fbpx

Assassin’s Creed 4: Black Flag – Առաջին թրեյլերը

Assassins-Creed-IV-Black-FlagԱրխանգելոյի բլոգը կարդացողները տեղյակ են, որ Արխանգելոն Assassin’s Creed համակարգչային խաղի մեծագույն սիրահար է: Հայաստանում այս խաղի սիրահարներ ևս շատ կան:

Եվ ահա ուրախալի լուր. ժամանակից շուտ համացանցում է հայտնվել Assassin’s Creed 4-րդ նոր խաղի, որը կոչվում է «Սև դրոշը», դեբյուտային թրեյլերը:

Assassin’s Creed 4-ը դա 3-ի տրամաբանական շարունակությունը չէ: Սա նոր պատմություն է իր նոր հերոսով՝ ծովահեն, կապիտան Edward Kenway-ով:

Միայն թրեյլերը դիտելով արդեն իսկ պատկերացում ես կազմում, որ մեզ ևս մեկ անգամ սպասվում է հրաշալի սյուժեյով մի հրաշալի խաղ action-adventure ժանրում:

Արդեն պարզ է դառնում, որ նոր խաղը լույս կտեսնի հոկտեմբերի 29-ին PlayStation 3, Xbox 360, Wii U, Windows հարթակների համար:

Ուրեմն անհամբերությամբ սպասենք և առայժմ հիանանք դեբյուտային թրեյլերով.

Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Assassin’s Creed 4: Black Flag – Առաջին թրեյլերը