fbpx

Երեք շիկահեր որոշում են դառնալ խուզարկու։ Եվ այդ ժամանակ ոստիկանը նրանց տվեց ընդամենը մեկ հարց…

Ոստիկանություն են գալիս երեք շիկահեր աղջիկ, որպեսզի սովորեն խուզարկուի մասնագիտությունը։ Նրանց ունակությունները գնահատելու համար ոստիկանը առաջարկում է անցնել թեստ, որում պետք է բացահայտել կասկածյալին։ Առաջին շիկահերին ոստիկանը 5 վայրկյան ցույց է տալիս կասկածյալի լուսանկարը, իսկ հետո թաքցնում։

– Սա ձեր կասկածյալն է, ինչպե՞ս պետք է նրան ճանաչեք։

– Օ՜, շատ հեշտ, չէ՞ որ նա միայն մեկ աչք ունի։

Ոստիկանը հոգոց է հանում.

– Սա լուսանկար է պրոֆիլով…

Հետո նա մոտենում է երկրորդ աղջկան, 5 վայրկյան ցուցադրում լուսանկարը, հետո թաքցնում և հարցնում.

– Իսկ դուք ինչպե՞ս պետք է փնտրեք կասկածյալին։

Շիկահերը կոկետությամբ ուղղում է սանրվածքը, և հազիվ զսպելով ծիծաղը պատասխանում.

– Օյ, շատ հեշտ, չէ՞ որ նա միայն մեկ ականջ ունի։

– Դուք ի՞նչ է, բոլորովին հիմա՞ր եք։ Իհարկե նա ունի մեկ աչք և մեկ ականջ, չէ՞ որ լուսանկարը պրոֆիլից է։

Ամբողջովին հիասթափված և բարկացած, ոստիկանը մոտենում է երրորդ շիկահերին.

– Սա քո կասկածյալն է։ Ինչպե՞ս պետք է ճանաչես նրան։ Միայն թե լավ մտածիր պատասխանելուց առաջ։ Վերջինս լարված նայում է լուսանկարին և ասում.

– Կասկածյալը կրում է կոնտակտային լինզաներ։

Ոստիկանը չի հավատում իր ականջներին, որ աղջիկներից գոնե մեկը ինչ-որ խելամիտ բան է ասել։ Նա ինքն էլ չգիտի՝ կրո՞ւմ է կասկածյալը լինզաներ, թե՞ ոչ։ Ոստիկանը հեռանում է, որպեսզի ստուգի կասկածյալի գործը, իսկ հետո ուրախությամբ վերադառնում.

– Անհավանական է, ինչպե՞ս կարողացաք իմանալ, – հարցնում է նա։

– Օյ, դե այստեղ ոչ մի դժվար բան չկա։ Ինչպե՞ս նա կարող է ակնոցներ կրել, եթե նա ունի միայն մեկ աչք և մեկ ականջ։ :)


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Երեք շիկահեր որոշում են դառնալ խուզարկու։ Եվ այդ ժամանակ ոստիկանը նրանց տվեց ընդամենը մեկ հարց…
Խելացի տղամարդու կյանքի 15 կանոն