Գիտե՞ք ինչպես է աշխատում կանացի տրամաբանությունը։ Նայեք՝ դուք ընտրում եք քննարկման առարկան։ Օրինակ, ինչ-որ իրավիճակ։ Այդ իրավիճակի հանգուցալուծման երեք տարբերակ կա։ Ձեզ հարկավոր է ամենավատագույնը։ Այդ հանգուցալուծումը ևս ունի երեք զարգացման տարբերակ։ Վատագույնը՝ ձերն է։ Եվ կրկին։ Ու կրկին։ Եվ այդպես, մինչև լաց չլինեք…
Իրականում տղամարդկանց համար դժվար է հասկանալ կանանց։ Եվ հենց այդ պատճառով տղամարդիկ կանանց հետ շփվելուց պարտադիր կերպով պետք է հաշվի առնեն կանացի հոգեբանության նրբությունները։ Հատկապես, եթե դուք հարաբերությունների մեջ եք։ Բանը նրանում է, որ աղջիկներն ու կանայք սիրում են դրամատիզացնել իրավիճակը։ Այն պահից, երբ տեսնում եք, որ խոսակցությունը հասնում է կրիտիկական հարցին՝ ուղղակի ասեք «ոչ»։
Կրիտիկական են հետևյալ հարցերը.
-
- Ի՞նչ ես կարծում, կարո՞ղ է մարդը մի օր որոշի և այլևս չսիրի ինչ-որ մեկին։
- Ինչ-որ մեկի հետ անկողնում քեզ համար ավելի լավ եղե՞լ է, քան ինձ հետ։
- Ի՞նչ ես կարծում, բոլոր տղամարդիկ դավաճանո՞ւմ են իրենց կեսերին։
- Իսկ (աղջկա անունը) ինձանից գեղեցի՞կ / գրավի՞չ / հետաքրքի՞ր է։
- Ուրախ կլինեի՞ր եթե ես քեզ թույլ տայի «ձախ» գնալ։
- Երբևիցե մտածե՞լ ես մեր բաժանման մասին։
-
- Դու երբևէ աչքերով ինչ-որ աղջկա մերկացրե՞լ ես։
- Ընկերների հետ երբևէ քննարկե՞լ եք այն աղջիկներին, որոնց հետ քնել եք։
- Երբևէ ինչ-որ մեկին սիրե՞լ ես այնպես, ինչպես ինձ։
- Սիրո՞ւմ ես հաճախել ստրիպ ակումբներ։
- Երբևէ ընկերներին պատմե՞լ ես մանրամասներ մեր ինտիմ հարաբերություններից։
-
- Հանրաճանաչ կանանցից ո՞ւմ հետ կցանկանայիր…
- Երևակայե՞լ ես այլ աղջիկների մասին։
- Ինձ կլքե՞ս հանուն ավելի բարեկազմ / գեղեցիկ աղջկա։
- Դու ինձ խանդո՞ւմ ես իմ նախկինին։
- Քեզ նյարդայնացնո՞ւմ է, երբ մենք զբոսնում ենք ձեռք-ձեռքի բռնած։
- Քեզ տաղտկալի՞ է իմ ընկերների հետ։
- Ի՞նչ ես կարծում, ապագայում ես կլինե՞մ այնպիսին, ինչպիսին մայրս է։
- Երբևէ մտածե՞լ ես, որ ես գեղեցիկ չեմ։
- Շա՞տ եմ գիրացել։
- Կուզեի՞ր կրկին չամուսնացած / առանց ընկերուհի լինեիր։
- Եթե ես քեզ լքեմ, դու քեզ շատ շուտ նոր ընկերուհի կգտնե՞ս։
- Երբևէ ֆլիրտ արե՞լ ես այլ աղջիկների հետ, երբ ես կողքիդ չեմ եղել։
- Քեզ համար էմոցիոնալ դավաճանությունը այդքա՞ն էլ սարսափելի չէ, ինչպես ֆիզիկականը։
- Կուզեի՞ր լինեիր օրինակ Դեն Բիլզերյանի փոխարեն։
- Դու ինձանից հոգնո՞ւմ ես։
- Քեզ նյարդայնացնո՞ւմ է իմ հարցերը։
Ընդհանրապես նորմալ տղամարդը այսպես թե այնպես այս հարցերին պետք է «ոչ» պատասխանի։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ խուսափում է սկանդալներից։ Բայց ամեն դեպքում վերընթերցեք այս ցուցակը ևս մեկ անգամ