fbpx

Հայտնի մարդկանց 17 ցիտատներ կանանց մասին

Կանայք՝ այս աշխարհի մարգարիտներն են, որոնք դարձնում են այն կատարյալ, գեղեցիկ և հարմոնիկ։

Այս հավաքածուն, հանրահայտ մարդկանց մեջբերումներն են կանանց մասին։ Դրանք կօգնեն Ձեզ որոշ չափով հասկանալ և ճանաչել կանանց։

Գեղեցիկ լինելու համար՝ կնոջը բավական է ունենալ սև վերնաշապիկ, սև կիսաշրջազգեստ և քայլել սիրելի տղամարդու ձեռքից բռնած։

Իվ Սեն Լորան

Եթե կինը ցանկանում է մերժել՝ նա ասում է «ոչ»։ Եթե նա սկսում է բացատրություններ տալ՝ նա ցանկանում է, որպեսզի իրեն համոզեն։

Ալֆրեդ դե Մյուսե

Կանայք սիրում են միայն նրանց՝ ում չեն ճանաչում։

Միխաիլ Լերմոնտով

Անխելք տղամարդու և անխելք կնոջ միությունը ծնում է հերոս մայր։ Անխելք կնոջ և խելացի տղամարդու միությունը՝ միայնակ մայր։ Խելացի կնոջ և անխելք տղամարդու միությունը ծնում է սովորական ընտանիք։ Խելացի տղամարդու և խելացի կնոջ միությունը ծնում է թեթև ֆլիրտ։

Ֆաինա Ռանևսկայա

Խելացի աղջիկը համբուրում է, բայց չի սիրում, լսում է, բայց չի հավատում և հեռանում է մինչ իրեն կլքեն։

Մերիլին Մոնրո

Կինը՝ ով հստակ համոզված է իր գեղեցկության մեջ, վերջիվերջո կհամոզի դրանում նաև մնացածին։

Սոֆի Լորեն

Գեղեցկությունը տված է մեզ, որպեսզի տղամարդիկ սիրեն մեզ, իսկ հիմարությունը՝ որպեսզի մենք սիրենք տղամարդկանց։

Կոկո Շանել

… երբեք, երբեք և ևս մեկ անգամ՝ երբեք ծիծաղելի չես թվա կնոջ աչքում, եթե ինչ-որ բան անես կնոջ համար։ Թեկուզ դա լինի ամենահիմար ֆարսը։ Արա այն, ինչ ուզում ես, Կանգնիր գլխիվայր, ցցիր պոչդ ինչպես սիրամարգը, երգիր նրա պատուհանի տակ։ Մի արա միայն մի բան՝ մի՛ եղիր նրա հետ գործնական և խելամիտ։

Էրիխ Մարիա Ռեմարկ

Чем меньше женщину мы любим,
Тем легче нравимся мы ей
И тем ее вернее губим
Средь обольстительных сетей.

Александр Пушкин

– Ինչո՞ւ են կանայք ավելի շատ ժամանակ և միջոցներ ծախսում արտաքին տեսքի վրա, այլ ոչ թե ինտելեկտի։

– Որովհետև կույր տղամարդիկ ավելի քիչ են, քան խելացիները։

Ֆաինա Ռանևսկայա

Գեղեցիկ կինը դուր է գալիս աչքերին, բարին՝ սրտին։ Մեկը գեղեցիկ իր է, իսկ մյուսը գանձ։

Նապոլեոն Բոնապարտ

Որոշ կանայք ստեղծված չեն ձեռնասուն լինելու համար։ Որոշները ստեղծված են ազատ լինելու, մինչև չհանդիպեն իրենց նման մեկին, որ լինեն ազատ միասին։

Գ/Ֆ «Սեքսը մեծ քաղաքում»

Տղամարդը՝ եթե նույնիսկ հասկանա էլ ինչ են մտածում կանայք, միևնույնն է չի հավատա։

Դորոթի Պարկեր

Չգիտեմ ինչու են կանայք ուզում այն ամենը՝ ինչ կա տղամարդու մոտ։ Չէ՞ որ կնոջ մոտ այդ ամենից զատ կան նաև տղամարդիկ։

Կոկո Շանել

Կանայք չափազանց մեծ նշանակություն են տալիս միակ հիացմունքով լի հայացքին։ Իսկ տղամարդիկ՝ փորձում են նրանց այդ խաբեության մեջ ավելի համոզել։

Ջեյն Օսթին

Կնոջ զգեստում ամենակարևորը՝ դա կինն է, ով կրում է այն։

Իվ Սեն Լորան

Եթե կինը արդեն ներել է տղամարդուն, նա չպետք է նախաճաշին հիշեցնի նրան իր մեղքերը։

Մարլեն Դիթրիխ

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հայտնի մարդկանց 17 ցիտատներ կանանց մասին
7 մթերքներ, որոնք կարելի է մաքրել ավելի արագ և որակյալ, քան մենք սովոր ենք դա անել