Հետաքրքիր արարածներ են այս կանայք՝ նախ նրանք անում են ամեն ինչ, որպեսզի իրենց տարիքից մի փոքր ավելի հասուն և մեծ երևան: Իսկ վերջին տասնամյակում անում են ամեն ինչ, միայն թե ավելի երիտասարդ տեսք ունենան, քան կան իրականում: Եվ ընդհանրապես՝ անձնագիրը ստում է, հոգով նրանք 25 տարեկան են: Սակայն ինչ խորամանկության էլ նրանք գնան, տղամարդիկ միշտ կարողանում են կռահել յուրաքանչյուր կնոջ իրական տարիքը:
Եվ այսպես, 3 նշան, որ մատնում են կնոջ իրական տարիքը․
Բույր
Ըստ վիճակագրության, երիտասարդ աղջիկները միշտ ընտրում են օծանելիքի առավել մրգա-ծաղկային բույրեր, որը նրանց խաղասիրություն և թեթևություն է հաղորդում: Իսկ որքան տարիքով է դառնում կինը, այնքան ավելի ծանր բույրեր է նախընտրում: Հենց օծանելիքն է մատնում շատ կանանց տարիքը:
Ոճ
Նրբաճաշակ, դասական և էլեգանտ հագուստը մատնում են Ձեր տարիքն ու փորձը: Երիտասարդ աղջիկները նույնիսկ դասական զգեստին կարող են ավելացնել «ապստամբային» որևէ դետալ և հետաքրքիր տեսք ունենալ:
Ըմպելիքներ
Առաջին ժամադրությանը ըմպելիքի ընտրությամբ տղամարդը շատ հաճախ կարող է որոշել եթե ոչ կնոջ իրական տարիքը, ապա հոգեբանականը հաստատ: Հասուն կինը երբեք չի խառնի ըմպելիքները և երեկոն կգերադասի ավարտել մեկ գավաթ սուրճով կամ թեյով: