fbpx

Որպեսզի Ձեր երազանքներն իրականանան, Դուք պետք է անեք այս 3 բանը

Որպեսզի երազանքներն իրականանան, դուք պետք է շատ ջանք ու եռանդ թափեք: Համենային դեպս այդպես ասում են բոլոր նրանք, ովքեր վստահ են, որ ամեն ինչ հիմնված է ծանր և համառ աշխատանքի վրա: Սակայն պրակտիկան ցույց է տվել, որ միշտ չէ, որ կարելի է հասնել ցանկալիին՝ ջանասիրաբար աշխատելով: Ռոնդա Բերնը (աղմկահարույց «Գաղտնիք» ֆիլմի հեղինակը) գրում է երեք քայլի մասին, որոնք պետք է անել, որպեսզի երազանքն իրոք իրականանա:

Որպեսզի երազանքն իրականանա՝ պետք է խնդրել

Դա առաջին քայլն է: Պետք է հստակ և պարզ ձևակերպել այն, ինչ ցանկանում եք: Թող Ձեր երազանքն ու ցանկությունը հնչի որպես հստակ դրված նպատակ: Եվ թող Տիեզերքը լսի այն։

Որպեսզի երազանքն իրականանա՝ պետք է հավատալ

Հավատը՝ երկրորդ քայլն է: Հիշո՞ւմ եք այն բազմաթիվ անգամ լսված արտահայտությունը․ «Մտքերը նյութական են»: Այնպես որ մի անտեսեք դա: Մտածեք, որ երազանքը ուր որ է կիրականանա: Հավատացեք դրան:

Որպեսզի երազանքն իրականանա՝ պետք է ընդունել

Հենց ընդունել: Մայքլ Բերնարդ Բեքվիթը գրում է․ «Մեր տիեզերքը՝ զգացմունքների տիեզերք է: Եթե դուք հավատում եք միայն խելքով, բայց չունեք համապատասխան զգացմունքներ, դուք բավականաչափ ուժ չեք ունենա, որպեսզի իրականացնեք այն, ինչ ցանկանում եք կյանքում: Դա պետք է զգալ: Սկզբից խնդրեք, հետո հավատացեք, որ արդեն ստացել եք ցանկալին, և այժմ ձեզ ընդամենը հարկավոր է պահպանել դրական տրամադրվածությունը»: Այնպես, որ ընդունեք Ձեր ցանկությունը ոչ միայն խելքով, այլ նաև ամբողջ սրտով:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 3.75 из 5 )
MediaMag
Որպեսզի Ձեր երազանքներն իրականանան, Դուք պետք է անեք այս 3 բանը
Եղեսպակ (Шалфей). բուժեք մարսողական համակարգն ու միզուղիները (տեսանյութ)