fbpx

Հայերի մեծ մասը սթրեսերից խոցելի են (փոքրիկ հետազոտություն)

StressԻնչպես գիտեք, երբեմն բլոգում տեղադրված հոգեբանական թեսթերի արդյունքների հիման վրա փորձում եմ վերլուծություններ անել՝ կատարել մի փոքրիկ հետազոտություն: Որոշ ժամանակ առաջ այդպիսի հետազոտություն էի կատարել «Ձեր կանացիության աստիճանը» հոգեբանական թեսթի արդյունքների հիման վրա և հանգել «Հայ կինը մնում է հայ կին» ենթադրության:

Եվ ահա հերթական վերլուծությունը հիմնված երկու օր առաջ տեղադրված Բոստոնի համալսարանի բժշկական կենտրոնի հոգեբանների կողմից մշակված «Խոցելի՞ եք սթրեսերից» սթրեսերի հանդեմ դիմադրողականության աստիճանը որոշող հոգեբանական թեսթի արդյունքների վրա:

սթրեսերի հանդեպ խոցելիությունը

Թեսթը տեղադրվել է 12 ապրիլի 2013թ., թեսթի հարցումներին այս ընթացքում մասնակցել են 581 հոգի, որոնցից 244-ը, այսինքն 42%-ը ստացել է միջին արդյունքը, որն է՝ «Սթրեսային իրավիճակները ձեր կյանքի վրա բավական ազդեցություն ունեն և դուք սթրեսերին այդքան էլ շատ չեք դիմակայում», մեծ մասը՝ 330 հոգի, 57% ստացել է ամենաբացասական արդյունքը՝ «Ձեզ պետք է լրջորեն մտածել ձեր կյանքի մասին, արդյո՞ք վախտը չէ այն փոխելու: Դուք սթրեսերից չափազանց խոցելի եք» և միայն 7 հոգի, հարցվածների ընդամենը 1%-ը ստացել է ամենաբարձր, դրական արդյունքը՝ «Եթե դուք պատասխանել եք ազնվորեն, ապա պետք է ձեզ ուրախացնենք. դուք սթրեսային իրավիճակների և օրգանիզմի վրա սթրեսերի ազդեցության հանդեպ գերազանց դիմադրողականություն ունեք: Դուք անհանգստանալու առիթ չունեք»:

Այսպիսով, ելնելով այս տվյալներից, կարծում եմ, կարելի է վստահորեն պնդել, որ հայերը խոցելի են սթրեսերից և սթրեսերի հանդեպ նրանց դիմադրողականությունը շատ ցածր է:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag
Հայերի մեծ մասը սթրեսերից խոցելի են (փոքրիկ հետազոտություն)
Ինչո՞ւ է դանդաղում օնլայն վիդեոները (վիդեո)