Երջանիկ կյանքի պարզ ուղեցույց.
1. Փող մի խնայիր հաճույքների վրա:
2. Դուր է գալիս՝ ասա:
3. Ապրիր այսօրով, որովհետև երեկը արդեն անցել է, իսկ վաղը կարող է չգալ:
4. Անհասկանալի՞ է՝ հարցրու:
5. Ուզո՞ւմ ես հանդիպել՝ հրավիրիր:
6. Ինչ-որ բա՞ն ես ցանկանում՝ խնդրիր:
7. Փորձիր չվիճել:
8. Ուզո՞ւմ ես հասկացված լինել՝ բացատրիր:
9. Եթե մեղավոր ես՝ միանգամից ասա այդ մասին և մի փնտրիր արդարացումներ:
10. Միշտ հիշիր, որ ամեն մեկն ունի իր ճշմարտությունը և այն շատ հաճախ կարող է չհամնկնել քո ճշմարտության հետ:
11. Խուսափիր հիմարների հետ շփումից:
12. Կյանքում ամենագլխավորը՝ սերն է, մնացած ամեն ինչը ունայնություն է:
13. Մարդու պրոբլեմները գտնվում են միայն իր գլխում:
14. Շրջապատող աշխարհը ոչ բարի է և ոչ էլ չար, նրա համար միևնույնն է կաս դու արդյոք, թե ոչ:
15. Փորձիր հաճույք քաղել յուրաքանչյուր իրավիճակից:
16. Միշտ հիշիր, որ այլ կյանք այլևս չես ունենա:
17. Ձանձրալի մի եղիր:
18. Հեռուստացույց մի դիտիր:
19. Հիշիր, որ դու ոչ մեկին պարտական չես:
20. Հիշիր, որ ոչ մեկ քեզ պարտական չէ:
21. Մի զբաղվիր քաղաքականությամբ: Այն չարացնում է մարդկանց:
22. Կյանքում հույսդ դիր միայն քեզ վրա:
23. Հավատա ոչ թե խոստումներին, այլ քո զգացողություններին:
24. Կանանց հետ՝ ինչպես երեխաների հետ: Եղիր համբերատար և ներողամիտ:
25. Խղճա կանանց՝ նրանց համար ավելի դժվար է ապրել:
26. Երբ վատ տրամադրություն ունես, մտածիր, եթե մահանաս՝ այդ էլ չես ունենա:
27. Իմացիր, որ այսօր քո կյանքի ամենալավ օրն է:
Աղբյուրը՝ adme.ru