fbpx

Լյումուս Մաքսիմա. Ինչպես պատրաստել առաստաղի տակ սավառնող կախարդական մոմեր

Եթե Դուք սիրում եք Հարրի Փոթերի ֆիլմը, ապա ուշադրություն դարձրած կլինեք Մեծ դահլիճի առաստաղի տակ սավառնող հարյուրավոր մոմերին։ Դուք նույնպես կարող եք Ձեր սենյակը լցնել այդպիսի «թռչող մոմերով»։

2

Որպեսզի պատրաստեք այսպիսի կախարդական լուսատուների մի ամբողջ հավաքածու՝ Ձեզ հարկարվոր կլինի.

  1. Ամուր թուղթ, կամ ստվարաթուղթ։
  2. Ոչ թանկարժեք էլեկտրական մոմերի հավաքածու։
  3. Ձկնորսական թելեր։
  4. Սոսնձի ատրճանակ։
  5. Կեռիկներ։
  6. Ցանկության դեպքում՝ ակրիլ։

Քայլ 1

3

Թղթից կամ ստվարաթղթից ծալեք գլան, որի տրամագիծը պետք է հավասար լինի Ձեր կողմից գնված էլեկտրական մոմերի տրամագծին։ Սոսնձեք բոլոր ծալքերը։ Լավ էֆեկտի համար, այս մտքի հեղինակը՝ Հարրի Փոթերի երկրպագու That Redhead-ը, առաջարկում է պատրաստել տասնյակ այսպիսի «սավառնող մոմեր»։

Քայլ 2

4

Էլեկտրոնային մոմերի համար ոչ մեծ ստվարաթղթե ուղղանկյան միջոցով պատրաստեք «տակդիր» և սոսնձեք այն գլանի ներսում։Նաև չմոռանաք շրջանագիծ կտրել և սոսնձել գլանի ներքևում՝ այն փակելու համար։

Քայլ 3

5

Տեղադրեք էլեկտրոնային մոմը գլանի ներսում գտնվող տակդիրի վրա («պատրույգը» անպայման պետք է երևա) և սոսնձի կամ ակրիլի միջոցով ստեղծեք հալած մոմի իմիտացիա։ Այժմ մոմը ստանում է իրական մոմի տեսք։

Քայլ 4

6

Առաստաղին պատրաստեք ամրակներ՝ ուղղահայաց անցկացնելով ձկնորսական թելերը ամրակների միջով։

Քայլ 5

7

Ամրացրեք ձկնորսական թելերը մոմերին և կախեք այն ամրակներից։ Մոմերն ավելի էֆեկտիվ կնայվեն, եթե դրանք «սավառնեն» ոչ թե ուղիղ, այլ որոշակի անկյան տակ՝ ինչպես ֆիլմում։

8

Անջատեք լույսը, վառեք մոմերը (նույնիսկ կարելի է արտասանել կախարդական բառերը) և հիացեք կախարդական մթնոլորտով։

9

10

Սավառնող մոմերը հրաշալի նվեր կլինեն Հարրի Փոթերի երկրպագուների համար նաև կզարմացնեն հյուրերին ծննդյան տոնակատարությունների կամ երեկույթների ժամանակ։

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Լյումուս Մաքսիմա. Ինչպես պատրաստել առաստաղի տակ սավառնող կախարդական մոմեր
Պարույր Սևակ – Ուշացած իմ սեր (հատվածներ)