Ձեր կյանքը բարելավելու համար բոլորովին էլ պարտադիր չէ տիտանական ջանքեր թափել, մեծ գումարներ ներդնել կամ հաջողակ մարդկանց թրեյնինգների հաճախել: Ամեն ինչ ավելի քան պարզ է: Այս 19 ոչ խորամանկ խորհուրդները դրական փոփոխություններ կմտցնեն ձեր առօրյայում՝ դուք կսկսեք ձեզ ավելի լավ զգալ, ավելի շատ հասցնել և չնյարդայնանալ մանրուքներից։
1. Երբ դուք կարևոր և շտապ գործ եք անում, ձեր հեռախոսը միացրեք «ինքանթիռում» ռեժիմին:
2. Անկողնուց վեր կացեք զարթուցիչի առաջին իսկ զանգից:
3. Ժամանակ առ ժամանակ մաքրության օր հայտարարեք ձեր սոցցանցերում:
4. 1 րոպե ժամանակ տրամադրեք առավոտյան անկողինը հարդարելուն:
5. Հեռուստացույցով գովազդի ժամանակ Facebook մտնելու փոխարեն մի քանի վարժություն արեք:
6. Ավելի անհոգ եղեք, և թող ձեզ չանհանգստացնի շրջապատի կարծիքը:
7. Պարապելու համար տնից դուրս եկեք:
8. 5 րոպե տևողությամբ գործը կատարեք անմիջապես, մի հետաձգեք այն:
9. Առավոտյան 10 րոպե տրամադրեք ինքներդ ձեզ լսելուն, որպեսզի ծրագրեք, թե ինչ եք անելու այդ օրը և ճիշտ տրամադրվեք:
10. Մտածեք՝ 20 տարի անց ո՞ր չարված գործերի համար կափսոսաք:
11. Վերջապես կարգի բերեք սառնարանը:
12. Աշխատեք յուրաքանչյուր ամիս որոշ գումար հետ գցել (բոլոր հաշիվները վճարելուց հետո):
13. Մրգեր կերեք:
14. Մի ամաչեք մերժելուց:
15. Առավոտյան լավ ձգվեք:
16. Ավելի շատ ժպտացեք ողջ հոգով:
17. Մի վախեցեք օգնության դիմել, երբ այն ձեզ հարկավոր է:
18. Շատ ջուր խմեք: