Ցանկանո՞ւմ եք ավելի լավ հասկանալ մարդկանց և նրբանկատորեն ազդել իրավիճակների վրա։ Մարդկային հոգեբանությունը բարդ գիտություն է, սակայն գոյություն ունեն պարզ հնարքներ, որոնք աներևակայելի արդյունավետ են։ Դրանք չեն պահանջում հատուկ գիտելիքներ, բայց կարող են արմատապես փոխել ձեր շփումը ուրիշների հետ՝ լինի դա աշխատավայրում, թե անձնական կյանքում։ Ստորև ներկայացնում ենք 20+ այդպիսի հոգեբանական հնարքներ՝ հիմնված իրական մարդկանց փորձի վրա, որոնք իսկապես աշխատում են։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Օգտագործեք «ես-արտահայտություններ», ոչ թե «դու-արտահայտություններ»։ Օրինակ՝ «Դու դա սխալ արեցիր, նորից փորձիր»։ Մարդը զգում է, որ դուք իրեն մեղադրում եք։ Փորձեք այսպես՝ «Ես վստահ չեմ, որ սա ճիշտ է, արի նորից փորձենք»։ Իսկ «Ասա, եթե օգնություն պետք լինի»-ի փոխարեն ես սովորաբար ասում եմ՝ «Ասա, եթե կարող եմ էլի ինչ-որ բանով օգնել»։
Միշտ ժպտացեք, երբ մարդիկ մոտենում են ձեզ։ Ես միշտ ժպտում եմ, երբ մարդիկ ինձ են մոտենում, այդ պատճառով նրանք մտածում են, որ ես ուրախ եմ նրանց տեսնել։ Սա օգնում է սկսել խոսակցություն և ձեռք բերել բազմաթիվ լավ ծանոթներ։
Գովեք բռնկուն հաճախորդի համբերությունը։ Եթե ձեզ բռնկուն և կոպիտ հաճախորդ է պատահել, ասացեք, թե որքան եք գնահատում նրա համբերությունն ու հասկացողությունը։ Նա կմտածի. «Այո՛, ես համբերատար եմ և հասկացող» — և կսկսի հենց այդպես էլ իրեն պահել։
Հարցեր տվեք, նույնիսկ եթե թեմային լավ տիրապետում եք։ Եթե ինչ-որ մեկը խոսում է այնպիսի բաների մասին, որոնցից ես լավ եմ հասկանում, աշխատում եմ ուղղորդող հարցեր տալ։ Այդպես ես ամենագետի տպավորություն չեմ թողնում, իսկ մյուս մարդը հաճույք է ստանում, որ կարող է ցույց տալ իր գիտելիքները։
Կրկնօրինակեք զրուցակցի դիմախաղը։ Խոսակցության ընթացքում կրկնօրինակեք զրուցակցի դիմախաղը։ Միայն թե դա պետք է բնական տեսք ունենա, և այդ դեպքում դուք հաճելի տպավորություն կթողնեք։
Անծանոթից օգնություն խնդրելիս անմիջապես անցեք գործի։ Երբ անծանոթից օգնություն եք խնդրում, անմիջապես անցեք գործի, և հետո նոր փոխանակվեք քաղաքավարի արտահայտություններով։ Սովորաբար մարդիկ սկսում են. «Բարև Ձեզ, կներեք, խնդրում եմ, չէի՞ք ասի…»։ Սա կեղծ է հնչում։
Թեթևակի բացեք բերանը հետաքրքրություն ցույց տալու համար։ Եթե ձեզ ինչ-որ բան են ցույց տալիս, թեթևակի բացեք բերանը։ Շատ պետք չէ, մեկ սանտիմետրը բավական է։ Այդպես կթվա, թե դուք հետաքրքրված եք։
Ստեղծեք դրական ասոցիացիա։ Աշխատավայրում մի աղջիկ կար, որն ինձ շատ էր դուր գալիս։ Ամեն անգամ, երբ տեսնվում էինք, ես նրան իր սիրելի կոնֆետներն էի առաջարկում։ Ես դա անում էի շաբաթներ շարունակ։ Եվ ահա մի օր նա գտավ ինձ և ներողություն խնդրեց անհանգստացնելու համար, բայց ցանկացել էր գալ տեսնվելու կարճատև մեկնումից առաջ։
Լսեք՝ առանց ընդհատելու։ Երբ մարդն ինձ ինչ-որ բան է պատմում, ես չեմ ընդհատում և ավելորդ հարցեր չեմ տալիս։ Այդպես ես նույնիսկ ավելի շատ տեղեկատվություն եմ ստանում, քան եթե մանրամասն հարցուփորձ անեի։
Օգտագործեք հորանջը։ Հորանջը վարակիչ է։ Ես հատուկ հորանջում եմ, որպեսզի բռնացնեմ այն մարդկանց, ովքեր ինձ վրա էին նայում։
Կարդացեք նաև՝ 16 հոգեբանական թակարդ, որ գողանում են քո երջանկությունը
Թույլ տվեք զայրացած հաճախորդին արտահայտվել։ Եթե հաճախորդը զայրացած է, պարզապես թույլ տվեք նրան խոսել մինչև վերջ։ Մի՛ ընդհատեք, բայց երբեմն ասացեք ինչ-որ բան, օրինակ՝ «Լավ», «Ես հասկանում եմ»։ Նշումներ արեք և վերջում ամփոփեք ասվածը։ Զայրացած հաճախորդների մեծ մասը պարզապես ուզում է իմանալ, որ դուք իսկապես ուշադրություն եք դարձրել իրենց խնդրին։ Եթե մարդը որոշ ժամանակ անց նորից է զանգահարում, ես հարցնում եմ՝ արդյոք նրա հարցը նախորդ անգամ լուծվեց։ Սովորաբար բոլորը հաճելիորեն զարմանում են, որ ես հիշում եմ նրանց։
