Հարստության 22 սկզբունք աշխարհահռչակ բիզնես խորհրդատու, հռետոր և հաջողակ բիզնեսմեն Բոդո Շեֆերից.
Սկզբունք N1.
Ետ գցիր եկամուտի մինչև 25% և գերեկամուտի մինչև 50% առանձին հաշվեհամարի վրա: Արդյունքում ներդրումներ կատարիր այդ գումարով: Բանկերը կոպեկներ են վճարում և միայն փրկում են ինֆլյացիայից:
Սկզբունք N2.
Տնտեսիր: Միայն տնտեսելով և գումար ավելացնելով կարելի է մի քանի տարում միլիոնատեր դառնալ: Ճանապարհի սկզբին ծախսողական ապրելակերպը շատ հազվագյուտ է, որ հարստության է բերում:
Սկզբունք N3.
Մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ մենք շատ վատ ենք վերաբերվում մեր փողերին: Սիրեք փողը: Ոչ թե ծախսելու առումով, այլ տնտեսելու: Ընդ որում ոչ մեկ չի ասում, որ պետք է հրաժարվել հաճույքներից:
Սկզբունք N4.
Ստեղծեք ձեր ֆինանսական նախագիծը 7-10 տարվա համար: Կողմնորոշվեք ինչի եք դուք ձգտում և որքան է ձեզ անհրաժեշտ մեկ, երկու և այլ տարիներում: Կողմնորոշվեք ինչ պետք է անեք դրա համար:
Սկզբունք N5.
Երազանքները չպետք է լինեն մանրուքային: Գլոբալ մտածեք: Երազեք միլիարդների և մեծ հաջողությունների (կարիերա, քաղաքականություն և այլն) մասին: Մեծ երազանքները բաժանեք ոչ մեծ նպատակների: Հետզհետե հասեք լոկալ (ոչ մեծ) նպատակներին, որոնք տանում են դեպի մեծ երազանք:
Սկզբունք N6.
Ձեր մտածելակերպը պետք է լինի միլիարդատիրոջ կամ միլիոնատիրոջ մտածելակերպի նման: Փորձեք մտածել մեծահարուստ մարդկանց նման:
Սկզբունք N7.
Վստահ եղեք ձեզ վրա: Զարգացրեք այդ սկզբունքները ձեր մեջ: Մարդիկ և գումարները ձգվում են դեպի իր վրա վստահ մարդը: Վստահ եղեք ձեր հաջողությանը, նույնիսկ, եթե ձեր գործերը այդքան էլ լավ չեն ընթանում (Բոդո Շեֆերը 26 տարեկանում կորցնում է իր բոլոր փողերը և դառնում բանկրոտ: Բայց նա կարողանում է նորից իր մեջ ուժ գտնել և նորից դառնալ միլիոնատեր):
Սկզբունք N8.
Մի վախեցեք պրոբլեմներից: Փորձեք ուրախանալ պրոբլեմներից և անհաջողություններից: Շատ հաճախ մեծ նպատակները ծնում են մեծ պրոբլեմներ և դժվարություններ: Լուծելով պրոբլեմները մենք ավելի ուժեղ ենք դառնում:
Սկզբունք N9.
(ըստ էության, N8 սկզբունքի հավելում) Ընկածը երբ վեր է կենում և կանգնում է, դառնում է ավելի ուժեղ (ուշադիր կարդացեք այս նախադասությունը և մտորեք): Շատ ակտուալ սկզբունք ում «դիպչել է» կրիզիսը:
Սկզբունք N10.
Ֆինանսական բարեկեցությունը անհնար է առանց ֆինանսական սահմանափակումների և ծախսերի պլանավորման: Ֆինանսական անկախացումը գալիս է ֆինանսական սահմանափակումներով:
Սկզբունք N11.
Հաջողությունը պարում է միայն նրանց հետ, ովքեր հրավիրում են նրան պարի:
Սկզբունք N12.
