fbpx

Կյանքի իմաստություններ Մայա Էնջելոուից

Ձեզ հետ ենք ուզում կիսվել զարմանալի մի կնոջ իմաստությամբ: Մայա Էնջելոու՝ գրող, բանաստեղծուհի, մոտիվացիոն հռետոր, արժանացած բազմաթիվ մրցանակների և ավելի քան 30 պատվավոր դոկտորական կոչման: Քաղաքացիական իրավունք շարժման ակտիվ մասնակից: Նա աշխատել է Մարտին Լյութեր Քինգի և Մալկոմ իքսոմի հետ:

Եվ այսպես, կյանքի իմաստություններ, որոնք անպայման կօգնեն կյանքում.

Սերը նման է վիրուսի: Այն կարող է պատահել յուրաքանչյուրի հետ և յուրաքանչյուր պահի:

Եթե ձեզ դուր չի գալիս ինչ-որ բան, փոփոխեք այն: Եթե չեք կարող փոփոխել, ապա փոխեք ձեր վերաբերմունքը այդ բանի հանդեպ: Մի բողոքեք:

Ստեղծագործական էներգիան անսպառ է: Որքան շատ ես այն  օգտագործում, այնքան ավելի է այն շատանում:

Մենք հիանում ենք թիթեռի գեղեցկությամբ, բայց հազվադեպ ենք խոստովանում այն փոփոխությունը, որը ստիպված էր անցնել թիթեռը այդ գեղեցկությանը հասնելու համար:

Ոչ ոք չի կարող հանգցնել լույսը, որը ժայթքում է ներսից:

Ես իմացել եմ, որ անկախ ձեր ծնոցների հետ ձեր հարաբերությունների, դուք կարոտում եք նրանց, երբ նրանք հեռանում են ձեր կյանքից:

Տղամարդկությունը ավելի կարևոր է բոլոր արժանիքներից, որովհետև առանց տղամարդկության դուք չեք կարող անընդհատ կիրառել յուրաքանչյուր այլ արժանիք:

Ունեցեք բավական խիզախություն, որպեսզի  վստահեք սիրուն ևս մեկ անգամ, և միշտ ևս մեկ անգամ:

Դուք, միգուցե, չեք ղեկավարում այն բոլոր իրադարձությունները, որոնք կատարվում են ձեզ հետ, բայց դուք կարող եք որոշում կայացնել՝ կրճատել դրանք:

Եթե միշտ փորձում եք լինել նորմալ, այդ դեպքում երբեք չեք իմանա որքան զարմանալի կարող եք լինել դուք:

Ես հասկացել եմ, որ մարդիկ կմոռանան, թե ինչ ես ասել, մարդիկ կմոռանան, թե ինչ ես արել, բայց նրանք երբեք չեն մոռանա, թե ինչ ես ստիպել նրանց զգալ:

Իմ կյանքի առաքելությունը ոչ միայն գոյատրելն է, այլ բարգավաճել, և անել դա որոշակի կրքով, որոշակի կարեկցությամբ, որոշակի հումորով և որոշակի ոճով:

Ես չեմ վստահում այն մարդկանց, ովքեր չեն սիրում իրենք իրենց: Գոյություն ունի աֆրիկական ասացվածք, որն ասում է. «Զգույշ եղեք, երբ մերկ մարդը ձեզ վերնաշապիկ է առաջարկում»:

Սիրեք կյանքը: Մասնակցություն ունեցեք նրանում: Տվեք այն ամենը՝ ինչ ստանում եք: Սիրեք կրքոտ, որովհետև կյանքը վերադարձնում է շատ ավելի, քան դուք նրան տալիս եք:

Բոլոր մեծագույն ձեռքբերումները ժամանակ են պահանջում:

Մեզանից յուրաքանչյուրը, հայտնի կամ ոչ հայտնի, ինչ-որ մեկի համար օրինակ է ծառայում: Եվ մենք պետք է մեզ պահենք այնպես կարծես մենք ուրախ ենք, սիրող և բարեհամբույր (եթե իհարկե այդպիսին չենք): Որովհետև, կարող եք վստահ լինել, որ ինչ-որ մեկը հետևում է ձեզ և իր մոտ կատարում նշումներ:

Դուք կարող եք կրակել ինձ վրա ձեր բառերով, դուք կարող եք կտրատել ինձ ձեր աչքերով, դուք կարող եք ինձ դաժանաբար սպանել, բայց այնուամենայնիվ, ինչպես օդը՝ ես կբարձրանամ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Կյանքի իմաստություններ Մայա Էնջելոուից
Բազմագիտակության ԹԵՍՏ