Զուգընկերներ, որոնք կօգնեն հաղթահարել բոլոր դժվարությունները․․․
Խոյ
Ձեզ խորհուրդ է տրվում հանդիպել Առյուծի, Աղեղնավորի կամ էլ Երկվորյակների հետ: Այնպիսի կրքոտ և էներգիայով լեցուն մարդու համար, ինչպիսիք դուք եք, կարևոր է գտնել զուգընկեր, ով կկարողանա ապրել այն կատաղի ռիթմով, որին դուք եք սովոր: Մյուս Կենդանակերպի նշաններին կարող է վախեցնել Ձեր բնավորությունը:
Ցուլ
Ձեզ խորհուրդ է տրվում հանդիպել Այծեղջյուրի, Կույսի կամ Ձկների հետ: Դուք բավական կամակոր եք, նաև չեք սիրում փոփոխություններ և տանել չեք կարողանում անկանխատեսելիությունը: Հենց այդ պատճառով Ձեզ չի համապատասխանի անկանխատեսելի և անհաստատ բնավորությամբ մարդը: Չէ՞ որ նրանց հետ հարաբերություններում կլինեն բազմաթիվ անցանկալի անակնկալներ:
Երկվորյակներ
Ձեզ խորհուրդ է տրվում հանդիպել Կշեռքի, Ջրհոսի կամ Խոյի հետ: Ձեր էներգիան անսահման է, բայց նույն ժամանակ դուք արագ շեղում եք Ձեր ուշադրությունը և Ձեզ համար դժվար է երկար կենտրոնանալ ինչ-որ մեկ բանի վրա: Հենց այդ պատճառով Ձեզ հարկավոր է մարդ, ով կունենա նույնքան էներգիա, որքան դուք: Ձեզ հարկավոր է զուգընկեր, ով կկիսի Ձեր կիրքն ու հետաքրքրությունը կյանքի հանդեպ:
Խեցգետին
Ձեզ խորհուրդ է տրվում հանդիպել Այծեղջյուրի, Կույսի կամ Ցուլի հետ: Դուք շատ նուրբ և զգայուն հոգի ունեք, նաև բարի սիրտ: Դուք ամբողջ ուժով փորձում եք հոգալ Ձեզ շրջապատող մարդկանց մասին: Բայց հաճախ ուրիշներին օգնելու փորձերի ժամանակ՝ դուք անտեսում եք ինքներդ Ձեզ: Ձեզ հարկավոր է հանդիպել այն մարդու հետ, ով ի պատասխան Ձեզ կնվիրի իր հոգատարությունը:
Առյուծ
Ձեզ խորհուրդ է տրվում հանդիպել Կշեռքի, Ձկների կամ Խոյի հետ: Դուք, ինչպես առյուծը՝ ուժեղ բնավորություն ունեք: Դուք չեք վախենում ասել ամեն ինչ, ինչ մտածում եք և զգում: Ձեզ պետք է, որպեսզի Ձեր զուգըկները լինի խոսկան և լսի այն ամենը, ինչ դուք եք նրան ասում:
Կույս
Ձեզ խորհուրդ է տրվում հանդիպել Ցուլի, Այծեղջյուրի կամ Խեցգետնի հետ: Ձեզ հարկավոր է զուգընկեր, որն ոչ միայն կհասկանա Ձեր պահանջմունքները, այլ նաև պատրաստակամություն կցուցաբերի փորձել դրանք բավարարել:
Կշեռք
Ձեզ խորհուրդ է տրվում հանդիպել Ջրհոսի, Երկվորյակների կամ Առյուծի հետ: Դուք շատ շփվող եք, և Ձեզ շատ է դուր գալիս, երբ Ձեզ շրջապատում են գեղեցիկ մարդիկ: Դուք ցանկանում եք լինել հմայիչ խարիզմատիկ անձանց շրջապատում և հենց այդ պատճառով Ձեզ համապատասխանում են Կենդանակերպի հենց այս նշանների ներկայացուցիչները: Իսկ եթե հանդիպեք մեկ ուրիշի հետ, ապա այդ հարաբերությունները Ձեզ շատ շուտ կձանձրացնեն:
Կարիճ
Ձեզ խորհուրդ է տրվում հանդիպել Կարիճի, Խեցգետնի կամ Ձկների հետ: Ինչպես Կարիճ՝ Ձեզ անընդհատ սուր զգացողություններ և խթաններ են հարկավոր: Դուք շատ շուտ ձանձրանում եք և տանել չեք կարողանում առօրյականությունը: Նաև ցանականում եք հարաբերությունների մեջ լինել մարդու հետ, ով պատրաստ է նույնքան ներդրում ունենալ հարաբերությունների մեջ, որքան որ դուք:
Աղեղնավոր
Ձեզ խորհուրդ է տրվում հանդիպել Երկվորյակների, Խոյի կամ էլ Աղեղնավորի հետ: Ձեզ համար չափազանց կարևոր է ճանապարհորդելու հնարավորություն ունենալ, որովհետև չեք ցանկանում կապված լինել մի վայրի հետ: Դուք ցանկանում եք ազատություն և էնտուզիազմ, որպեսզի Ձեզ համար կյանքում որևէ նոր բան բացահայտեք: Հենց այդ պատճառով Ձեզ հարկավոր է մարդ, ով կկիսի Ձեզ հետ այդ կիրքը:
Այծեղջյուր
Ձեզ խորհուրդ է տրվում հանդիպել Ցուլի, Կույսի կամ Խեցգետնի հետ: Ձեր կյանքը կանոնակարգված է, բայց նույն ժամանակ մի փոքր խառնաշփոթ: Այդպես է, որովհետև դուք սիրում եք երազել, և հաճախ Ձեզ վրա եք վերցնում այն, ինչը չեք կարող հաղթահարել: Հենց այդ պատճառով Ձեզ հարկավոր է զուգընկեր, ով կկարողանա Ձեզ զսպել և թույլ չտալ չափից շատ մոտենալ արևին:
Ջրհոս
Ձեզ խորհուրդ է տրվում հանդիպել Երկվորյակների, Խոյի կամ էլ Կշեռքի հետ: Դուք ինտելեկտուալ եք, խարիզմատիկ և շատ հետաքրքիր մարդ: Դուք շատ շուտ եք ձանձրանում, և հենց այդ պատճառով Ձեզ հարկավոր է նույնքան հետաքրքիր մարդ, ինչպիսին դուք եք։ Դուք կլինեք նրա հետ, ով կկարողանա գրավել և պահել Ձեր ուշադրությունը:
Ձկներ
Ձեզ խորհուրդ է տրվում հանդիպել Կույսի, Խեցգետնի կամ էլ Կարիճի հետ: Դուք կարիք ունեք մի մարդու, ով կկարողանա հոգ տանել Ձեր մասին և կտեսնի, թե որքան զգայուն հոգի ունեք: Դուք էմոցիոնալ թույլ մարդ եք, և հենց այդ պատճառով էլ Ձեզ հարկավոր է ուժեղ և նպատակասլաց զուգընկեր, ով կօգնի Ձեզ հաղթահարել բոլոր դժվարություններն ու ապրումները:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։