Կան կանայք, որոնց համար խելագարվում են գրեթե բոլոր տղամարդիկ: Հանուն նրանց տղամարդիկ պատրաստ են փոխվել, սարեր շուռ տալ և կատարել նրանց բոլոր ցանկությունները: Հոգեբանները վստահ են, որ բանը դաստիրականության մեջ է, սեքսոլոգները պնդում են, որ ամբողջ գաղտնիքը կնոջ ներքին ինքնավստահության մեջ է, ով հստակ գիտի իր գրավչության մասին: Իսկ ահա աստղաբանները վստահեցնում են, որ ամբողջ գաղտնիքը թաքնված է աստղերում:
Եվ այսպես, ո՞ր Կենդանակերպի նշանի տակ են ծնվում ամենագրավիչ և գայթակղիչ կանայք:
3-րդ տեղ՝ Կշեռք
Այս կանայք կարողանում են իրենց ցույց տալ: Նրանք դաստիրակված են, խնամված և խելացի: Նրանց հետ միշտ կարելի է ինչ-որ բանի մասին զրուցել, ինչը շատ է գրավում հասուն տղամարդկանց: Նա կարող է տղամարդուն օգնել իմաստուն խորհուրդով, նրա հետ հաճելի է դուրս գալ մարդկանց մեջ և այս կինը հաստատ գիտի, թե ինչպես կարելի է տղամարդուն երջանկացնել: Հենց այդ պատճառով էլ նա մագնիսի պես ձգում է հակառակ սեռին:
2-րդ տեղ՝ Կույս
Այս կինը կանացիության մարմնացումն է: Նա օժտված է զարմանալի ինտուիցիայով, նա միշտ կանխատեսում է իր տղամարդու ցանկությունը՝ նախքան այն, երբ տղամարդը այդ մասին կասի: Կույսերն ինտելեկտուալ են, որոնք երբեմն իրենց գիտելիքներով վախեցնում են որոշ տղամարդկանց, բայց այդպես երևի ավելի լավ է: Նրանք տան օջախի հրաշալի պահապաններ են և հանուն իրենց ընտանիքի՝ պատրաստ են ամեն ինչի:
1-ին տեղ՝ Ձկներ
Ձկներն ամենահավատարիմ նշանն է: Հենց դա է ամենից շատ գրավում տղամարդկանց: Չէ՞ որ յուրաքանչյուր տղամարդ փնտրում է նրան, ով իր կողքին կլինի անկախ ամեն ինչից: Նրանք զգայուն են և ուշադիր, սիրում են հոգ տանել զուգընկերոջ մասին: Կարողանում են ադեկվատ վերլուծել յուրաքանչյուր իրավիճակ, ինչը ավելի է գրավում տղամարդկանց, որոնք տանել չեն կարողանում կանացի հիստերիաները: