Տիեզերքի մասին քիչ հայտնի այս փաստերի ցանկում տեղ են գտել աներևակայելի փաստեր՝ սկսած այրվող սառույցներով պատված մոլորակներից, վերջացրած ադամադներով, որոնք ավելի մեծ են, քան մեր Երկիր մոլորակը: Եվ այսպես.
1. Արևի զանգվածը կազմում է արեգակնային համակարգի նյութի ընդհանուր զանգվածի 99%:

2. Մեր տիեզերքում գոյություն ունի մոլորակ HD189733b անվանումով, որտեղ տեղում է ապակյա անձրև:

3. Ֆոտոնի շրջագայությունը արևի միջուկից մինչև արևի մակերես կազմում է 170 հազար երկրային տարի:

4. Եվ ևս 8 րոպե է անհրաժեշտ, որպեսզի ֆոտոնը պոկվելով արևի մակերեսից, հասնի մեր աչքերին:

5. Արծվի համաստեղությունում գոյություն ունի գազային ամպ, որը պարունակում է այնքան քանակությամբ ալկոհոլ, որը կհերիքեր 200 սեպտիլիոն (1024) լիտր գարեջուր արտադրելու համար:

6. Աղբային բզեզները, առաջին հայացքից այդքան պարզունակ արարածները, նավիգացիայի համար կարող են օգտագործել իրենց դիքրը համեմատած Ծիր Կաթինի հետ:

7. Երկրից 33 լուսային տարիներ հեռավորության վրա գտնվում է էկզոմոլորակ (այդպես են անվանում մոլորակները, որոնք գտնվում են արեգակնային համակարգից դուրս), որի մակերեսը ամբողջությամբ պատված է այրվող սառույցով:

8. Տիեզերքում ամեն օր առաջանում է մոտավորապես 275 միլիոն նոր աստղ:

9. Արեգակնային համակարգի ամենաբարձր լեռը՝ Օլիմպ լեռը գտնվում է Մարսում: Այն 3 անգամ բարձր է Էվերեստից և բառացիորեն «խոցում է» Մարսի մթնոլորտը:

10. Բացի դրանից այն ունի հսկայական լայնություն. եթե մենք կանգնեինք նրա խառնարանի ծայրին, հրաբխի հիմքը կլիներ հորիզոնի գծի այն կողմ:

11. Երկրագնդի պտույտը կրճատվում է մոտավորապես 17 միլիվայրկյան ամեն 100 տարին մեկ:

12. Վեներայում մեկ օրը ավելի երկար է տևում, քան տարին: Բանը նրանում է, որ մեկ պտույտ արեգակի շուրջ մոլորակը ավելի արագ է կատարում, քան իր առանցքի շուրջ:

13. Մեր գալակտիկայից դուրս գոյություն ունի երկնային մարմին, որը իրենից ներկայացնում է մի ամբողջական ադամանդ և որը ավելի մեծ է, քան Երկիր մոլորակը:

14. Մեկ թեյի գդալ նեյտրոնային աստղի նյութի զանգվածը կազմում է մոտ միլիարդ տոննա:

15. Երկրագնդի մոտ օրբիտայում հաշվարկուվում է ավելի քան 8 միլիարդ առարկաներ, որոնք պատկանում են տիեզերական աղբին:

16. Ամեն տարի լուսինը հեռանում է Երկիր մոլորակից 3.8 սմ-ով:

17. Եթե ինչ-որ մեկին հաջողվեր տեղադրել Սատուրնը ջրով լի անոթի մեջ, ապա մոլորակը չէր սուզվի, այլ կլողար ջրի մակերեսին (ըստ աստղագետների հաշվարկների, Սատուրնի խտությունը կազմում է ընդամենը 0.687 գ/սմ3, ինչը ավելի քիչ է, քան ջրի խտությունը):