Ստիպեք մրցակցին մտածել իր գործողությունների մասին։ Եթե մասնակցում եք մրցույթի, լինի դա սպորտային, թե այլ, և ձեր մրցակիցը ձեզ գերազանցում է, ասացեք նրան ինչ-որ բան, օրինակ՝ «Դու այսօր բարձունքի վրա ես։ Ինչպե՞ս է դա քեզ մոտ ստացվում»։ Սովորաբար մարդը դա անում է ավտոմատ կերպով, իսկ ձեր հարցից հետո նա կսկսի մտածել իր գործողությունների մասին և կարող է սխալվել։
Պարզապես կրկնեք զրուցակցի խոսքերը հարցի տեսքով։ Իրականում պետք չէ շատ խոսել խոսակցությունը պահպանելու համար։ Պարզապես ժամանակ առ ժամանակ կրկնեք զրուցակցի արտահայտությունը հարցի տեսքով։ Ես սա սովորել եմ բանակցությունների վարպետության դասընթացի ժամանակ։
«Փերիս Հիլթոնի մեթոդը»։ Ես սովորել եմ Փերիս Հիլթոնից. եթե ձեզ խնդրում են անել մի բան, որը դուք չեք ուզում, համաձայնեք, բայց վատ կատարեք։ Այլևս ձեզ չեն խնդրի։ Արդեն 10 տարի է՝ օգտվում եմ այս հնարքից։
Սկսեք փոքր խնդրանքից։ Նախքան ինչ-որ մեկից մեծ լավություն խնդրելը, որևէ պարզ օգնություն խնդրեք։
Թույլ տվեք մարդկանց իրենց օգտակար զգալ։ Օրինակ, դուք սառը հարաբերություններ ունեք գործընկերուհու հետ, բայց գիտեք, որ նա Excel-ի գիտակ է և ինքն էլ անընդհատ դրա մասին խոսում։ Պարզապես խնդրեք նրան օգնել Excel-ի բանաձևի հարցում, և նա դա սիրով կանի։ Մարդկանց դուր է գալիս իրենց օգտակար զգալ։
Կարդացեք նաև՝ Հոգեբանական հնարքներ, որոնք կօգնեն հասնել Ձեր ուզածին
Տվեք ընտրության պատրանք։ Սա ավելի շատ ծնողների կամ իշխանություն ունեցող մարդկանց համար է։ Ինչ-որ մեկին ստիպելու լավագույն միջոցը նրան ընտրության հնարավորություն տալն է։ Թվարկեք մի շարք հիմար տարբերակներ և այն մեկը, որը դուք լավագույնն եք համարում։ Ավարտեք հետևյալ խոսքերով. «Ինձ անձամբ դուր է գալիս այս տարբերակը, բայց ընտրելը, իհարկե, քեզնից է կախված»։ 99% դեպքերում մարդը կընտրի այն տարբերակը, որը ձեզ է պետք, բայց կհամարի, որ որոշումն ինքն է կայացրել։
Զրույցն ավարտելու համար նայեք զրուցակցի ճակատի կենտրոնին։ Երբ չեք ցանկանում շարունակել խոսակցությունը ինչ-որ մեկի հետ, նայեք ձեր զրուցակցի ճակատի կենտրոնին, կարծես այնտեղ ինչ-որ բան կա։ Նա իրեն անհարմար կզգա և կփորձի ավարտել խոսակցությունը։ Ես անընդհատ սա անում եմ այն մարդկանց հետ, ումից այնքան էլ հիացած չեմ։
Օգնություն առաջարկեք «շահադիտական» դրդապատճառով։ Ես նկատել եմ, որ մարդիկ թույլ են տալիս իրենց օգնել, եթե մտածում են, որ ես դա անում եմ էգոիստական նկատառումներից ելնելով։ «Թույլ տուր ես պատրաստեմ քեզ համար։ Ես պետք է մարզվեմ այս ուտեստը պատրաստելու մեջ»։
Պարզապես համաձայնեք, երբ ձեզ հունից հանում են։ Երբ ինչ-որ մեկը ձեզ հունից հանում է, պարզապես համաձայնեք նրա հետ, և կարևոր չէ, թե ինչ է այդ մարդն ասում։ Եթե կրակը չբորբոքեք, նրա հավակնությունները շուտով կմարեն։
Լռությունը բանակցություններում ձեր օգտին է։ Երբեմն լռությունը բանակցությունների ժամանակ ձեր օգտին է աշխատում։ Մի անգամ ես մի խորամանկ հնարք արեցի ղեկավարիս հետ։ Ես նրան ներկայացրի իմ տեսակետը, նա ինչ-որ բան մրթմրթաց ու լռեց։ Դե, ես էլ լռեցի, և ի վերջո շեֆը զիջեց։ Եթե ես առաջինը խոսեի, ամենայն հավանականությամբ, մերժում կստանայի։
Ինչպես տեսնում եք, այս հոգեբանական հնարքները բարդ չեն և չեն պահանջում մանիպուլյացիայի հատուկ հմտություններ։ Դրանք հիմնված են մարդկային վարքագծի և ընկալման հիմնական սկզբունքների վրա։ Փորձեք կիրառել դրանցից մի քանիսը ձեր առօրյա կյանքում, և դուք կզարմանաք, թե որքան հեշտությամբ կարող եք բարելավել ձեր հարաբերությունները, հասնել ձեր ուզածին և ավելի վստահ զգալ ցանկացած իրավիճակում։ Շփման արվեստը մանրուքների մեջ է։







