Ինչեր ասես որ չեն անի մարդիկ ռեկորդ սահմանելու համար։ Ինչ-որ մեկը տարիներով ման է գալիս կեղտոտ, մետրների հասնող եղունգներով, ինչ-որ մեկը մեծ քանակությամբ կարտոֆիլ է ուտում՝ մրցելով արագության վրա, իսկ ինչ-որ մեկն էլ ամեն օր տարիներով ներկում է բեյսբոլի գնդակը։ Իսկ այս ամբողջ խելագարությունը անուշադրության չի մատնվի շնորհիվ Գինեսի ռեկորդների գրքի։ Եկեք տեսնենք, թե ի՞նչ նոր ռեկորդն էր են ներգրավվել նոր հրատարակման մեջ։
Ամենաերկար ոտքերը կանանց մեջ պատկանում է ռուս մոդել Եկատերինա Լիսինային։ Ձախ ոտքի երկարությունը կազմում է 132,8 սմ, իսկ աջինը՝ 132.2 սմ։ Եկատերինայի հասակն է՝ 2.05 մ։ Ռեկորդը գրացվել է 2017 թ. հունիսի 13-ին Պենզայում։
Աշխարհի ամենամեծ շուն Ֆրեդին իր տիրոջ՝ Քլեր Սթունմանի հետ։
Սիգնուս, կատու՝ ամենաերկար պոչով։
Նեո շունը բոլոր շներից արագ է ցատկում 10 օղակների միջով։
Աշխարհի ամենամեծ կատուն՝ Արկտուրուսը իր տերերի, Վիլյամ և Լորեն Պաուերսների հետ։ Կատուն կշռում է մոտ 13.6 կգ, իսկ պարանոցից մինչև պոչ երկարությունը կազմում է 48.4 սմ։ Կատուն, տերերի խոսքերով, օրական ուտում է 0.68 կգ սնունդ։ Նա այնքան մեծ է, որ կանգնելով ստորին թաթերի վրա՝ կարող է ուտել սեղանից։
Բիննի ճագարը ռեկորդ է սահմանել՝ ճագարների մեջ սլեմ դանքերի քանակով։
Ամերիկուհի Այանա Վիլյամսն ունի ձեռքի մատների ամենաերկար եղունգներն աշխարհում (կանանց մեջ)։ Աջ և ձախ ձեռքի մատների եղունգների գումարային երկարությունը կազմում է՝ 576.4 սմ։
Ջիմ Արինգթոն՝ ամենածեր բոդիբիլդերն է։ Նա ծնվել է 1932թ. սեպտեմբերի 1-ին։ Կալիֆորնիա նահանգի Վենես քաղաքում 2015թ. սեպտեմբերի 7-ին կայացած բոդիբիլդերների մրցաշարին նա 83 տարեկան և 6 օրեկան էր։
Մեծ Բրիտանիայից Նիլ Հարբիսոնը պատմության մեջ առաջին անգամ 2004թ. իր գանգի ետնահատվածից ալեհավաք է ներպատվաստել։
Ամենաերկար թարթիչների երկարությունը կազմում է 12.4 սմ, և աճում են դրանք չինուհի Յու Յանկսիայի ձախ վերին կոպին։
ԱՄՆ-ից Բեն Հարլեմին է պատկանում ամենաբարձր սանրվածքը high-top fade (52 սմ)։
Ճոպանի վրա ամենաարագը քայլում է Լուկաս Միլիարդը Ֆրանսիայից։ 100 մետրը նա անցել է 1 րոպե 59.73 վայրկյանում։
Սթիքերներից պատրաստված ամենամեծ գունդը (105.52 կգ) պատրաստել է Ջոն Ֆիշերն ԱՄՆ-ից։
Տատու սարքի տեսքով առաջին պրոտեզը պատրաստել է ֆրանսիացի ՋեյԷլ Գոնզալը Ջեյսի Շեիթան Տեների համար 2016թ. Լիոնում։
Անդրե Օրտոլֆը Գերմանիայից կարողացել է 30 վայրկյանում տյուբիկից կուլ տալ 416 գ մանանեխ։
Անդրե Օրտոլֆը կանգ չի առել այդ ձեռքբերման վրա և ռեկորդ է սահմանել կարտոֆիլային պյուրե ուտելով։ 1 րոպեում նա կերել է 893 գ։
Անխոջ ռեկորդսմեն Օրտոլֆը նաև 1 րոպեում կերել է 252 գ. Marmite սննդային սպրեդ։
Եվ 1 րոպեում բռնել է 32 թենիսի գնդակ՝ փակ աչքերով։
1 րոպեում կերել է 1.445 կգ ժել՝ փակ աչքերով և առանց ձեռքերի օգնության։
Նաև Օրտոլֆը 1 րոպեում պայթեցրել է 78 ճայթրուկ։
Ի՞նչ եք կարծում, ո՞ւմ է պատկանում գրասենյակային աթոռներով 100 մետրանոց մրցավազքի ռեկորդը։ Ճիշտ է՝ Անդրե Օրտոլֆին։ Նրա արդյունքը կազմում է՝ 31.92 վայրկյան։
ԱՄՆ-ից Նեյթոն Սավայան LEGO-ով հավաքել է բեթմոբիլի ամենամեծ քանդակը։ Դրա բարձրությունը կազմում է 1.3 մ, երկարությունը՝ 5.51 մ, լայնությունը՝ 1.69 մ։
Ձնե գնդերի ամենամեծ հավաքածուն (4059 հատ) պատկանում է Շանհայից Վենդի Սուինին։
Կույրերի համար շուն-ուղեկցորդների պատրաստման ասոցացիան ստացել է վկայագիր՝ ամենաշատ շուն-ուղեկցորդ պատրաստելու համար։
Կպչուն ժապավեններից պատրաստված ամենամեծ գունդը կշռում է 907.18 կգ, իսկ նրա շրջանագծի երկարությունը կազմում է՝ 3.89 մ։
ԱՄՆ-ից Էյփրիլ Չոյը ռեկորդ է սահմանել՝ մտրակով Ջենգի բլոկերի քանդման արդյունքով։ Նրան հաջողվել է րոպեում քանդել 4 բլոկ։
Բեյսբոլի գնդակի վրա անցկացված ներկի ամենաշատ շերտերից (մոտ 17 994) գունդը պատկանում է ԱՄՆ-ից Մայքլ Քարմայքլին։ Առաջին անգամ 1977թ. ներկելով գունդը, նա և իր կինը՝ Գլենդան, ամեն օր անց էին կացնում ներկի երկու շերտ։ Եվ 2004թ. հունիսին գնդի շրջանագծի երկարությունը արդեն կազմում էր 2.77 մ։
Փափուկ արջուկների ամենամեծ հավաքածուն պատկանում է ԱՄՆ-ից Ջեքի Մայլին։ Այն կազմված է 8026 խաղալիքից։
ԱՄՆ-ից Հանթեր Յուեն փուչիկներ փչելու ռեկորդ է սահմանել։ Մեկ ժամում, միայնակ, նա փչել է 910 փուչիկ։
Բեթմենով հուշանվերների ամենամեծ հավաքածուն պատկանում է ԱՄՆ-ից Բրեդ Լադներին։ Այն կազմված է 8226 տարատեսակ իրեից։
«Մարդ իքսերի» խաղալիքների և հուշանվերների ամենամեծ հավաքածուն հաշվարկվում է 15400 իր, և պատկանում է այն ԱՄՆ-ից Էրիկ Ջասկոլկեին։