Երբևէ զգացե՞լ եք, որ հայտնվել եք փակուղում։ Տպավորություն է, թե շրջապատում ամեն ինչ ձեզ դժբախտ է դարձնում՝ աշխատանքը, բնակարանը, քաղաքը, հարաբերությունները, կայացրած որոշումները, ընկերները, քաշը, սանրվածքը, հագուստը… մի խոսքով՝ ամեն ինչ։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Եկել է փոփոխությունների ժամանակը։ Հնարավոր է՝ մտածում եք. «Ի՞նչ անեմ, տեղափոխվե՞մ։ Բայց իմ բոլոր ընկերներն այստեղ են» կամ «Գուցե բաժանվե՞մ նրանից։ Իսկ ինձ էլի կսիրի՞ որևէ մեկը։ Ես չեմ ուզում մենակ մնալ»։ Կամ էլ՝ «Գուցե դո՞ւրս գամ աշխատանքից։ Բայց ես չեմ ցանկանում զրոյից նոր մասնագիտություն յուրացնել»։
Այս բոլոր հարցերի պատասխանն է՝ այո՛։ Այո, դուք կարող եք։ Փոփոխությունները սկսվում են ձեր գլխում։ Ամեն ինչ կախված է տրամադրվածությունից և մտածելակերպից։ Դուք ավելի ուժեղ եք, քան կարծում եք, ավելի խիզախ եք, քան թվում է, և ավելի լավն եք, քան պատկերացնում եք։
Երեք սովորություն, որոնցից պետք է ձերբազատվել 30 տարեկանում՝ երջանիկ և պոզիտիվ մնալու համար:
1. Դուք կառչած եք մնում այն աշխատանքից, որը ձեզ դժբախտացնում է
Բոլորս էլ ունեցել ենք այնպիսի աշխատանք, որը խլել է մեր ողջ էներգիան։ Հնարավոր է՝ դուք ամբողջ կյանքում ձգտել եք կարիերայի որոշակի բարձունքի, իսկ երբ հասել եք դրան, պարզվել է՝ այն բոլորովին այնպիսին չէր, ինչպիսին սպասում էիք։
Աշխատանքից դժգոհ լինելը ոչ միայն բարդացնում է կյանքը, այլև կարող է լրջորեն վնասել ձեր հոգեկան առողջությանը։ Ուսումնասիրությունները փաստում են, որ աշխատանքից չբավարարված լինելը ուղիղ կապ ունի դեպրեսիայի, տագնապայնության և սթրեսի մակարդակի բարձրացման հետ։
Ինչպե՞ս դուրս գալ այն աշխատանքից, որը ձեր եկամտի և ապրուստի միակ աղբյուրն է։ Պատասխանը թաքնված է փոքր քայլերի մեջ. թարմացրեք ռեզյումեն, փնտրեք ձեզ հետաքրքրող աշխատանք, մտածեք ոլորտը փոխելու մասին, սկսեք հայտեր ուղարկել։ Նպատակ դրեք ձեզ համար՝ արձագանքել շաբաթական առնվազն 5 թափուր հաստիքի։
Դիտեք հարցազրույցներ, պատկերացրեք ձեզ նոր աշխատավայրում։ Հնարավոր է՝ սկզբում ստիպված լինեք համակերպվել ավելի ցածր աշխատավարձի հետ, բայց փոխարենը դուք ավելի երջանիկ կլինեք սիրելի գործն անելիս։
2. Վատ հարաբերությունների պահպանումը
Սա կարող է հեշտ չլինել։ Երբեմն մենք այնքան ենք տարվում առօրյա հոգսերով, որ չենք նկատում, թե իրականում որքան հեռու ենք գնացել։ Գուցե մեկ ժամադրությունը վերածվել է երկրորդի, հետո՝ երրորդի, և հանկարծ դուք հայտնվել եք հարաբերությունների մեջ։ Հնարավոր է՝ ժամանակին սիրել եք այդ մարդուն, բայց նա փոխվել է, կամ էլ դուք եք փոխվել։ Գուցե նա խոչընդոտում է ձեր առաջընթացին կամ ստիպում է լինել մեկը, ով իրականում չեք։
Կարդացեք նաև՝ 21 դժվար դասեր, որոնք անպայման պետք է յուրացնել մինչև 30 տարեկան
Եթե դուք նրա հետ եք, ում չեք սիրում, կամ նրա, ով խանգարում է ձեր երջանկությանը, ժամանակն է հեռանալ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ դժբախտ հարաբերություններում գտնվող մարդիկ ավելի դժբախտ են, քան միայնակները։ Իսկ նրանք, ովքեր մնում են հարաբերությունների մեջ միայն մենակությունից խուսափելու համար, ի վերջո նույնքան դժբախտ են լինում, որքան նրանք, ովքեր վախենում են մենակությունից։
Ինչպե՞ս հաղթահարել սիրելի մարդուց բաժանումը։ Սկզբի համար ստեղծեք «աջակցության խումբ». գտեք ուժեղ, հասկացող մարդկանց՝ ընկերների, ովքեր կօգնեն ձեզ հաղթահարել ցավը։ Փոխեք ձեր կյանքը։ Բաժանումից հետո յուրաքանչյուր օր պարգևատրեք ձեզ ինչ-որ բանով՝ մեկ գավաթ գինով, պաղպաղակով, նոր զգեստով կամ համեղ ընթրիքով։ Դուք կհաղթահարեք։ Դուք արժանի եք մեծ ու իրական սիրո, և դուք ունեք բավականաչափ ուժ՝ իրավիճակը փոխելու համար։
3. Հրաժարում զարգացումից
Սա ամենաբարդ փոփոխությունն է, բայց և լավագույն որոշումը։ Եթե դժգոհ եք ձեր աշխատանքից, հարաբերություններից, քաշից, ընկերներից, սովորություններից և ինքներդ ձեզնից՝ շարժվեք առաջ։ Ձերբազատվեք այն ամենից, ինչը ձեզ հետ է պահում։
Սա չի նշանակում, որ բնակության վայրը փոխելը կլուծի ձեր բոլոր խնդիրները, բայց այն կարող է ձեզ հնարավորություն տալ ամեն ինչ մաքուր էջից սկսելու։ Հետազոտողները սա անվանում են «նոր սկզբի էֆեկտ». շաբաթական, ամսական կամ տարեկան նոր մեկնարկն օգնում է ուղեղին վերագնահատել իրավիճակն ու կարգավորել ամեն ինչ։








