fbpx

Կնոջ հիմնական թշնամին՝ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է

Ընտանեկան հարաբերություններում հպարտությունը բազմաթիվ դիմակներ ունի: Իսկ գլխավորը զոհի վիճակն է…

Հարաբերություններում ամենամեծ պրոբլեմը հպարտությունն է: Տղամարդուն գնահատելու և հարգելու անկարողությունը:

Հպարտությունը միշտ ավելի բարձր լինելու ցանկությունն է: Եվ այս ցանկությունը կարելի է թաքցնել տարբեր դիմակների տակ.

⭕️ Հովանավորչական հարաբերություններ: Կինը ասում է և մտածում. «Նա առանց ինձ ոչ մի բան է»: «Ես ավելի լավ գիտեմ՝ թե ​​ինչ պետք է նա անի»:

⭕️ Ավելորդ վերահսկողություն և այն սպասումը, որ իրադարձությունները պետք է զարգանան միայն կնոջ սցենարի համաձայն:

⭕️ Անտեսել ամուսնու հետաքրքրությունները, նրա հոբբիները: Տղամարդու բոլոր զբաղմունքները հիմարություն են թվում:

⭕️ Դատապարտում «սխալ գործողությունների» համար: Բազմոցին պառկած տղամարդը սխալ է, բայց կոպիտ ու ճչացող կինը՝ նորմալ է:

⭕️ Վիրավորվածություն: Մենք վիրավորվում ենք, երբ հավատում ենք, որ մարդը սխալ է, բայց մենք ավելի լավ գիտենք, թե ինչպես և ինչ պետք է անի դիմացինը:

⭕️ «Սղոցում»․ անընդհատ հիշեցումներ այն մասին, թե ինչպես պետք է տղամարդն ավելի լավը դառնա, նրա գործողությունների քննադատություն, բացատրություններ, ցուցումներ՝ ինչպես վարվել: Բնականաբար, այդ պահին մենք ՄԵԾ ԵՆՔ և ՃԻՇՏ, իսկ մեր տղամարդը անխոհեմ ու անօգնական, մեղավոր մեր «ձախողված» կյանքի համար:

⭕️ Սկանդալներ: Սկանդալը միայն մեկ նպատակ ունի՝ որպեսզի տղամարդը հնազանդվի և ճանաչի կնոջ «ճշմարտացիությունը»:

⭕️ Արժեզրկում և նվաստացում: Օրինակ, արտահայտությունները. «Ո՞ւմ վրա կարող եմ հույս դնել: Միայն ինձ վրա» կամ «Մի՛ եղիր կին»: «Բոլոր ամուսինները տղամարդ են, իսկ իմը…»:

⭕️ Դե իսկ հպարտության ամենակարևոր դիմակը՝ զոհի կարգավիճակն է:

Այո այո․․․

Երբ կինն իրեն դժբախտ է զգում և անարժանորեն վիրավորված, զոհ: Գիտե՞ք ինչում է հպարտությունը․.. Ես դրա հետ ոչ մի կապ չունեմ, ես այնքան սպիտակ եմ ու փափուկ, դա իմ մեղքը չէ:

Զոհերը միշտ պատասխանատվությունը գցում են մեկ ուրիշի վրա: Ես լավն եմ, նրանք վատն են: Բայց հնարավո՞ր է այդպիսի բան: Իհարկե ոչ, ամեն ինչ, ինչ տեղի է ունենում մեր կյանքում, տեղի է ունենում միայն մեր, մեր մտքերի, զգացմունքների և գործողությունների շնորհիվ: Ամեն ինչ իր օգուտն ունի: Եթե ​​տղամարդը վատն է, ապա ես նրա ֆոնին լավն եմ:

Հենց մի կին գալիս է ինձ մոտ և սկսում բողոքել տղամարդուց, ես անմիջապես հասկանում եմ, որ հպարտությունը դույլերով կարելի է դուրս հանել:

Բոլոր զոհերն իրականում միշտ վեր են դասում իրենց՝ իրենց «վիրավորողներից»: Բոլոր զոհերը հպարտ են: Չնայած դժվար է դա ընդունելը…

Ըստ «Կանացի դպրոցի» նյութերի

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կնոջ հիմնական թշնամին՝ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է
5 բան, որոնք Ձեզ դեպի ներքև են ձգում