարուստ է, մի փոքր ավելի գեղեցիկ կազմվածք ունի։ Այդժամ Ցուլից երջանիկը չես գտնի։

2. Ցուլն ատում է անտակտությունը՝ իր բոլոր դրսևորումներով։ Նաև Ցուլը չի սիրում ինչպես ձանձրալի, այնպես էլ չափից դուրս կպչուն մարդկանց։

3. Խառնվածքը՝ ֆլեգմատիկ։

4. Երջանիկ թիվը՝

Երկվորյակներ

1. Երկվորյակները սիրում են, երբ ամեն օրը նման չէ նախորդին։ Արջամկան օրը՝ ամենասարսափելին է, ինչ կարող էին նրանք երևակայել։ Այդ պատճառով փոփոխություններ՝ ահա թե ինչն են ամենից շատ սիրում Երկվորյակները։

2. Երկվորյակներն ատում են, երբ խախտում են իրենց անձնական տարածությունը։ Հումորի զգացումի բացակայություն՝ ևս մեկ փոքրիկ կետ է, որ հունից հանում է նրանց։

3. Խառնվածքը՝ սանգվինիկ։

4. Երջանիկ թիվը՝

Խեցգետին

1. Խեցգետինը սիրում է, երբ բոլորը տանն են և բոլորը երջանիկ են։ Խեցգետնի գլխում իդեալական պատկեր է՝ ընտանիքի բոլոր անդամները տանն են, շուրջբոլորը հարմարավետ է և հանգիստ, բոլորն ուրախ են և երջանիկ՝ այդ դեպքում Խեցգետինը նույնպես երջանիկ է։

2. Խեցգետինն ատում է ցուցադրական ճոխությունը։ Նա տանել չի կարողանում անկիրթ, «հաստակաշի» և կոպիտ մարդկանց։

3. Խառնվածքը՝ մելանխոլիկ։

4. Երջանիկ թիվը՝ 2, 22, 222 և այլն։ Նաև 2-ի հետ համադրությունը՝ 27, 102, 221 և այլն։

Առյուծ

1. Առյուծը սիրում է ԿԱՐԳԱՎԻՃԱԿ։ Որքան այն բարձր է, այնքան նա երջանիկ է։ Առյուծները անկեղծ տխրում են, երբ շրջապատից որևէ մեկն ավելի ուժեղ է, խելացի և հարուստ։

2. Առյուծն ատում է, երբ ինչ-որ մեկը մատնացույց է անում իր սխալները։ Նաև չի սիրում բամբասանքներ, և, որպես հետևանք՝ բամբասողներին։

3. Խառնվածքը՝ խոլերիկ։

4. Երջանիկ թիվը՝

Կույս

1. Կույսը սիրում է, երբ իրեն հասկանում են։ Սա ամենապարզ նշաններից չէ, և Կույսի համար իրոք դժվար է համախոհ գտնել։ Եթե նրան դա հաջողվում է, ապա նա անչափ երջանիկ է։

2. Կույսը ատում է կամակոր և մեծամիտ մարդկանց։ Անփությունը՝ ևս մեկ կետ է, որի հետ Կույսը ոչ մի կերպ չի կարողանում մերվել։ «Արա լավ, կամ ոչինչ մի արա»՝ Կույսի կարգախոսն է։

3. Խառնվածքը՝ Ֆլեգմատիկ։

4. Երջանիկ թիվը՝

Կշեռք

1. Կշեռքները սիրում են էսթետիկ հաճույք ստանալ։ Նրանք ուղղակի պաշտում են, երբ շուրջբոլորը գեղեցիկ է։ Կարգուկանոն տանը, հրաշալի հագուստ, իդելական մատուցված ընթրիք՝ որքան քիչ բան է պետք ուրախության համար։

2. Կշեռքներն ատում են, երբ իրենց օգտագործում են, շահագործում։ Նաև կշեռքները տանել չեն կարողանում անտարբերությունը, ոչ նորաձև և թափթփված մարդկանց։

3. Խառնվածքը՝ սանգվինիկ։

4. Երջանիկ թիվը՝

Կարիճ

1. Կարիճները սիրում են մրցակցել։ Նա իրական հաճույք է ստանում, երբ իր ճանապարհին հանդիպում է նույնքան անհասանելի և տարօրինակ արարածի, ում հետ կարելի է մրցակցել, և իհարկե՝ հաղթել։

2. Կարիճներն ատում են երկերեսանիությունը։ Նրանք հունից դուս են գալիս, երբ ինչ-որ մեկը խնդրում է անկեղծ կարծիք, իսկ հետո նեղանում ճշմարտության համար։

3. Խառնվածքը՝ մելանխոլիկ։

4. Երջանիկ թիվը՝

Աղեղնավոր

1. Աղեղնավորը սիրում է արկածներ։ Ցանկալի է այնպիսին, որ հետո հնարավոր լինի պատմել և բոլորից հիացմունքի արձագանք ստանալ։

2. Աղեղնավորն ատում է ստոր և անարդար մարդկանց։ Նաև տանել չի կարողանում, երբ ընկերական շրջապատի սիրտն ու հոգին ուրիշն է, այլ ոչ թե ինքը։

3. Խառնվածքը՝ խոլերիկ։

4. Երջանիկ թիվը՝

Այծեղջյուր

1. Այծեղջյուրը սիրում է, երբ նրան հաջողվում է ստեղծել կյանքի իդեալական պլան։ Կատարյալ պլան, որը կարելի է հետզհետե կյանքի կոչել, հերթով ջնջելով կատարված կետերը։

2. Այծեղջյուրն ատում է բացասական մարդկանց, որոնք միշտ ամեն ինչից դժգոհ են։ Նաև նա տանել չի կարողանում չնախաձեռնող մարդկանց, որոնք չեն ցանկանում լինել ավելի լավը։

3. Խառնվածքը՝ ֆլեգմատիկ։

4. Երջանիկ թիվը՝

Ջրհոս

1. Ջրհոսը սիրում է ուղղակի ապրել։ Ջրհոսներն ընդհանրապես միշտ երջանիկ են, որովհետև նրանց երջանկության համար ոչինչ հարկավոր չէ։ Նրանք ամեն ինչ ունեն։

2. Ջրհոսն ատում է համառ, անհանդուրժող և «նեղճակատ» մարդկանց, որոնք նախկին հարյուրամյակի հայացքներով են շարժվում։ Նաև տանել չի կարողանում, երբ ստիպում են իրեն ինչ-որ բան անել։

3. Խառնվածքը՝ սանգվինիկ։

4. Երջանիկ թիվը՝

Ձկներ

1. Ձկները սիրում են զգալ սեփական քնքշությունը։ Նրանց մոտ կարծես երկրորդ շնչառությունն է բացվում, երբ հայտնվում է ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան, որը ուշադրության և իր մասնակցության պահանջն ունի։

2. Ձկներն ատում են ավելորդ սպասումները։ Նաև չեն կարողանում մարսել, երբ ինչ-որ մեկը շատ խոստումներ է տալիս, բայց չի կատարում դրանք։

3. Խառնվածքը՝ մելանխոլիկ։

4. Երջանիկ թիվը՝

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
4 կետ յուրաքանչյուր Կենդանակերպի նշանի մասին։ Ինչ են նրանք սիրում և ինչ չեն սիրում
2014թ. 300 լավագույն ֆիլմերը 8 րոպեյում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)