Գլխավոր ԹԵՍՏԵՐ ԵՎ ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿՆԵՐ 5 խաբուսիկ հանելուկ, որոնք կստիպեն գլխին աշխատել

5 խաբուսիկ հանելուկ, որոնք կստիպեն գլխին աշխատել

5 խաբուսիկ հանելուկ։ Իսկ դուք կարո՞ղ եք լուծել այս հանելուկները։

Վերցրեք թուղթ ու գրիչ, գրառեք պատասխաները, իսկ հետո համեմատեք վերջում տեղադրված պատասխանների հետ։ Բայց հանկարծ չխաբեք ինքներդ ձեզ և չնայեք պատասխանները նախորոք։

1. Տղամարդը վարում էր մեծ բեռնատար ավտոմեքենա։ Մեքենայի լույսերը միացված չէին։ Լուսինը նույնպես չէր երևում։ Կինը սկսում է փողոցն անցնել անմիջապես բեռնատարի դիմացով։ Ինչպե՞ս վարորդը կարողացավ նկատել կնոջը։

2. Պնդում են, որ դրանք կպնում են, չնայած դեռևս ոչ ոք չի փորձել դրանք կպցնել։

3. Մի կղզում տղան է և խնձորենին, իսկ մյուսում՝ հիվանդանոցը և տատիկը։ Կղզիների միջև կամուրջ կա գցված։ Տղան պետք է տատիկին բերի 2 խնձոր։ Սակայն կամուրջ կարող է դիմանալ միայն մեկ տղայի և մեկ խնձորին։ Այն բանից հետո, երբ տղան կանցնի՝ կամուրջը փուլ կգա։ Իսկ ջրում վխտում են շնաձկները։ Ինչպե՞ս տղան անց կացնի խնձորները։

4. Բանտ։ Բանտի շուրջը եզրագծող գետ։ 3 բանտարկյալ փախուստի են նախապատրաստվում տարբեր ժամերին։ Մեկ մեկու մասին չգիտեն։ 1-ին բանտարկյալը փախնում է բանտից, լողալով ուզում է անցնել գետը, բայց նրան ուտում է շնաձուկը։ Մահացավ 1-ին բանտարկյալը։ Փախնում է 2-րդը, լողալով անցնում է գետը, բայց հանկարծ նրան նկատում է պահակազորը, հասնում նրան, մազերից բռնում քաշ են տալիս դեպի ափ և սպանում փոխուստի փորձ կատարելու համար։ Մահացավ 2-րդ բանտարկյալը։ Փախնում է 3-րդ բանտարկյալը, լողալով անցնում է գետը, դուրս է գալիս ափ, փախնելով հեռանում ու անհետանում։  3-րդ բանտարկյալը փախավ։ Հարց՝ ես քեզ խաբեցի 3 տեղով, որտե՞ղ։ Եթե գուշակես 3 խաբեությունը՝ կհյուրասիրեմ գարեջրով։

5. Ինչո՞վ կարելի է կիսվել միայն մեկ անգամ։

Պատասխաններ

1. Իրադարձությունները կատարվում էին ցերեկով։

2. Գործերը։

3. Տղան կանցնի խնձորներով ձեռնածույություն անելով։

4. 1) գետում չկան շնաձկներ 2) բանտարկյալների մազերը կամ շատ կարճ են կամ ամբողջովին սափրած են 3) չեմ գնի քեզ գարեջուր։

5. Գաղտնիքով։

Իհարկե, կարծում ենք հասկացաք, որ սա ավելի շատ հումորային զվարճանք էր, քան հանելուկ։ Այս հանելուկներով կարելի է զվարճանալ ընկերների հետ։

Загрузка…

կարդացեք նաև

Ինչպե՞ս ձեռք բերել երջանկություն․ հստակ խորհուրդներ յուրաքանչյուր Կենդանակերպի նշանի համար

Աստղերը շատ բան կարող են պատմել մարդու ճակատագրի մասին: Այդ պատճառով, եթե գտնվում եք խաչմերուկում և չգիտեք թե որտեղ փնտրել երջանկություն՝ այս հորոսկոպը Ձեզ...

Բազմագիտակության ԹԵՍՏ․ ստուգիր գիտելիքներդ

Mediamag-ը շարունակում է ուրախացնել իր ընթերցողներին՝ ստեղծելով գիտելիքները ստուգելու նորանոր հետաքրքրաշարժ և ժամանցային թեստեր: Այս թեստերը օգնում են վերհիշել իմացածը և իմանալ չիմացածը: Ի դեպ,...

4 Կենդանակերպի նշան, որոնց մինչև 2019 թվականի վերջ կհետապնդի հաջողությունը

Հաջողակ մարդիկ այնպիսի տպավորություն են ստեղծում, կարծես հաջողությունը միայն նրանց է այցելում, իսկ մնացածին ուղղակի անտեսում: Այս անգամ աստղաբանները կազմել են առավել հաջողակ Կենդանակերպի...

Սիրո մասին 14 հոգեբանական փաստ, որոնք գիտականորեն ապացուցված են և աշխատում են

Ստուգված է՝ աշխատում է․․․ 1. Հումորի լավ զգացում ունեցողները սովորաբար ամենախելացի, դաստիարակված և ազնիվ մարդիկ են: Սա է իրական պատճառը, թե ինչու են և՛ տղամարդիկ,...

Կենդանակերպի 3 նշան, որոնք նվիրված կանայք են իրենց տղամարդկանց

Այս կանայք կանցնեն հրի և թրի միջով՝ իրենց ամուսինների ետևից: Այս Կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կարողանում են իրենց սիրելի մարդու համար լինել աջակից և հավատարիմ...