fbpx

12 Հետաքրքիր փաստեր Հարավային Կորեայի մասին

Ներկայացնում ենք հետաքրքիր փաստեր Հարավային Կորեայի մասին:

1. Հարավային Կորեան հետամնաց երկրից դարձավ զարգացած ընդամենը 40 տարում։

Այսպիսի արագընթաց զարգացումները բնորոշ են Ասիական երկրներին: Ճիշտ է Կորեան իր զարգացվածությամբ հավասար չէ Ութնյակի անդամ երկրներին, բայց ըստ իս կարող է շուտով հայտնվել գերզարգացած ութնյակի մեջ: Նշեմ նաև որ Կորեան ներկայիս դրությամբ աշխարհի 15-րդ զարգացած երկիրն է:

2. Սեուլ բառացի նշանակում է մայրաքաղաք:

Սեուլը Հվ.Կորեայի մայրաքաղաքն է, որն ունեցել է այլ անուններ (Հանյան, Հանսոն, Քյոնսոն, Քեյձյո): Սակայն վերջում կորեացիները որոշեցին իրենց մայրաքաղաքն անվանակոչել հենց «մայրաքաղաք», այսինքն՝ Սեուլ:

3. Կորեացիները Կորեան անվանում են Չոսոն:

Չոսոն բառացիորեն նշանակում է «առավոտյան գեղեցկություն» կամ «առավոտության զովության երկիր»։

4. Հարավկորեացիների մեջ բուդդայականությունը տարածված չէ:

Շատերիս մեջ կա տարածված կարծիք, ըստ որի Կորեան բուդդայական երիր է: Սակայն Կորեացիների մեծամասնությունը՝ մոտ 43 տոկոսը աթեիստ են: Իսկ ամենատարածված կրոնը քրիստոնեությունն է՝ մոտ 31 տոկոս, այնուհետև նոր բուդդայականությունը՝ մոտ 24 տոկոս:

5. Կորեացիները գրում են «ինչպես պատահի»:

Կորեացիների մեջ 1894 թ.-ից տարածում գտավ Հանգլ գրության ձևը, որտեղ օգտագործելի է գրության երեք ձև՝ ձախից աջ, աջից ձախ, վերից վար: Նշեմ որ կա նաև Հանջա գրության ձևը, որն ավելի բարդ է, քիչ կիրառելի և նման է Չինարենին: (Ասեմ նաև, որ պաշտոնապես մինչ 1844 թ-ը Կորեայում խոսել են Չինարեն: Սակայն նրա կիրառումը վերջնականապես վերացվել է 1894 թ.-ին)

6. Հվ.Կորեային է պատկանում մոտ 3000 կղզի:

7. Կորեայի ներկայիս նախագահը կին է:

Ճիշտ է ներկայումս նախագահ կանայք քիչ են, բայց տարօրինակ երևույթ չէ: Միայն ասեմ որ ներկայիս նախագահը՝ Փակ Կըն Հյեն, Կորեայի առաջին կին նախագահն է:

8. Կճուճ լեռը։

Այսպես է կոչվում Կորեայի մեծությամբ երկրորդ քաղաք Բուսանը, որը կորեերենից թարգմանած նշանակում է «կճուճ լեռ»: Այպես է կոչվում քաղաքը, որովհետև նա գտնվում է մի լեռան ստորոտում, որը նման է կճուճի:

9. Հարավային Կորեան համարվում է աշխարհի ամենաանվտանգ երկիրը:

Այստեղ ծանր հանցագործությունները հազվադեպ երևույթ են:

10. Կորեայում են լինում ամենամեծ թվով ուսանողների ինքնասպանությունները:

11. Հարավկորեացի ակտիվիստների հետաքրքիր քայլը:

Հարավկորեացի ակտիվիստները վերջին տարիներին, մոտ 50 հզ հելիումով լցված փուչիկներ են բաց թողել դեպի Հյուսիսային Կորեա՝ ցամաքային սահմանով: Փուչիկների վրա կային գրություններ, որոնցում կար բացահայտ բողոք: Հարավկորեացիները բողոքում են Հյուսիսային Կորեայի վարած կեղծ դեմոկրատիայի դեմ:

12. Հարավային Կորեան է կատարում աշխարհում ամենաորակյալ պլաստիկ վիրահատությունները:

Հրապարակման ներկայացրեց՝ Հայկ Հակոբյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համարանցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 6 assessment, среднее 4.33 из 5 )
MediaMag
12 Հետաքրքիր փաստեր Հարավային Կորեայի մասին
2012թ. Վիկիպեդիայի ամենահանրաճանաչ հոդվածները