Աշխարհի քաղաքագետներն ու տնտեսագետներն արդեն կանխատեսումներ են անում մոտ ապագայի համար։ 2022 թվականի կանխատեսման մեջ, որը հրապարակվել է Forrester միջազգային շուկայի հետազոտական ընկերության կայքում, ասվում է, որ աշխարհն էլ ավելի է թվայնացվելու։
Տնտեսագետների և գործարարների կանխատեսումները պարունակում են տեղեկատվություն, որ 2022 թվականին ինտերնետի 10 օգտատերերից 8-ը կրթություն կստանա, կաշխատի և գումար կծախսի առցանց։
Հաջորդ տարի համարձակ մարդիկ, ովքեր ընդունում են նոր տեխնոլոգիաները և իրենց շրջապատող աշխարհի արագ փոփոխությունները, իրենց հարմարավետ կզգան։
Կանխատեսվում է նաև, որ ընկերությունների մոտ 66 տոկոսը կանցնի հիբրիդային աշխատաձևին։ Աշխատակիցների կեսը կաշխատի գրասենյակում, իսկ կեսը՝ հեռավար։
Նաև մոտ ապագայում մեզ սպասվում են.
- Մարդկանց տեղաշարժերի տեսադիտարկման ուժեղացում. Տեսախցիկներ կհայտնվեն բառացիորեն ամենուր: Դա արվելու է մարդկանց անվտանգության և վտանգավոր հիվանդությունների տարածումը սահմանափակելու համար։
- Առցանց ընկերությունների նկատմամբ վերահսկողության ուժեղացում, հատկապես տեղեկատվություն տարածող ընկերությունների նկատմամբ:
- Պոտենցիալ հանցագործներին կսկսեն գտնել և կալանավորել նույնիսկ հանցագործություն կատարելուց առաջ՝ նրանց առցանց հարցումների և շփումների հիման վրա:
- Մինչև 2025 թվականը ընդլայնված իրականության տեխնոլոգիաները կհայտնվեն շատ ընկերություններում. մենք կկարողանանք փորձել հագուստի թվային նմանակները և ապագա գնումները դիտել 3D-ով:
- Մարդկանց անձնական տվյալները կդառնան ավելի բաց, ինչը կարող է և օգտակար լինել տեղեկատվության թափանցիկության տեսակետից, և վտանգավոր՝ գաղտնիության բացակայության տեսանկյունից։
- Ֆիլմերում նկարահանվելու են ոչ թե դերասաններ, այլ նրանց թվային նմանակները: Սա արդեն տեղի է ունենում, բայց դեռ լայն կիրառություն չի գտել։
- Սպասարկման ոլորտում մոտ 30 տոկոսը կլինեն ռոբոտներ, որոնք կսկսեն աշխատել սրճարաններում, խանութներում, բենզալցակայաններում, դեղատներում և սուրհանդակային ծառայություններում։