Իմաստուն մարդն ունի խորը գիտելիքներ, լայն աշխարհայացք, գիտի մտածել, վերլուծել և իր գիտելիքները կիրառել իրական կյանքում։ Իմաստությունը կապված է իմաստուն որոշումներ կայացնելու, համբերատարության, արդարության և բարություն ցուցաբերելու ունակության հետ:
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Իմաստությունը կարող է լինել կյանքի փորձի, սովորելու, ինքնավերլուծության և ներքին աճի արդյունք: Իմաստուն մարդը սովորաբար կարողանում է տեսնել պատկերը լայն, հասկանալ տարբեր տեսակետներ և ընդունել մտածված որոշումներ, որոնք նպաստում են ինչպես իր, այնպես էլ շրջապատի բարեկեցությանը:
1. Եթե ցանկանում եք ապրել խաղաղության մեջ, բարություն մի արեք, երբ ձեզ դա չեն խնդրում: Հակառակ դեպքում դուք կդառնաք ազատարար ու կհայտնվեք ճակատագրի եռանկյունու մեջ (հալածող – ազատող – զոհ):
2. Կյանքի 3 բաղադրիչ կա՝ փոփոխություններ, ընտրություն և սկզբունքներ։
3. Ապրեք՝ ելնելով ձեր երևակայությունից, այլ ոչ թե ձեր պատմությունից:
4. Մեղքի զգացումը անջատում է ուղեղը։
5. Կյանքը 10%-ով բաղկացած է նրանից, թե ինչ է կատարվում մեզ հետ, և 90%-ով նրանից, թե ինչպես ենք մենք արձագանքում դրան:
6. Այն, ինչ իմաստունն անում է սկզբում, հիմարը անում է վերջում:
7. Մեր կյանքը միշտ օգուտ է բերում մարդկանց։ Այն ծառայում է կամ որպես օրինակ կամ նախազգուշացում նրանց համար:
8. Որքան լավն է մեր ներկան, այնքան քիչ ենք մտածում անցյալի մասին:
9. Երկու անգամ չեն ապրում, բայց կան նաև այնպիսիները, ովքեր նույնիսկ մեկ անգամ ապրել չեն կարողանում։
10. Կյանքը օվկիանոս է։ Դժվար է նավարկել փոթորկված մակերևույթին։ Թույլերը գնում են հատակ՝ այնտեղ ավելի հանգիստ է։
Կարդացեք նաև՝ 25 իմաստուն ու անչափ գեղեցիկ մտքեր, որոնց օգնությամբ կարող եք լիցքաթափվել
11. Մեկ մղոն ապրելը կարող է պատիժ լինել, իսկ մեկ մատնաչափ ապրելը կարող է լինել օրհնություն: Պետք չէ միանգամից լուծել կյանքի բոլոր խնդիրները, պետք է լուծել միայն այսօրվա խնդիրները: Ձեզանից պահանջվում է դիմանալ հենց այս պահի ցավին։
12. «Bel far niente» հրաշալի արտահայտությունը նշանակում է «ոչինչ չանելու ուրախություն»։
13. Ընկնելը կյանքի մի մասն է, ոտքի կանգնելը` ապրելը: Ողջ լինելը նվեր է, իսկ երջանիկ լինելը՝ ձեր ընտրությունը։
14. Երկու ողբերգություն կարող է պատահել մարդու կյանքում. Առաջինը՝ չստանալ այն, ինչ նա ուզում է աշխարհում ամենից շատ։ Իսկ երկրորդը՝ այն ստանալն է:
15. Ինչ էլ որ պատահի, երբեք կյանքին շատ լուրջ մի՛ վերաբերվեք. դուք միևնույնն է կենդանի դուրս չեք գա դրանից:
16. Եթե մենք չենք կարողանում հաշտվել մեր միայնության հետ, մենք սկսում ենք ուրիշին օգտագործել որպես ապաստան մեկուսացումից:
17. Կռիվ հանուն կյանքի կամ կյանք հանուն կռվի՝ ամեն ինչ մեր ձեռքերում է:
18. Եթե մեծ վանդակի մեջ դնես սոված առյուծին, մարդուն, շիմպանզեին, բաբուինին և շանը, ապա պարզ է, որ առաջինը մարդուն կուտեն։
19. Ագահությունն ու երջանկությունը երբեք չեն հանդիպել միմյանց: Զարմանալի չէ, որ նրանք ծանոթ չեն միմյանց։
20. Կյանքը պոեզիա է, ոչ թե շուկայի ապրանք: Եթե փորձում եք օգտակար լինել, ձեզ օգտագործում են։ Ձեզ «հեծնում են», քանի որ աշխարհը չի կարող դեն նետել գործնական մարդկանց։
21. Մարդը կարող է ծիծաղել կամ լացել։ Ամեն անգամ, երբ լաց ես լինում, կարող էիր ծիծաղել, ընտրությունը քոնն է:
22. Ներքին ուժը ուրիշների երաժշտությունը հարգելու, բայց սեփական մեղեդու տակ պարելու և սեփական ներդաշնակությունը լսելու կարողությունն է:
23. Վաղահաս պտուղները երկար չեն պահվում։
24. Աստված բարդ է, բայց ոչ չարամիտ:
25. Միայն սիրտն է սրատես։ Ամենակարևորը՝ աչքերով չես տեսնի։
26. Եթե ձեր լանջափոկին առյուծ չկա, հանգիստ թողեք քնած շներին:
27. Երջանկությունը ժպտում է բոլորին։ Բայց միայն քչերին` դեմ առ դեմ, մեծամասնությանը` ետևից:
28. Եթե դուք ծնվել եք առանց թևերի, մի խանգարեք նրանց աճել:
29. Երբեմն մեզ թվում է, թե անհնար է ապրել այս աշխարհում: Բայց այլ տեղ չկա։
30. Աշխարհում շատ կակտուսներ կան, բայց պարտադիր չէ դրանց վրա նստել։