Զարմանալի և ուշագրավ փաստեր կանանց մասին։
1. Ամեն 90 վայրկյան աշխարհում մեկ կին մահանում է հղիության ընթացքում կամ ծննդաբերության ժամանակ:
2. Օրվա ընթացքում կինը միջինում արտաբերում է 20 հազար բառ, ինչը 13 հազարով ավել է տղամարդկանց արտաբերած բառերից:
3. Աշխարհի ամենահարուստ 20 կանայք, բացառությամբ չինուհի Ու Յացզյունի, իրենց կարողությունները ստացել են ժառանգաբար ամուսնուց կամ հորից:
4. Կինը ունակ է պահել գաղտնիքը միջինում 47 ժամ և 15 րոպե:
5. Եթե հավատանք գիտնականներին, ապա նորածին երեխայի հոտը նույն հաճույքն է պատճառում կանանց, ինչ թմրանյութերը թմրամոլներին:
6. Հին Հռոմում կանայք իրենց մարմնին էին քսում գլադիատորների քրտինքը, որպեսզի գեղեցկանան և բարելավեն մաշկի գույնը:
7. Մեծ Բրիտանիայում միջին կինը ունի 19 զույգ կոշիկ, սակայն կրում է դրանցից միայն 7-ը:
8. Ռուսաստանում կանայք 9 միլիոնով շատ են տղամարդկանցից:
9. ԱՄՆ-ում երեխաների 40% ծնվում է կանանցից, որոնք ամուսնացած չեն:
10. Միջին վիճակագրական կինը իր կյանքից մոտ մեկ տարի ծախսում է նրա վրա, թե ինչ պետք է նա հագնի:
11. Կանայք տարվա ընթացքում միջինում լացում են 30-ից 64 անգամ, այն դեպքում, երբ տղամարդիկ դա անում են ընդամենը 6-ից 17 անգամ:
12. Տղամարդիկ օրվա ընթացքում սուտ են խոսում 6 անգամ, ինչը 3 անգամ ավել է կանանցից:
13. Ամենաերիտասարդ կինը ով երբևէ բաժանվել է ամուսնուց 10 տարեկան էր:
14. Բարձր կրունկով կոշիկներ առաջինը սկսել են կրել տղամարդիկ 1600-ականներին, իսկ կանայք սկսեցին կրել այն, որպեսզի տղամարդավարի երևան:
15. Իսրայելը աշխարհում միակ երկիրն է, որտեղ կանայք ծառայում են:
16. Ի տարբերություն տղամարդկանց, որոնց համար բնորոշ են կրծքավանդակի շրջանում ցավերը և սրտային նոպաները, կանայք տառապում են սրտխառնոցից, մարսողական խանգարումներից և ուսերի շրջանում ցավերից:
17. ԱՄՆ-ի կանանց 4%-ը ներկա պահին հղի են:
18. Կանացի սիրտը ավելի արագ է բաբախում, քան տղամարդունը:
19. Կնոջը, ով պատմության ընթացքում առաջինն է ենթարկվել արգանդի փոխպատվաստման, հաջողվել է հղիանալ 2013 թ.:
20. Կնոջ դաշտանային ցիկլը ամբողջ կյանքում կազմում է մոտ 4 տարի:
21. Կինը ավելի շատ համային ռեցեպտորներ ունի, քան տղամարդը:
22. Կանանց մոտ, ովքեր խռմփացնում են հղիության ընթացքում, հազվադեպ են ծնվում խոշոր երեխաներ:
23. Որոշ կանանց մոտ հանդիպում է գենետիկ մուտացիա, որը թույլ է տալիս տարբերել գունային միլիոնավոր երանգներ:
24. Հետազոտությունները ցույց են տվել, որ բարձրահասակ կանայք ավելի շատ են հակված քաղծկեղային հիվանդություններին:
25. Մեծ Բրիտանիայում միջին վիճակագրական կինը, ամբողջ կյանքի ընթացքում իր պահարանում ունի ավելի քան 111 պայուսակ:
26. Հղի կանանց երեսուն տոկոսը անհագ ցանկություն են զգում ուտել ոչ ուտելի առարկաներ: Այդ սնվելու խանգարումը կոչվում է համի այլասերում:
27. Ամերիկյան կանանց 40%-ը ալերգիա ունեն տղամարդկային սերմնահեղուկից:
28. Կինը ունակ է հղիանալու սեռական ակտից հետո նույնիսկ 5-4 օրվա ընթացքում:
29. Մեկ կնոջ մոտ ամենաշատ երեխան 69 է: