fbpx

ԹՈՓ 3 աշխարհի ամենատարօրինակ և արհեստական լեզուները

Արհեստական լեզուների ստեղծումը տարբեր նպատակներ կարող է հետապնդել։ Ավելի շատ մթնոլորտայնություն հաղորդելու համար՝ գրքերում և ֆիլմերում, շփման ավելի հեշտ տարբերակ ստեղծելու համար և այլն։ Բայց դրանց մեջ հանդիպում են այնպիսի տարօրինակները, որ զարմանք են առաջացնում։ Ներկայացնում ենք Ձեզ 3 տարօրինակ լեզուներ՝ ստեղծված մարդկանց կողմից։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Լինկոս

Lingua cosmica։ Սա անձնական լեզու է՝ հորինված այն բանի համար, որպեսզի կոնտակտի մեջ մտնեն ոչ երկրային քաղաքակրթությունների հետ։ Այս լեզվում «ձայներ» որպես այդպիսին, նաև տառեր չկան։ Այն հիմնված է մաթեմատիկական և տրամաբանական սկզբունքների վրա։ Միակ գրաֆիկական բանը, որ կա այս լեզվի մեջ՝ կետերն են։

Սոլռեսոլ

Ժան Ֆրանսուա Սյուդրը հորինել է աշխարհի ամենաերաժշտական լեզուն՝ սոլռեսոլը։ Նրանում կա ընդամենը 12000 բառ։ Այն հիմնված է յոթ նոտաների վրա։ Այդ լեզվով շփվում են երաժշտական գործիքների օգնությամբ՝ նվագելով հաղորդագրությունը։ Վերջին հաշվով այն կարելի է նաև երգել։ Նաև մշակված են կոմունիկացիայի տարբերակներ սոլռեսոլով՝ խուլ-համրերի համար։

Տոկիպոնա

Աշխարհի ամենապարզ լեզուն համարվում է տոկիպոնան՝ նրանում կա 14 տառ և 120 բառ։ Տոկիպոնան 2001թ. մշակել է կանադուհի Սոնյա Էլեն Կիսան (Սոնյա Լանգ)։ Տոկիպոնան շատ արագ երկրպագուների մեծ բանակ ձեռք բերեց։ Facebook-ում այս լեզվի սիրահարների խմբում հաշվարկվում են մի քանի հազար մարդ։ Այժմ նույնիսկ գոյություն ունի տոկիպոնա – ռուսերեն բառարան և այդ լեզվի քերականությունը։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
ԹՈՓ 3 աշխարհի ամենատարօրինակ և արհեստական լեզուները
Մեզ շրջապատում է գեղեցիկը (տեսանյութ)