Այս խոսքերը պարզապես կհմայեն Ձեզ ու կօգնեն ավելի խորն ընկալել աշխարհը: Նրանցից յուրաքանչյուրում մի խոր իմաստություն է թաքնված…
Այս կախարդական արտահայտությունների շնորհիվ Դուք կլիցքաթափվեք ու դրական փոփոխություններ կլինեն Ձեր կյանքում:
Երազանքները պետք է լինեն խենթ և անիրական, հակառակ դեպքում դրանքն պարզապես վաղվա ծրագրեր են:
Հանգստությունն ավելի ուժեղ է, քան էմոցիան: Լռությունն ավելի բարձր է, քան բղավոցը: Անտարբերությունը պատերազմից ավելի սարսափելի է:
Ես երևի այդպես էլ չմեծանամ: Ես դեռ հավատում եմ հրաշքներին, սիրուն ու լավ մարդկանց:
Գեղեցկությանդ համար չէ, որ սիրեցի քեզ ու ոչ էլ ծերանալուդ համար կդադարեմ սիրել:
Բաց թողեք, թույլ տվեք, որ գնա: Ինչը, որ քոնն է անպայման կվերադառնա:
Անհասկանալի բան է հոգին: Ոչ ոք չգիտի, թե որտեղ է դա, բայց բոլորը գիտեն, թե ինչպես է դա ցավում:
Ապրիր այնպես, որ մարդիկ քեզ տեսնելիս ժպտան, իսկ քեզ հետ շփվելիս մի փոքր ավելի երջանիկ դառնան:
Երբեմն կյանքում ամեն ինչ ինքնին իր տեղն է ընկնում շատ տարօրինակ ձևերով:
Երջանկությունն այն է, երբ ծնողներդ առողջ են:
Դիմացինիդ նվաստացնելով դու չես բարձրանա:
Մեր ամենամեծ սխալն այն է, որ մենք մտածում ենք, որ դեռ շատ ժամանակ կա :
Երբեք մի զղջա արածիդ համար, եթե այդ պահին երջանիկ ես եղել:
Թող ների մեզ Աստված, երբ դժգոհում ենք այն ամենից ինչ ունենք:
Մի փորձեք հարաբերությունները պարզել այն մարդկանց հետ, ովքեր հիասթափեցրել են: Պարզապես լուռ հեռացեք՝ իրենց աղբն իրենց թողնելով:
Յուրաքանչյուր ոք ունի իր սեփական խնդիրները՝ ինչ-որ մեկն ունի հացի խնդիր, մյուսի ադամանդներն են քիչ: Գնահատեք այն ինչ ունեք:
Երբեմն Աստված հեռացնում է մարդուն Ձեր կյանքից Ձեզ պաշտպանելու համար: Մի վազեք նրա հետևից:
Նախօրոք մի տխրեք որևէ բանի համար, և նախօրոք մի ուրախացաք մի բանի համար, որը դեռևս չկա:
Եթե հոգով չես բռնել, մարմնով երկար չես պահի:
Աստված ամեն ինչ ճիշտ ժամանակին է տալիս, այնպես որ սովորիր սպասել:
Երեխաներն են մեր իրական երջանկությունն ու հարստությունը:
Երեխաների հաջողություններն ավելի կարևոր են քան սեփական ձեռքբերումները:
Հոգ տարեք ձեր ծնողների մասին՝ քանի նրանք կան մենք դեռևս երեխա ենք:
Խիղճն այդպիսին է՝ այն տանջում է ոչ թե նրանց ում պետք է տանջի, այլ նրանց ովքեր այն ունեն:
Ամենամեծ վախերից մեկն այն է, երբ հասկանում ես, որ երկար ժամանակ սխալվել ես:
Շատերը կարծում են, որ կարևորն այս կյանքում ինչ որ մեկին գտնելն է, բայց շատ քչերը գիտեն, որ ամենակարևորը ինքդ քեզ գտնելն է: