Հատկապես, երբ երջանկությունը բավարար չէ․․․
Շատ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ դրական մտածողությունը բերում է դրական արդյունքների: Դրական մտքերը բարելավում են ճանաչողական գործառույթը և մեծացնում աշխատանքի և ուսման մեջ հաջողության հասնելու հավանականությունը:
Ահա 33 մեջբերում՝ դրական տրամադրվելու համար.
1. «Մարդիկ սովորաբար այնքան են երջանիկ, որքան պատրաստ են դրան»: (Աբրահամ Լինքոլն):
2. «Երբ նետաձիգը ձգում է աղեղի լարը, իր համար ամբողջ աշխարհը կենտրոնացվում է իր աղեղի վրա: Երբ նա իր հայացքով հետևում է նետի թռիչքին, այդ աշխարհը գրավում է նրան, քնքշորեն գրկում նրան և առաջացնում վերադարձրած պարտքի լավ զգացողություն»: (Պաուլո Կոելյո)
3. «Մարդու բնույթի ամենաողբերգական հատկություններից մեկը` կյանքը հետոին թողնելու հակվածությունն է: Մենք բոլորս երազում ենք հորիզոնից այն կողմ ինչ-որ կախարդական վարդի այգու մասին՝ փոխարենը հիանալու մեր պատուհանի տակ ծաղկած վարդերով»: (Դեյլ Կարնեգի)
4. «Ես այդպես եմ կարծում. Եթե ծիածան եք ուզում, համակերպվեք անձրևի հետ»: (Դոլլի Պարթոն)
5. «Միանգամայն հնարավոր է, որ ձեր կյանքի բոլոր լավագույն օրերը դեռ չեն եկել»: (Անանուն)
6. «Պատասխանատվություն վերցրեք ձեր սեփական երջանկության համար: Երբեք այն մի հանձնեք ուրիշին»: (Ռոյ Բենեթ)
7. «Նա, ով երբեք չի սխալվել, երբեք ոչ մի նոր բան չի փորձել»: (Ալբերտ Էյնշտեյն)
8. «Նա, ով հասել է երջանկության, պետք է այդ երջանկությունը կիսի ուրիշների հետ. այդ ժամանակ երջանկության մոտ երկվորյակ կծնվի»: (Ջորջ Գորդոն Բայրոն)
9. «Մեր երջանկությունն ավելի շատ կախված է նրանից, թե ինչպես ենք մենք դիմավորում մեր կյանքի իրադարձություններին, քան հենց իրադարձությունների բնույթից»: (Ալեքսանդր Համբոլդտ)
10. «Երջանկության և ներդաշնակության հիմնական նշաններից մեկը՝ ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու անհրաժեշտության լիակատար բացակայությունն է»: (Նելսոն Մանդելա)
11. «Մենք պարտավորություն ունենք, որն անտեսում ենք ամենաշատը, քան ցանկացած այլ բան. դա երջանիկ լինելու մեր պարտքն է»: (Ռոբերտ Լուիս Սթիվենսոն)
12. «Հոռետեսն ամեն հնարավորության մեջ տեսնում է դժվարություններ. լավատեսը տեսնում է հնարավորություններ՝ յուրաքանչյուր դժվարության մեջ »: (Ուինսթոն Չերչիլ)
13. «Երկու անձերի հանդիպումը նման է երկու քիմիական նյութերի շփմանը. Եթե որևէ փոխազդեցություն տեղի ունենա, նրանք կդառնան ուրիշ»: (Կառլ Գուստավ Յունգ)
14. «Հենց բացասական մտքերը դրականով փոխարինեք, կսկսեք դրական արդյունքներ ստանալ»: (Ուիլ Նելսոն)
15. «Մարդն իր մտածողության արդյունք է. ինչ մտածում է՝ այն էլ դառնում է»: (Մահաթմա Գանդի)
16. «Ես չեմ վախենում վաղվանից, քանի որ տեսել եմ երեկը և սիրում եմ այսօրը»: (Ուիլյամ Ալեն Ուայթ)
17. «Ձեր ուղղությունը թիրախավորեք դեպի լուսին, քանի որ եթե նույնիսկ վրիպեք, վայրէջք կկատարեք աստղերից մեկի վրա»: (Լես Բրաուն)
18. «Ով կարիքավոր է, հարուստ չէ, իսկ նա, ով կարիքավոր չէ, աղքատ չէ»: (Դեմոկրիտ)
19. «Երբեք մի շփոթեք հերթական պարտությունը վերջնականի հետ»: (Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ)
20. «Ամենամեծ հերոսությունը՝ երբեք պարտություն չկրելը չէ, այլ այն, որպեսզի յուրաքանչյուր անկումից հետո կարողանաս ոտքի կանգնել»: (Կոնֆուցիուս)
21. «Երջանկությունը՝ ուզածդ ունենալը չէ, այլ ունեցածդ ցանկանալն է»: (Օշո)
22. «Հրաշքներն այնտեղ են, որտեղ նրանց հավատում են, և որքան շատ են հավատում, այնքան ավելի հաճախ են դրանք պատահում»: (Դենիս Դիդրո)
23. «Դուք երբեք չեք անցնի օվկիանոսը, քանի դեռ քաջություն չունեք տեսողությունից կորցնել ափը»: (Քրիստոփոր Կոլումբուս)
24. «Եթե կարծում եք, որ ինչ-որ բանի ունակ եք՝ դուք ճիշտ եք, եթե կարծում եք, որ հաջողության չեք հասնի, դուք նույնպես ճիշտ եք »: (Հենրի Ֆորդ)
25. «Ամեն ինչ կախված է մտքերից: Միտքը ամեն ինչի սկիզբն է: Եվ մտքերը կարելի է ղեկավարել: Եվ ադ պատճառով էլ գլխավորտ՝ դրանք կատարելագործելն է. մտքերի վրա աշխատելը»: (Լև Տոլստոյ)
26. «Քննադատությունից խուսափելու միայն մեկ տարբերակ կա. ոչինչ մի խոսեք, ոչինչ մի արեք և եղեք ոչինչ»: (Արիստոտել)
27. «Որոշ բաներ կարող են գրավել ձեր ուշադրությունը, բայց ավելի լավ է կենտրոնանալ նրանց վրա, որոնք գրավում են ձեր սիրտը»: (Հնդկական ասացվածք)
28. «Պետք չէ երեխային մեղադրել մթությունից վախենալու համար: Իրական ողբերգությունն այն է, երբ մեծահասակը վախենում է լույսից»: (Պլատոն)
29. «Յոթ անգամ ընկիր և բարձրացիր ութ անգամ»: (Ճապոնական ասույթ)
30. «Երբ ես ազատվում եմ այն բանից, թե ով եմ ես, ես դառնում եմ այն, ինչ կարող եմ լինել»: (Լաո Ցզի)
31. «Երջանկությունը՝ պատրաստի բան չէ: Երջանկությունը կախված է միայն ձեր գործողություններից »: (Դալայ-Լամա)
32. «Ծառ տնկելու լավագույն ժամանակը 20 տարի առաջ էր: Հաջորդ հարմար պահը այսօր է»: (Չինական ասացվածք)
33. «Եթե դա կարևոր է, դուք կգտնեք միջոց: Եվ եթե ոչ, արդարացում »: (Անանուն)
Ո՞ր մեջբերումը ձեզ ամենաշատը դուր եկավ:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները: