fbpx
Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ՄԱՐԴԻԿ 22 մոտիվացնող ցիտատներ կյանքի և հաջողության մասին

22 մոտիվացնող ցիտատներ կյանքի և հաջողության մասին

Հանրաճանաչ մարդկանց այս խոսքերը կոգեշնչեն Ձեզ, կօգնեն ձգտել լավագույնին և դառնալ իսկական առաջնորդ:

1. Միայնակ ես չեմ կարող փոխել աշխարհը: Բայց ես կարող եմ ջրի մեջ քար նետել, որը շատ ալիքներ կառաջացնի:

Մայր Թերեզա

2. Ես հասկացել եմ՝ մարդիկ կարող են մոռանալ ինչ եք դուք ասել, ինչ եք արել: Բայց նրանք երբեք չեն մոռանա թե ինչ եք ստիպել նրանց զգալ:

Մայա Էնջելոու

3. Եթե մտածում եք, որ դուք ինչ-որ բան կարող եք, կամ մտածում եք, որ չեք կարող՝ ամեն դեպքում դուք ճիշտ կլինեք:

Հենրի Ֆորդ

4. Կատարելությունը անհասանելի է: Սակայն եթե մենք ձգտենք կատարելության՝ մենք կհասնենք անհավանական արդյունքների:

Վինս Լոմբարդի

5. Կյանքը 10%-ով բաղկացած է նրանից, թե ինչ է կատարվում ինձ հետ և 90%-ով՝ իմ վերաբերմունքից դրան:

Չարլզ Սվինդոլ

6. Եթե դուք ուշադրություն եք դարձնում այն բանի վրա, թե ինչ ունեք այս կյանքում՝ դուք միշտ կունենաք ավելին: Եթե Դուք կենտրոնանում եք այն բանի վրա, թե ինչ չունեք՝ դուք երբեք բավարարված չեք լինի:

Օպրա Ուինֆրի

7. Հիշե՛ք, ոչ ոք, երբեք չի կարող առանց ձեր համաձայնության ստիպել զգալ ձեզ թերի:

Էլիանոր Ռուզվելտ

8. Ես չեմ կարող փոխել քամու արագությունը: Բայց ես կարող եմ թեքել առագաստներս այնպես, որ միշտ կարող եմ հասնել իմ նշանակետին:

Ջիմի Դին

9. Որպեսզի լեզու գտնեք ինքներդ ձեզ հետ՝ օգտագործեք գլուխը, ուրիշների հետ՝ սիրտը:

Էլիանոր Ռուզվելտ

10. Մեզնից շատերը չեն ապրում իրենց երազանքներով, որովհետև ապրում են վախերով:

Լես Բրաուն

11. Արա կամ մի արա, բայց մի փորձիր:

Յոդա

12. Այն ինչ մարդկային ուղեղը ունակ է մտածել և հավատալ՝ դրան մարդ կարող է հասնել:

Նապոլեոն Հիլլ

13. Քսան տարի հետո դուք կափսոսաք այն բանի համար՝ ինչ չեք արել, այլ ոչ թե ինչ արել եք: Այդ պատճառով բարձրացրեք խարիսխները, հեռացեք խաղաղ նավահանգստից, որսացեք քամին առագաստներով: Հետազոտեք: Երազեք: Կատարեք բացահայտումներ:

Մարկ Տվեն

14. Իմ սպորտային կարիերայում ես բաց եմ թողել ավելի քան 9000 հարված: Ես պարտություն եմ կրել գրեթե 300 խաղերում: 26 անգամ ես հավատացել եմ այն բանին, որ հերթական իմ հարվածը հաղթանակ կբերի ինձ, սակայն վրիպել եմ: Ես սայթաքել եմ կրկին, կրկին և կրկին անգամ…

Եվ այդ ամենը ինձ բերեց հաջողության:

Մայքլ Ջորդան

15. Ձգտեք լինել ոչ թե հաջողակ, այլ կարևոր:

Ալբերտ Էյնշտեյն

16. Այն, ինչ ես ինձնից ներկայացնում եմ՝ դա հանգամանքների արդյունք չէ: Դա իմ որոշումների արդյունքն է:

Սթիվեն Քովի

17. Երբ ձեզ թվում է, որ ինչ կատարվում է՝ ձեզ հակառակ է, հիշեք. ինքնաթիռը թռնում է քամուն հակառակ, այլ ոչ թե քամու հետ:

Հենրի Ֆորդ

18. Ամենադժվար որոշումը՝ սկսել գործել, մնացածը կախված է կամքի ուժից:

Ամելիա Էրհարթ

19. Ամենադժվար և մռայլ պահերին պետք է կենտրոնանալ, որպեսզի լույս տեսնել:

Արիստոտել Օնասիս

20. Ամեն օրը մի դատեք ըստ բերքի, որ հավաքել եք, այլ ըստ սերմի, որ ցանել եք:

Ռոբերտ Լյուիս Սթիվենսոն

21. Հարցը նրանում չէ, թե ով ինձ թույլ կտա, այլ նրանում է, թե ով ինձ կկանգնեցնի:

Այն Ռենդ

22. Ղեկավարեք ձեր ճակատագիրը, թե չէ ձեր փոխարեն դա կանի մեկ ուրիշը:

Ջեք Ուելչ

կարդացեք նաև

Կենդանակերպի նշաններից ո՞վ է ամենաուժեղը և ինչո՞ւմ է կայանում նրա ուժը

Աստղաբանները միշտ նշում են, որ բնավորությունը, խառնվածքը և շատ այլ բաներ կախված են ծննդյան ամսաթվից: Եկեք պարզենք, թե ով է ամենաուժեղը (և խոսքը ֆիզիկական...

Գիտելիքներ ստուգող ԹԵՍՏ․ կկարողանա՞ք հավաքել 10/10

Հարգելի ընթերցողներ, պատրա՞ստ եք ստուգել Ձեր ընդհանուր գիտելիքները տարբեր ոլորտներին առնչվող հարցերից բաղկացած մեր այս թեստի օգնությամբ: Մեր այս թեստը սպասում է իր հաղթողներին:...

Հայրենիքից հեռու, բայց ավելի քան հայկական: Մեջբերումներ Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունից

Վիլյամ Սարոյան՝ անուն, որ ասոցացվում է թե՛ հայկական, թե՛ ամերիկյան գրականության ու արվեստի հետ և այս երկու տարբեր միջավայրերում էլ առաջացնում նույն ջերմությունն ու...

Սիրային հարցերում ամենահաջողակ Կենդանակերպի 4 նշան

Խոյ Զգայուն, իմպուլսիվ և սիրային հարցերում բռնկուն։ Սիրահարվում են առաջին հայացքից։ Նրանց կիրքը ճանապարհին ավերում է ամեն ինչ։ Այս որակը դրսևորվում է ամբողջ կյանքի ընթացքում։...

Մաշա Մնջոյանը փայլուն ելույթից հետո անցել է ավստրալական «Ձայնը» նախագծի հաջորդ փուլ (տեսանյութ)

«Հայաստանի ձայնը 2013» հեռուստանախագծի հաղթող Մաշա Մնջոյանն ավստրալական «Ձայն»-ի կույր լսումների ընթացքում փայլուն ելույթից հետո հանդիսատեսին գերել է նախագծի երկրորդ փուլում։ Երգչուհին «մենամարտել» է մեկ...