fbpx

Բոլոր ժամանակների 10 լավագույն գիտաֆանտաստիկ գրքերը

Ցուցակը կազմված է ըստ Reddit-ի օգտատերերի մեջ, անցած շաբաթ, անց կացված հարցումների:

Գիտական ֆանտաստիկա՝ դա գրքեր են հորինված աշխարհների մասին: Այս ժանրը ստիպում է գրողներին և ընթերցողներին դուրս գալ սեփական տիեզերքի կաղապարներից:

Ձեզ եմ ուզում ներկայացնել այդպիսի գրքերի ցանկ «Reddit» կայքից: Համաձա՞յն եք «Reddit»-ի օգտատերերի կազմած ցանկի հետ: Ձեր կարծիքները կարող եք թողնել մեկնաբանություններում:

1. Հառնեք մոխիրներից

Հեղինակ՝ Ֆիլիպ Խոսե Ֆարմեր

«Հառնեք մոխիրներից» վեպում նկարագրված է բավական պարզ միտք՝ ի՞նչ կլինի, եթե ամեն մեկը ով երբևէ ապրել է Երկիր մոլորակի վրա վերակենդանանա:

Ֆերմերի գլուխգործոցը պատմում է ինչպես հորինված պերսոնաժների, այնպես էլ հանրահայտ պատմական դեմքերի փոխհարաբերությունների և արկածների մասին:

2. Դահիճի ստվերը (The Shadow of the Torturer)

Հեղինակ՝ Ջին Վուլֆ

«Դահիճի ստվերը» Վուլֆի «Նոր արևի գիրք» շարքի առաջին վեպն է: Այն պատմում է մի հյուսիսցու՝ դահիճների գիլդիայի աշակերտի մասին: Հյուսիսցուն աքսորում են դավաճանության համար, քանի որ նա օգնել է իր սիրելի աղջկան կատարել ինքնասպանություն: Այսպես սկսվում է նրա ճանապարհորդությունը, որի ընթացքում նա պատասխաններ է փնտրում իրականությանը և սթափ մտքին վերաբերող հարցերի շուրջ:

3. Անաթեմ

Հեղինակ՝ Նիլ Սթիվենսոն

Սթիվենսոնի «Անաթեմ» վեպը պատմում է հասարակության մասին, որոնք ինտելեկտուալներին ուղղարկում են հատուկ վանքեր, որտեղ նրանք կկարողանան կենտրոնանալ բացառապես գիտության վրա: Բայց և այնպես վանքի և աշխարհիկ կյանքի սահմանները հետզհետե սկսվում են ջնջվել, անկանխատեսելի կրիզիսի պատճառով՝ կրիզիս որը կարող է վերաբերվել յուրաքանչյուրին:

4. Տիեզերական ապոկալիպսիս

Հեղինակ՝ Ալաստեր Ռեյնոլդս

Երբ հնագետ Դեն Սթիվեստը 2251թ. հայտանբերում է, որ Ռեսուրգեմ մոլորակի հնագույն քաղաքակրթությունը խորհրդավոր կերպով ոչնչացված է, նրա մոտ մտավախություններ են առաջանում, որ մարդկությանը նույն ճակատագիրն է սպասում:

Տիեզերական ապոկալիպսիսում զուգահեռ կերպով ընթանում է երկու պատմություն, ընդ որում որոշները կատարվել են մյուսներից շատ տարիներ առաջ:

5. Խավարի ձախ ձեռքը

Հեղինակ՝ Ուրսուլա Լե Գուին

Այսպես կոչված կանացի գիտաֆանտաստիկայի առաջին մեծ վեպերից մեկը՝ «Խավարի ձախ ձեռքը» պատմում է այն մասին թե ինչպես էին մարդիկ փորձում համոզել այլմոլորակային անսեռ ռասային միանալ միջգալակտիկական ալյանսին:

Լե Գուինի նկարագրած Գեթենցիները և նրանց միշտ սառը Գեթեն (Gethen) մոլորակը, որը թարգմանաբար նշանակում է «ձմեռ»՝ դա հայացք է դեպի աշխարհ, որը զրկված է սովորական մարդկային երկսեռությունից:

6. Ես Ռոբոտ եմ

Հեղինակ՝ Այզեկ Ազիմով

Ուիլ Սմիթի երկրպագուներին գուցե հետաքրքիր լինի «Ես ռոբոտ եմ» ֆիլմի սկզբնաղբյուրը: Հենց Ազիմովն է գրել 10 նովել մարդու և ռոբոտների ֆուտուրիստիկ փոխհարաբերությունների մասին:

«Ես ռոբոտ եմ» վեպում հիմնական տեղը զբաղեցնում է Ազիմովի կողմից շարադրված ռոբոտատեխնիկայի 3 օրենքները:

7. Տիտանի Սիրենները (Sirens of Titan)

Հեղինակ՝ Կուրտ Վոնեգուտ

Հնարավոր է Վոնեգուտի ամենահայտնի վեպը դա «Սպանդ N5» է, բայց երկրորդ տեղում հաստատ «Տիտանի Սիրենները»: Տիտանի վրա ապրում է այլմոլորակային, որը պատահականության շնորհիվ որոշումներ է կայացնում Երկիր մոլորակում կատարվող բոլոր իրադարձությունների շուրջ՝ պատերազմից մինչև բարոյականության հաստատում: Եվ արդյունքում նա գրեթե դառնում է մարդկության գոյության նպատակը:

8. Կոնտակտ

Հեղինակ՝ Կարլ Սագան

 Ամերիկյան էկրաններից PBS «Տիեզերք» ծրագրում հայտնվելուց տարիներ հետո, Սագանը հրապարակում է «Կոնտակտ» վեպը, որտեղ Երկիրը հաղորդագրություն է ստանում այլմոլորակային քաղաքակրթությունից:

Հաղորդագրությունների մեծ մասը գրված է միջազգային մաթեմատիկական լեզվով, ինչը թույլ է տալիս մարդկանց շփվել և արդյունքում համագործակցել այլմոլորակային կյանքի ներկայացուցիչների հետ:

9. ԿարմիրՄարս

Հեղինակ՝ Կիմ Սթենլի Ռոբինսոն

«Մարս» շարքի առաջին վեպում մարդկությունը դեռևս նոր-նոր է յուրացնում կարմիր մոլորակը: Մարսը հարկավոր էր տեռռակազմավորել՝ մոլորակի հետագա կոլոնիզացիայի համար:

Ամբողջ եռերգությունը գրավում է մի քանի դարերի ժամանակաշրջան: Ուշադրության կենտրոնում են մի քանի տասնյակ խորը մտածված պերսոնաժներ: Գիրքը փորձում է պատասխանել մարդու կողմից Մարսի յուրացման դեպքում հնարավոր գիտական, սոցիալական և էթնիկական հետևանքներին վերաբերող հարցերին:

10. Պանդորայի աստղը

Հեղինակ՝ Պիտեր Համիլթոն

Աշխարհում, որտեղ հարյուրավոր մոլորակներ կապված են իրար հետ սև անցքերի կողքին, աստղագետ Դադլի Բոուսը հայտնաբերում է Երկրից մի քանի հազար լուսային տարի հեռավորության վրա գտնվող զույգ աստղերի անհետացումը: Սկսվում է այս ֆենոմենի հետազոտությունը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Բոլոր ժամանակների 10 լավագույն գիտաֆանտաստիկ գրքերը
Կյանքը սմարթֆոնում (մուլտֆիլմ)