Ամեն օր մենք ավելին ենք շփվում, քան միայն բառերով: Մենք նաև շփվում ենք հայացքներով, որոնք թրթիռներ են ճառագում: Այս ոչ վերբալ մեսիջները կարող են տարբեր լինել. նյարդայնացած հայացք, հայացք «Ինձ հանգիստ թող», «Ես զբաղված եմ», «Դու սիրուն ես», «Ես վախենում եմ» և այլն:
Եվ այս ոչ վերբալ թրթիռները խիստ ազդում են հարաբերությունների վրա և կարող են խնդիրներ առաջացնել, ասես ոչնչից, բայց իրականում դրանք երկար ժամանակ եփվում էին:
Օրինակ՝ պասիվ-ագրեսիվ ռեակցիա, անտեսում: Կարծում եք ձեր զուգընկերոջը չե՞ք պատժում «վատ թրթիռներով»: Մի շտապեք պատասխանել: Ահա այն նշանները, որ դա տեղի է ունենում.
1. Դուք որպես պատիժ օգտագործում եք լռությունը
Ձեր զուգընկերը ինչ-որ բան է անում կամ որոշում է կայացնում, բայց դուք հավանություն չեք տալիս: Եվ դուք մի փոքր արհամարհանքով ու դժգոհությամբ եք ճառագում այս մի փոքր ագրեսիվ էներգիան՝ ասելով ընդամենը մեկ բառ կամ ասելով ինչ-որ սովորական բան, բայց բացասական տոնով:
Եվ ձեր զուգընկերը ակնթարթորեն կարդում է ձեր մարմնի թրթիռները, և դա նրա համար կարծես հարված լինի որովայնին: Բառացիորեն: Նա անմիջապես իրեն վատ է զգում նույն որովայնի հատվածում՝ նյարդերի այս տհաճ կապոցը:
Այո, դուք ասացիք. «Ամեն ինչ լավ է, ոչ մի սարսափելի բան», բայց ձեր զուգընկերը անհամապատասխանություն զգաց ձեր խոսքերի և ձեր թրթիռների միջև … և դա ցավեցրեց նրան: Եվ, անկեղծ ասած, դուք այդպես էլ ցանկանում էիք:
Իհարկե, երբ ձեր զուգընկերը կտրուկ է արձագանքում դրան, դուք ձևացնում եք, թե նման բան նկատի չեք ունեցել, որ նա հորինում է:
Ժամանակի ընթացքում զույգերն ավելի հմուտ են դառնում այս տեխնիկայի մեջ: Դուք միմյանց վնասում եք չնչին շարժումներով, կեցվածքի, հայացքի, ձայնի երանգի փոփոխություններով: Եվ այս ամենը հետևյալ մեսիջն է կրում իր մեջ. «Ես սիրում եմ քեզ միայն այն ժամանակ, երբ դու անում ես այն, ինչ ուզում եմ: Եթե ինձ հաճոյանաս, ես կվճարեմ քեզ նույնկերպ»:
Սա նուրբ դաժանության արվեստ է. լուռ դաժանություն, որը տեսանելի հետքեր չի թողնում, բայց զուգընկերը զգում է հարվածը, չնայած չի կարող տրամաբանորեն բացատրել կատարվածը:
2. Դուք ձեզ զոհի տեղ եք դնում
Սա նրանց համար է, ովքեր սիրում են անտեսանելի վերահսկողություն ունենալ: Դուք ձեր զուգընկերոջը ասում եք, որ ինչ-որ բան եք ուզում, բայց նա չի ուզում դա անել, և դուք սկսում եք վիճել, վիրավորվել, նվնվալ: Ի վերջո, նա հանձնվում է, և դուք ստանում եք այն, ինչ ուզում եք:
Բայց դուք բավարարված չեք, ուզում եք, որ նա դա անի ժպիտով: Եվ փոխանակ շնորհակալություն հայտնելու նրան զիջման համար, դուք սկսում եք. «Ի՞նչ է պատահել: Ինչ որ բա՞ն է պատահել» և ձևացնում եք ձեզ նրա վատ էներգիայի զոհ:
Վերջում նա ասում է. «Սա այն է, ինչ ուզում էիր: Դու դա ստացար, բայց միևնույնն է բողոքում ես: Դեռ գոհ չե՞ս: Ի՞նչ է քո հետ կատարվում»
3. Դուք հուզականորեն ծաղրում եք նրան
Դուք որպես պատասխան ընդունում եք «ոչ»-ը, բայց չեք օգտագործում լռություն, ընդհակառակը՝ հարձակվում եք բառերով: Դուք սկսում եք ճնշում գործադրել նրա վրա, սղոցել նրան, ապացուցել ձեր ճշմարտացիությունը, նախատել, բարձրացնել ձեր ձայնը, բացատրել նրան, կարծես նրան դա չի հասնում:
Ուղերձը պարզ է. Դուք չեք հանձնվի, քանի դեռ չեք ստացել ձեր ուզածը:
4. Ձեր զուգընկերոջը չեք տալիս այն ամենն, ինչ իրեն անհրաժեշտ է
Օրինակ, նա ձեր ուշադրության կարիքն ունի, բայց հեռախոսը ձեզ անընդհատ շեղում է: Գուցե նա խոսում է իր օրվա մասին, և դուք փոխում եք թեման՝ չթողնելով նրան ավարտել: Կամ գուցե դուք իբր լսում եք նրան, բայց իրականում անտարբեր եք ու ոչինչ չեք հիշում:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները: