Mediamag-ը Ձեզ է ներկայացնում ծագող արևի երկրի ժողովրդի 30 միտք, որոնք կյանքի որոշակի պահի կարող են դառնալ մեզ համար կարգախոս.
Ճանապարհ զիջիր հիմարներին և խելագարներին:
Կինը ցանկանա՝ ժայռի միջով էլ կանցնի:
Մի ուշացրու գնացողին, մի վռնդիր եկողին:
Արագը՝ դանդաղն է, ուղղակի առանց ընդմիջումների:
Ավելի լավ է լինել լավ մարդու թշնամի, քան վատ մարդու ընկեր:
Առանց սովորական մարդկանց չեն լինում մեծագույն մարդիկ:
Ով շատ է ցանկանում վերև բարձրանալ՝ նա աստիճան է հնարում:
Ամուսինն ու կինը պետք է նման լինեն ձեռքերին և աչքերին՝ երբ ձեռքը ցավում է, աչքերը արտասվում են, իսկ երբ աչքերն են արտասվում, ձեռքերը սրբում են արցունքները:
Արևը չի ճանաչում ճշմարիտներին: Արևը չի ճանաչում ոչ ճշմարիտներին: Արևը շողում է առանց որևէ մեկին տաքացնելու նպատակի: Ինքն իրեն գտած մարդը նման է արևին:
Հարցնելը՝ ամոթ է մեկ րոպեով, իսկ չիմանալը՝ ամոթ ամբողջ կյանքում:
Եվ հեռավոր ճանապարհը սկսում է մոտավորից:
Ով խմում է՝ նա չգիտի գինու վնասակարության մասին, իսկ ով չի խմում՝ չգիտի գինու օգտակարության մասին:
Նույնիսկ եթե թուրը կյանքում ընդամենը մեկ անգամ պետք լինի՝ այն միշտ պետք է կրել:
Գեղեցիկ ծաղիկները լավ պտուղներ չեն տալիս:
Դժբախտությունը նման է քրքրված հագուստին՝ այն պետք է թողնել տանը:
Ավելորդ համեստության ետևում թաքնված է հպարտությունը:
Ոչ ոք չի սայթաքում՝ անկողնում պառկած:
Ընկերության մեջ նույնպես իմացիր սահմանները:
Ավելի հեշտ է գտնել տաս հազար զինվոր, քան մեկ գեներալ:
Մի վախեցիր մի փոքր կռանալ: Ուղիղով չափազանց կուղղվես:
Մարդուն կասկածելուց առաջ՝ 7 անգամ ստուգիր:
Արա ամեն ինչ՝ ինչ կարող ես, իսկ մնացածը թող բախտին:
Չափազանց ազնվությունը սահմանակցում է հիմարության հետ:
Եթե ճանապարհ ես ընկել քո ցանկությամբ, ապա հազար ռին էլ թվում է մեկ:
Հաղթանակը բաժին է հասնում նրան, ով կես ժամ ավել կդիմանա, քան հակառակորդը:
Պատահում է, որ տերևը խորտակվում է, իսկ քարը մնում ջրի երեսին:
Ուզո՞ւմ ես ճանաչել քեզ՝ հարցրու ուրիշներին:
Սառը թեյն ու սառը բրինձը տանելի են, բայց սառը հայացքն ու սառը խոսքը՝ անտանելի:
Խորը գետերը անձայն են հոսում:
Մտածելով՝ գործիր: Գործեցիր՝ այլևս մի մտածիր: