Ճապոնացի նկարազարդող (իլյուստրատոր) Նագաի Հիդեյուկի (Nagai Hideyuki) ստեղծած պերսոնաժները կենդանանում են և դուրս են գալիս թղթի թերթերից:
Նագաի մատիտե 3d նկարները մի փոքր մռայլ են, սակայն նրա մտքերը շատ հետաքրքիր են և նկարելու տեխնիկան բարձրունքի վրա:
Որպեսզի նկարը կարողանալ տարածական տեսնել, այն հարկավոր է դիտել որոշակի անկյան տակ: Եվ այդպիսի նկար նկարելը բավական բարդ է: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր 3d նկարի վրա ծախսվում է բավական ժամանակ:
Հիշեցնեմ որ այս ուղղությունը հանրաճանաչ է դարձրել 19 ամյա նկարիչ Ֆրեդոն: Նրա տաղանդն ու երևակայությունը ծնել են մի նկարչական ուղղություն, որի հետևորդները օր-օրի ավելի են շատանում աշխարհում:
Դե ինչ, դիտենք Նագաի Հիդեյուկի ստեղծագործությունները.