Երբևէ մտորե՞լ եք, թե որքան սրընթաց և կարճ է մեր կյանքը: Այն ձգվում է, դանդաղ թերթելով օրերը, հետո սկսում է ընթանալ քառատրոփ, կարծես վախեցած մի ձի: Մենք պետք է շատ բան հասցնենք, որ հետո մահվան մահճին չփոշմանենք իզուր անցկացրած օրերի համար: Պետք չէ մտածել, որ մարդու առաքելությունը սահմանափակվում է միայն ընտանիքի ստեղծմամբ և երեխայի ծնունդով:
Եկեք տեսնենք ի՞նչ է պետք հասցնել այս կյանքում:
1. Հաճախ փոխել շրջապատող միջավայրը: Մարդը, ով չի տեսել աշխարհը, չի տեսել ոչինչ:
2. Լինել սիրելի կատարողի համերգին:
3. Փորձել ամենալավ իտալական պաղպաղակը:
4. Գրել ինքնակենսագրական:
5. Այցելել աշխարհի լավագույն ռեստորանները:
6. Կատարել ծովային շրջագայություն:
7. Օտար լեզու սովորել:
8. Զբոսնել Հոլիվուդի «Փառքի ուղով»:
9. Փորձել շվեցարական շոկոլադ:
10. Գտնել սիրելի բույրը:
11. Արմատապես փոխել իմիջը՝ ներկել մազերը, փոխել կազմվածքը, քայլվածքը:
12. Ծանոթանալ սիրելի դերասանի հետ:
13. Ապրել ճգնավորի պես թեկուզ մեկ շաբաթ:
14. Գնել համեմունքներ արելյան շուկայից:
15. Սուզվել ակվալանգով:
16. Լուսանկարվել Պիզայի աշտարակի ֆոնին:
17. Պատվիրել սեփական դիմանկարը:
18. Գտնել սիրելի պար և իդեալական պարել այն:
19. Ապրել Դուբայի «Առագաստ» հյուրանոցում:
20. Ամեն օր թեկուզ ինչ-որ բան անել նպատակին հասնելու համար:
Ինչ-որ մեկը բարկացած կասի. «Այս նպատակների իրագործման համար հարկավոր կլինի կլորիկ գումար: Եվ այդ ամենն անելը անհնար է»: Բայց այդպես կասի միայն շատ ծույլ մարդը, ով սովորել է բավարարվել քչով: Բայց մարդն, ով իրեն սիրում ու հարգում է՝ ունակ է իրականություն դարձնել իր երազանքները: Նա կաշխատի, կաճի, կզարգանա, քար առ քար կշարի իր ապագան, որպեսզի հետո քաղի իր աշխատանքի պտուղները: