fbpx

30 փոքրիկ գործողություններ կյանքն ավելի լավը դարձնելու համար

Ի՞նչ եք կարծում, միգուցե արդեն ժամանակն է ինչ-որ բան որոշել և գործարկել Ձեր կյանքի փոփոխման գործընթացը: Այո, դա անհանգստացնող և մի փոքր վախեցնող է, բայց արդյունքում այդ գործընթացը կբերի միայն բարեկեցություն և բարգավաճում: Դուք կարող եք սկսել փոքր քայլերով և մանր գործողություններով, որպեսզի հետզհետե հարմարվեք և Ձեր մեջ վարժեցնեք դեպի կյանք միայն լավը թողնելու սովորույթը:

Եվ այսպես․

1. Սոցիալական ցանցերի Ձեր հաշիվներում արգելափակեք բոլոր բացասական մարդկանց:

2. Մի պատասխանեք չար, թունավոր, քննադատական և անդուր մեկնաբանություններին և հաղորդագրություններին: Ուղղակի սեղմեք delete:

3. Դուրս եկեք սոցիալական ցանցից թեկուզ մեկ օրով:

4. Ժամանակ առ ժամանակ դուրս եկեք ինչ-որ մեկի հետ ժամադրության:

5. Բարի եղեք բացարձակ անծանոթ մարդու հետ:

6. Հանգստյան օր վերցրեք և ամբողջ օրը երես տվեք Ձեզ:

7. Դադարեք ամեն ինչ գերագնահատել և ինքներդ Ձեզանից շատ բաներ հորինել: Դրա փոխարեն ուղղակի խորը շունչ քաշեք:

8. Գնեք Ձեզ համար որևէ համակրելի հագուստ և կրեք դա Ձեզ համար, այլ ոչ ուրիշների:

9. Պառկեք քնելու որքան հնարավոր է շուտ և քնեք առնվազն 10 ժամ:

10. Սովորեք ներկա գտնվել այստեղ և հիմա և վայելել պահը:

11. Գնացեք որևէ ճանապարհորդության և հետազոտեք շրջապատը:

12. Գիտակցեք, որ դուք կաք որպես անձ և երախտապարտ եղեք Ձեր բոլոր ձեռքբերումների համար:

13. Ներեք այն մարդուն, ով վատ բան է թույլ տվել Ձեր հանդեպ:

14. Ամեն օր որևէ փոքրիկ բան արեք, որպեսզի մեկ քայլով մոտենաք Ձեր նպատակներին:

15. Լավ գիրք կարդացեք:

16. Լսեք երաժշտություն, որը փակում է շրջապատից եկող աղմուկը:

17. Երբ ցնցուղ եք ընդունում, մի ամաչեք բարձր և ի սրտե երգել:

18. Ասեք «ոչ», եթե չեք ցանկանում երեկոյան ընկերների հետ գնալ բար:

19. Մի որոշ ժամանակ անցկացրեք միայնության մեջ և հաճույք ստացեք այդ պահից:

20. Ջնջեք բոլոր հին մեյլերը, որոնք չգիտես թե ինչու պահում եք էլ․ փոստում:

21. Ձերբազատվեք բոլոր այն իրերից, որոնցից այլևս չեք օգտվում:

22. Անցեք լիարժեք բժշկական ստուգում:

23. Բաց թողեք սթրեսերն ու անինքնավստահությունը:

24. Ժամանակ անցկացրեք Ձեր մտերիմների հետ:

25. Դադարեք համեմատել Ձեզ ուրիշների հետ:

26. Թեկուզ մեկ օրով հրաժարվեք ինտերնետից:

27. Ավելի շատ ուրախացեք և ծիծաղեք:

28. Դարձեք Ձեր իսկ ամենահավատարիմ երկրպագուն:

29. Ազնիվ եղեք ինքներդ Ձեր հանդեպ և մի հետևեք ամբոխին:

30. Սովորեք սիրել Ձեր թերությունները: Դրանք Ձեր մասնիկն են և դարձնում են Ձեզ այնպիսին, ինչպիսին որ կաք:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
30 փոքրիկ գործողություններ կյանքն ավելի լավը դարձնելու համար
Ուշադրության կենտրոնում. Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի կնոջ գրավչության աղբյուրը