Եթե դուք որոշել եք ինչ-որ բան անել, բայց չեք արել դա 72 ժամվա ընթացքում, ապա 85% հավանականությամբ դուք դա այլևս երբեք չեք անի:
Սկզբունք N13.
Հավատո՞ւմ եք արդյոք, որ կհարստանաք: Հավատում եք, թե ոչ դա կարևոր չէ: Բայց եթե հետևեք անձնական ֆինանսների կառավարման պարզ կանոններին և սկզբունքներին, դուք անպայման կհարստանաք: Ընդ որում ոչ ուշ քան 7-10 տարում: Սկսեք ճիշտ վերաբերվել ձեր փողերին այսօրվանից:
Սկզբունք N14.
(20-ը 80-ի օրենքը ըստ Բոդո Շեֆերի) Միայն 20% ջանքերը բերում են 80% արդյունքի, 80% ջանքերը բերում են որպես օրենք 20% արդյունքի:
Սկզբունք N15.
Հարստությունը՝ դա մեր իրավունքն է, տրված մեզ ի ծնե: Հարուստ լինելու համար ամենևին կարևոր չէ ծնվել հարուստ ընտանիքում, ստանալ լավ կրթություն և այլն: Բավական է ճիշտ վերաբերվել սեփական փողերին և ձգտել կատարելության:
Սկզբունք N16.
Վստահությունը ինքդ քեզ վրա և դրական տրամադրվածությունը կարևոր սկզբունք է ֆինանսական հաջողության համար: Ձեռք բերեք ձեզ համար հաջողության բլոկնոտ (մատյան): Բոդո Շեֆերը խորհուրդ է տալիս օրական այնտեղ գրառել 5 բան, որ լավ, հաջող եք կատարել:
Սկզբունք N16-ի հավելում.
Եթե օրվա ընթացքում այդքան գրառում չհավաքվի՝ ուղղակի գրեք թե ինչով է ձեզ գոհացրել այսօրը, ինչի համար եք շնորհակալ:
Սկզբունք N17.
Մտածեք ձեր առողջության մասին: Հաջողությունն անհնար է առանց լավ առողջության: Հարստությունն առանց առողջության ուրախություն չի բերի:
Սկզբունք N18.
Դուք միշտ պետք է ունենաք ֆինանսական հոգեպահուստ՝ հաշվարկած ամենաքիչը 6 ամսվա համար: Դուք կարող եք կորցնել աշխատանքը, աշխատունակությունը, հնարավորությունը որևէ տեղից գումար վերցնելու: Եվ նույնիսկ շատ հաջողակ բիզնեսմեններ անտեսում են այս փաստը:
Սկզբունք N19.
Լավ շահույթների համար հարկավոր է լավ իմացություն: Աշխատեք անընդհատ սովորել, կարդալ, լայնացնել աշխարհայացքը: Հիմարներին միայն կազինոյում է բախտը ժպտում՝ այն էլ շատ հազվադեպ:
Սկզբունք N20.
Կապիտալիզմը՝ դա «կոկորդիլոսներով լի լողավազան է»: Չի կարելի հաշվի չառնել, որ դուք ապրում եք կապիտալիզմի ժամանակաշրջանում: Ապրում է միայն ուժեղագույնը և գումարներն էլ պահում է միայն ուժեղագույնը:
Սկզբունք N21.
Հարստությունը դա այն չէ, թե որքան եք դուք ծախսել ռեստորանում հանգստի վայրերում, խանութում, հարստությունը դա այն է, թե որքան եք տնտեսել:
Սկզբունք N22.
Ձեզ չե՞ն վճարում այնքան, որքան դուք արժեք: Ո՛չ, եթե դուք աշխատում եք այդ գումարով, ուրեմն այդքան արժեք: Եթե ինչ-որ բան ձեռ չի տալիս՝ փոխեք աշխատանքը, փոխեք ձեզ, փոխեք ձեր ապրելակերպը: