Եթե դուք տառապում եք այն բանից, որ մինչև այսօր չեք կարողանում հաջողակ հարաբերություններ կառուցել, ապա, հնարավոր է, արժե որևէ բան փոխել սեփական աշխարհայացքում:
1. Դուք չեք հարգում ինքներդ Ձեզ
Այն, թե որքան են շրջապատող մարդիկ հարգում և հպարտանում Ձեզանով՝ ուղիղ համեմատական է նրան, թե որքան եք հարգում դուք ինքներդ Ձեզ: Եթե դուք հոգ եք տանում Ձեր մասին մենտալ, ֆիզիկապես և հոգեպես, մյուս մարդիկ նույնպես կձգտեն հոգ տանել Ձեր մասին:
Եթե չեք հավատում, փորձեք գոնե մեկ ամիս հոգ տանել Ձեր մասին: Զբաղվեք սպորտով, սնվեք առողջ սննդով: Շատ քնեք: Ջանասիրաբար աշխատեք և նախապես պլանավորեք Ձեր կյանքը: Շփվեք մարդկանց հետ հաճույքի համար, այլ ոչ սեփական շահի: Հրաժարվեք վնասակար սովորություններից: Բաց պատմեք Ձեր մտքերի մասին և փոխադարձ ոչինչ մի սպասեք: Կիսվեք ուրիշների հետ ուղղակի: Մերժումներն ու քննադատությունները սրտին մոտ մի ընդունեք:
Դա դժվար է: Բայց եթե դուք ցանկանում եք հարաբերություններ կառուցել էմոցիոնալ հասուն մարդու հետ, դուք ինքներդ սկզբից պետք է այդպիսի մարդ դառնաք:
2. Դուք ունեք ոչ իրատեսական հայացքներ
Որոշ մարդիկ չեն կարողանում հարաբերություններ կառուցել, որովհետև զուգընկերոջից ինչ-որ բան են սպասում, բայց պատրաստ չեն փոխարենը ինչ-որ բան տալ: Օրինակ պատկերացրեք անգործ և ճաղատացող տղամարդու, ով օրերով պառկած է բազմոցին, հեռուստացույցի առաջ և ընդորում բողոքում է, որ բոլոր կանայք, որոնք իրեն դուր են գալիս, ունակ չեն գնահատել նրա հոգևոր որակները և հենց այդ պատճառով մերժում են նրան:
Իսկ որոշ մարդիկ պատրաստ են իրենց ներդրումն ունենալ հարաբերություններում, բայց նույն ժամանակ ցանկանում են, որպեսզի զուգընկերն ամբողջությամբ համապատասխանի իրենց պահանջներին և արդարացնի առանց բացառության բոլոր սպասումները: Օրինակ կարելի է բերել երիտասարդ, խնամված և կրթված մի կնոջ, ով պարբերաբար հարաբերություններ է ձեռք բերում, բայց բաժանվում է բոլոր զուգընկերներից: Ինչ-որ մեկի հետ՝ որովհետև նրանք ունեն բոլորովին տարբեր երաժշտական ճաշակներ, մյուսի հետ՝ որովհետև նա պաշտպանել է բանասիրական գիտությունների թեկնածուական ատենախոսություն, իսկ դա պրակտիկ չէ: Եվ այդպես շարունակ:
Հասկացեք, որ յուրաքանչյուրս էլ ունենք մեր թերությունները: Եվ նրանք, ում հետ հանդիպում եք՝ նույնպես: Եվ դա նորմալ է:
Մի փորձեք գտնել առանց թերությունների մարդու: Փնտրեք նրան, ում թերությունները համատեղելի են Ձեր սեփական թերությունների հետ:
Սովորեք ընդունել ուրիշների բացասական կողմերը և պայքարեք սեփական անկատարությունների դեմ:
3. Դուք չեք կարողանում կառուցել մտերիմ հարաբերություններ
Կան մարդիկ, ովքեր առաջին հայացքից ամեն ինչում լավն են՝ խելացի են, հետաքրքիր, գեղեցիկ, տաղանդավոր, հաջողակ, ակտիվ, բայց միևնույնն է միայնակ են: Նրանք պարբերաբար գնում են ժամադրությունների և նույնիսկ հանդիպում են ինչ-որ մեկի հետ, սակայն երկարատև հարաբերություններ կառուցել չի հաջողվում: Այդ դեպքերում բանալին շատ հաճախ թաքնված է նրանում, որ նրանք չեն հասկանում, թե ինչ բան է մտերմությունը:
Երջանիկ հարաբերությունների համար հարկավոր է խորը էմոցիոնալ կապ զուգընկերների միջև:
Բավարար չէ միայն միասին հետաքրքիր ժամանակ անցկացնել, հարկավոր է նաև կարողանալ բացվել և զգալ մյուս մարդուն:
Եթե Ձեր պրոբլեմը հենց դրանում է, փորձեք վերանայել Ձեր հայացքները հարաբերություններին: Դա Ձեր գործերի կամ կենսագրականի մեջ հերթական տողը չէ: Հարաբերությունները չի կարելի չափել օբյեկտիվորեն, օրինակ հետաքրքիր երկխոսությունների քանակով կամ միասին անցկացրած ժամանակով:
Սովորեք ընդունել և գիտակցել սեփական խորքային ապրումները, որովհետև առանց դրա դուք երբեք չեք կարողանա զուգընկերոջ հետ հասնել էմոցիոնալ մտերմության մակարդակին, ինչը անհրաժեշտ է հաջող հարաբերությունների համար: